Այսօր՝ 17 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների... Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան

Վերջին Բոլշեվիկը

Նա խոստացել էր երրորդ անգամ չկանգնել պետության գլուխ: Նա խոստովանել էր, որ մեկ հոգին երեք անգամ իրավունք չունի պետություն ղեկավարել: Նա, սա չէր ասել սուրճի սեղանի շուրջ: Նա խոստացել էր պաշտոնապես, ողջ պետության առաջ:
Ու ահա, ավարտվում է նրա նախագահության 2-րդ ժամկետը, և երկիրը անցնում է խորհրդարանական կառավարման: Մոտենում է նրա հեռանալու ժամը: Ու նա գիտե, որ պետք է հեռանալ: Արեց այնքան, որքան հասցրեց, կամ գուցե այնքան, որքան կարողացավ... Սակայն ներքուստ զգում է, որ կարող էր ավելին... բայց չի հասցնի:

Նա իրենից հետո թողնում է աշխարհում բացառիկ, թե՛ Եվրոպայի և թե՛ Ռուսաստանի հետ ասոցացված մի պետություն, թողնում է մամուլի և խոսքի ազատությամբ տարածաշրջանում եզակի մի պետություն, թողնում է բարեփոխումների նոր փուլ թևակոխած բանակ, թողնում է հեղափոխված սահմանադրություն, որը այլևս երաշխավորելու է կայուն կառավարման համակարգ, արտաքին և ներքին ամենատարբեր դավադրությունների դեպքում:
Նախագահական կամ կիսանախագահական համակարգ ունեցող երկրներում, հեղաշրջում անելու համար բավական է գահից գցել մեկ հոգու, նախագահին, ու վերջ, երկիրը կփռվի ոտքերիդ տակ, անզոր և անօգնական: Իսկ դեմոկրատիայի արտահանումով զբաղվող տերությունները մեր կողմերում մի բան են փնտրել ու միշտ մի բան են փնտրելու՝ իրենց շահը և միմիայն շահը: Թքած արյան ու արցունքի վրա, թքած պառակտված և ինքնահոշոտվող ազգերի վրա, թքած մարդու իրավունքների և արժեքների վրա... Կարևոր է շահը և միմիայն շահը... Ահա այսպիսի մի դժվարին ժամանակաշրջանում ծնվեց խորհրդարանական կառավարման անցում անելու գաղափարը: Վերջինս ավելի կայուն էր արտաքին միջամտությունների և ցնումների հանդեպ: Մի բան է, երբ երկիրը մեկ անձի տապալումով ձեռքդ է անցում, մեկ այլ բան, երբ գյուղապետ առ գյուղապետ պիտի քեզանով անես, պատգամավոր առ պատգամավոր պիտի փոխես, որ իշխանության փոփոխություն լինի: Բացի այդ, մեկ գլուխ ավելի բարձր դիրքերում է հայտնվում ժողովրդավարությունը, ինչպես հավաստիացնում են մասնագետները:

Ահա այսքանը ու էլի մի քանի բան, նա թողնում էր, սակայն միևնույն ժամանակ հեռանում էր թողնելով ավելի քան 300.000 արտագաղթած քաղաքացի, հարյուրավոր զոհեր Արցախյան սահմանին, կորցրած դիրքեր, ուծացված ընդիմություն, հուսալքված հանրություն, համատարած աղքատություն և գործազրկություն, վայրի կապիտալիզմ, էլ ավելի վայրի կապիտալիստներով, միլիարդավոր դոլլարների արտաքին պարտք... Չլուծված արցախյան խնդիր:
Ու ահա, Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահը, որոշում է չհեռանալ հենց էնպես, ձրի, աննպատակ, որոշում է խաղարկել իր մեկնումը:
Ու մեն մենակ, առանց ինչ որ մեկի հետ կիսվելու կամ խորհրդակցելու, առանց ինչ որ մեկի հետ համաձայնեցնելու, բացարձակ գաղտնիության պայմաններում Նա գնում է երրորդ ժամկետի, ամեն բան բեմականացնելով այնպես, ինչպես տոտալիտար ռեժիմներում: Ինֆորմացիայի ցանկացած արտահոսք, կարող էր ձախողել ողջ ծրագիրը:

Աշխարհաքաղաքական կտրվածքով, առաջինը խայծը ուտում է իր գլխավոր ախոյանը, Ալիևը, ով առանց այդ էլ բանկացային սեղանին նստած է որպես բռնակալ, ինչը բնականաբար բացառում է Արցախի գտնվելը այդ բռնակալի իշխանության ներքո, ու ընգծում է ինքնորոշման իրավունքի կարևորությունը բանակցային գործընթացում:
Ալիևը վախենալով, որ աշնանն իր երկրում սպասվող նախագահական ընտրությունները կարող են անկայունության տանել Ադրբեջանը, իսկ Հայաստանն այդ ընթացքում արդեն մտած կլինի կառավարման կայուն հուն, որոշում է նշանակել արտահերթ ընտրություններ, ու 4-րդ անգամ դառնալ նախագահ, անկայուն ու պայթյունավտանգ այդ շրջանը համապատասխանեցնելով հայաստանյան իրարանցման հետ:

Շախմատի ֆեդերացիայի նախագահը հենց դրան էլ սպասում է: Ալիևի 4-րդ ժամկետով Ադրբեջանը դառնում է բացարձակ բռնապետական: Ի հակադրություն դրա եթե Հայաստանում լինի թավշյա հեղափոխություն, ու ինքը հրաժարական տա, ապա դա Հայաստանը կդարձնի բացարձակ ժողովրդավարական: Բանակցային սեղանի առջև նստած կողմերի ասպիսի կոնտրաստ ստանալ ընդամենը 6 օր պաշտոնավարելով որպես վարչապետ, ու հետո հրաժարական տալով, շախմատային հանճարեղ կոմբինացիա է:
Ջնջված ու փտած ընդիմությանը պետք էին նոր կադրեր, երիտասարդ, առույգ, ինքնավստահ, իսկ ժողովրդին պետք էր հավատ վաղվա օրվա նկատմամբ, հավատ սեփական ուժերին, հավատ, որ Պետությունը իրենն է, ու այն կարող է լավը դառնալ: Ու այս ամենը կարելի էր ստանալ ընդամնեը 6 օր ավել ղեկավարելով, ու հետո հեռանալով: Հանկարծակի, խաղաղ, անշուք հեռանալով...

Աշխարհասփյուռ հայությունը իր և պետության բոլոր խնդիրներն անձնավորել էր մեկ անձի մեջ, Իր, որովհետև զանգվածներն այդպես են ընկալում երևույթները, զանգվածները չեն կարող խնդիրները հասկանալ առանց անձնականացնելու: Միայն իր օրոք 300.000 արտագաղթած քաղաքացի, ովքեր վերադարձի հույս կարող են փայփայել, իշխանափոխությունից հետո, միայն հեղափոխությունից հետո: Ու դարձյալ, պետք է ընդամենը 6 օր:
Քաղաքակիրթ աշխարհը չգրված օրենքի պես հետսովետական տարածքից մարդահաշիվ է անում, ու քաղաքակիրթ է համարում այն երկրները, որտեղ եղել են հեղափոխություններ, որտեղ քաղաքացիներն ունեցել են բավականաչափ արժանապատվություն, ազատ ապրելու համար ոտքի ելնելու: Ինքն անձամբ է վիժեցրել 1996-ին ու 2008-ին եղած համազգային զարթոնքը, ու ահա, հեռանալիս կարող է փոխել իրերի դրությունը, կարող է այնպես անել, որ աշխարհի կարևորագույն լրագրերի առաջին էջին գրվի Հայաստան անունը, ու թնդա հայոց ազատատենչ, քաղաքակիրթ, խաղաղասեր ազգի հաղթանակը հեղափոխական պայքարում: Բայց դրա համար պետք է 6 օր, ընդամնեը 6 օր վարչապետի պաշտոնում:

Իր իշխանության տարիներին նա կարողացավ իշխել նաև քրեական աշխարհի վրա, ու կարողացավ քաղաքակրթել հանցագործ զոռբաներին, նրանց նախ քաղաքականություն բերելով, հետո հատիկ-հատիկ քաղաքականությունից հեռացնելով: Սակայն նա չհասցրեց բարձրագույն արժեք դարձնել կրթվածությունը, զիջողականությունը, հանդուրժողականությունը, բարությունը, խիղճը, սէրը: Նա չհասցրեց սերմանել, որ լավ տղան ոչ թե սոցիոպաթ առնետներն են, այլ այն ինժիներ բալան, ով անօդաչու սարք է ծրագրավորում, և այն ջութակահարը, ով համաշխարհային բեմեր է նվաճում: Սակայն հիմա, ընդամնեը մեկ գաղտնի գործողությամբ, կարելի է իրականացնել արժեքների այդ հեղափոխությունը, ընդամնեը 6 օր ավել ղեկավարելով: Ընդամնեը մեկ իմիտացիա... Ընդամնեը... մի վերջին անգամ... Շախմատային մի հրաշք կոմբինացիայով...
Անցյալում նա արդեն գաղտնի կազմակերպել էր երիտասարդական բողոքի ակցիաներ, ու մեծ թվով ցուցարարներ անկեղծ հավատացել են, որ այս կամ այն ակցիայի հաջողությունն իրենց շնորհքն է, իրենց ուժն ու համառությունը: Բողոքի այդ ակցիաները որպես կանոն աչքի են ընկել ամենատարբեր կոմֆորմիստների ակտիվ մասնակցությամբ, ինչպիսին են օրինակ դերասանները, երգիչները, փափուկ ապրած ու ապահով մեծացած աղջիկներն ու տղաները, ում համար փողոցային պայքարը ոչ թե ոստիկանական մահակի ու գնդակի տակ գնալու ռիսկ է, այլ զվարճալի զբոսանք: Պայքարի այդ ակցիաներում եղել են իհարկե բազմաթիվ սկզբունքային երիտասարդներ, սեփական երկիրը կարևորող քաղաքացիներ, սակայն նրանց շարքերում հենց կոմֆորմիստների իհայտ գալն է վկայել պայքարի ոչ թե ինքնաբուխ, այլ վերևներից հրահանգված լինելը:

Հմուտ շախմատիստը այդ ,,զորավարժություններով,, պատրաստել էր հատուկ և գաղտնի ծրագիր, որով ցանկացած պահի կարելի էր կառավարվող հեղափոխություն իրականացնել, որը գործի կդրվեր, եթե արտաքին ուժերը հանկարծ կարողանային իսկական հեղաշրջում կազմակերպել: Արաբական գարունը շատերին էր զգոնացրել: Ու ահա, քանի դեռ չէր գործարկվել նոր սահմանադրությունը, պահեստում մշակվել և պահվում էր այդ վերահսկվող հեղափոխության սցենարը և ռեսուրսը:

,,Սասնա ծռերի,, ժամանակ Նա մի պահ փորձեց կիրառել այդ քայլը, երբ երկրում զինված հեղաշրջում էին փորձում իրականացնել արտաքին ուժերը, սակայն Նիկոլը նոր էր ժողովրդին ներկայացրել ,,բաց ձեռքերի,, սիմվոլը, նոր էր միտինգավորների հետ համաձայնության եկել, որ չի լինելու վենդետա, որ ներկայիս իշխանավորների և օլիգարխների հարազատները չեն հետապնդվի ու նրանց անվան վրա գրված հարստությանը մատով չեն կպնի... ահա նոր էր Նիկոլը վստահ խոսում իշխանափոխության և հեղափոխության մասին, երբ ՊՊԾ գունդը գրաված զինյալների մոտից լուր հասավ, որով նրանք շատ կոպիտ ձևով Նիկոլին հորդոում էին հեռու մնալ այդ պայքարից: Նիկոլը հեռացավ: Գաղտնի օպերացիան չիրականացվեց:
Այդ օպերացիան սկսում էր Նիկոլի բաց ձեռքերի պայքարից, ու ավարտվում էր իր հրաժարականով:

Ու ահա, տարիներով մշակած, հղկված, փոքր մասշտաբով փորձարկված այդ օպերացիան, շախմատային այդ կոմբինացիան մնում էր պահեստային քայլերի զինանոցում, ու իր իշխանավարման 2-րդ ժամկետից հետո դառնում էր առ ոչինչ, որովհետև չկա ինքը, ուրեմն չկա նաև ֆինալում հրաժարական: Չկա նախագահական կառավարում, ուրեմն չկա նաև անձնավորված մեկը, ում հրաժարականով կարելի է իշխանափություն անել:

Ու ահա, Երևանի կենտրոնում, մի խումբ մարդիկ, ովքեր ավելի քիչ են քան նրանց շրջապատած լրագրողներն ու ոստիկանները, բարիկադել են Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտա խաչմերուկը: Ու նրանց դա առնվազն թույլ է տրվել: Բարիկադել են հերիք չի, մի հատ էլ վրաններ են խփել... Երևանի կենտրոնում: Րաֆֆիի հոգին դուրս եկավ մի վրան խփելու համար, իսկ էստեղ Երևանի կենտրոնը ոնց որ Էվերեստի ստորոտը լինի, ալպինիստներով շրջապատված: Ու նրանց առնվազն թույլատրել են:
Հետո Նիկոլը համախոհներով մտնում է Հանրային Ռադիո, կոտրում է դուռը, ու ,,գրավում,, ռադիոյի շենքը, որը հատուկ պահպանվող օբյեկտ է, ու այն հսկում են ավտոմատներով, եթե չգիտեք: Հանրային ռադիոյի փոխտնօրենն էլ խելոք-խելքո ուղիղ եթեր է խոստանում: Հիշեցնեմ, ,,Սասնա ծռերը,, մի ողջ զինված խմբավորում էին ձևավորել Հանրային Ռադիո և Հեռուստատեսությունը գրավելու համար, իսկ էստեղ մի խումբ ցուցարարներ, ովքեր ավելի քիչ են, քան նրանց շրջապատող լրագրողներն ու ոստիկանները միասին վերցված:
Մի խոսքով, դժվարությամբ, բայց օպերացիան սկսեց իրականանալ, երբ երկուշաբթի օրը պայքարին միացան անփորձ ու անտեղյակ ուսանողները: Ոգեվորությունը վարակիչ էր, ոչ ոք չէր կարողանում խելքը գլխին հասկանալ, թե ինչ է կատարվում: Ոչ ոք չէր հավատում աչքերի տեսածին: Ամեն բան հրաշքի էր նման: Հեղափոխությունն այլևս անկասելի էր: Մի քանի օրում, ազգը վերստին գտավ կորցրած արժանապատվությունը, ապագային նկատմամբ հավատը, հայրենիքի և պետության նկատմամբ սէրը, երբեմնի համազգային միաբանությունն ու փոխադարձ հարգանքը... Ու սա արդեն ոչ թե գաղտնի գործողություն էր, այլ համազգային ամենաիսկական հեղափոխություն, որը իրականացրեց Նիկոլը, ընկերները և Նա՝ Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագան...

Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հայկ Մանասյան

Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին:

Հարցում
website by Sargssyan