Այսօր՝ 23 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին. ՖՈՏՈՇԱ... Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը «Ժառանգության» նախագահն արտագաղթել է Կանադա. ԺՈՂՈՎՈՒՐԴ Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով 70%-ը դեմ է, որ Մհեր Ենոքյանը ազատ արձակվի Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց Դատախազության բողոքը Ոստիկանները բացահայտել են varks.am-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին և ...
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին. ՖՈՏՈՇԱՐՔ Փաշինյանը մոռանում է, որ հենց ինքը ոչ հեռավոր անցյալում դեմ էր քվեարկում այդ նույն աշխատավարձերի բարձրացմանը Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը «Ժառանգության» նախագահն արտագաղթել է Կանադա. ԺՈՂՈՎՈՒՐԴ Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով 70%-ը դեմ է, որ Մհեր Ենոքյանը ազատ արձակվի Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց Դատախազության բողոքը Ոստիկանները բացահայտել են varks.am-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին և խուլիգանության ևս մեկ մասնակցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը Մտքի գոհարներ. Լենա Նազարյան Իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Պաշտպանը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել երկրորդ հատուկ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Սերժ Սարգսյանի այցերը Ռուսաստան Հենրիխ Մխիթարյանը դառնում է 30 տարեկան Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան և Իրան կատարած այցերի վիճակագրությունը Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները

Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ներքաղաքական իրավիճակի մասին հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: 

-Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն:

-Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա և, կարծում եմ, որ տրամաբանությունն ակնհայտ է: Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է:

-Բանակցություններ չեղան, փոխարենը մամուլի ասուլիս եղավ, քանի որ մի քանի տասնյակ լրատվամիջոցներ էին հավաքվել, և այդ մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, նաև հետևյալ մեջբերումն արեց, որ «մարդը, ով իր երկրի ներսում վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպես կարող է բանակցել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցում»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել: Այդ իսկ պատճառով իմ պատասխանն այդպիսինն է:

-Երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ կամ ինքը կլինի վարչապետ կամ ոչ ոք չի լինի: Մեկ այլ պարագայում էլ նշել է, որ եթե ինքը չի լինում վարչապետ, ուրեմն ճգնաժամը խորանում է: Սա ի՞նչպես կմեկնաբանեք և, առհասարակ, խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ:

-Տեսեք, ես ուզում եմ անպայման լսված լինի իմ ասածը: Ասվում է, բանակցությունների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկա, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մեկը... Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Հետո՝ ասվում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խորը հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում և որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել:

-Եվ վերջին, այս օրերին հատկապես, շատ է լսվում այն տեսակետը, որ իշխանությունները կոնսոլիդացված չեն, Դուք որքանո՞վ եք կիսում այս կարծիքը:

-Այսինքն՝ իշխանությունները կոնսոլիդացված չեն՝ ի՞նչ է նշանակում: Եթե իշխանություն ասելով խոսվում է կառավարման մարմինների մասին, ապա իրենք բնականոն ռեժիմով աշխատում են, եթե խոսում եք կուսակցությունների մասին՝ կարծում եմ, որ կոնսոլիդացված են:

-Ինչպե՞ս եք տեսնում այդ կոնսոլիդացումն այդ կարծիքներին հակառակ:

-Ես ճիշտ ասած չգիտեմ իրենք ինչ գործոններից ելնելով են այդ ասում:

-Որովհետև այս շարժումից առաջ այդ մասին չէր նշվում:

-Դուք գիտեք մամուլում այնքան բաներ է նշվում՝ իմ հրաժարականի մասին, մենք հերքում ենք՝ նորից հրաժարական: Եթե մենք այդ ամենին արձագանքենք, ապա կարող է ամբողջ օրը դրա վրա ծախսենք: Իսկ լուծումը ես իրականում տեսնում եմ հետևյալը: Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ և մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք: Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները: Չի կարելի ոչ մի բան մոնոպոլիզացնել, դա լավ բանի չի բերելու:

Հարցում
website by Sargssyan