Այսօր՝ 23 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Առաքել Մովսիսյանի եղբայրներին բերման են ենթարկել․ Sputnik Արմենիա Ինչո՞ւ կասեցվեց Ալավերդու պղնձաձուլականի աշխատանքը ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին. հայտարարություն ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ այն էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք. Արմեն Աշոտյան Փաշինյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը․ «Ժողովուրդ» Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը ՀՀԿ-ն հաստատել է ԸՕ նախագծի մասին իր դիրքորոշումը Հակածխախոտային պայքար. Տեսանյութ Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ. Տեսանյու...
ԼՐԱՀՈՍ
Առաքել Մովսիսյանի եղբայրներին բերման են ենթարկել․ Sputnik Արմենիա Ինչո՞ւ կասեցվեց Ալավերդու պղնձաձուլականի աշխատանքը ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին. հայտարարություն ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ այն էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք. Արմեն Աշոտյան Փաշինյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը․ «Ժողովուրդ» Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը ՀՀԿ-ն հաստատել է ԸՕ նախագծի մասին իր դիրքորոշումը Հակածխախոտային պայքար. Տեսանյութ Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ. Տեսանյութ Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել․ «168 Ժամ» Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 80 անգամ Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ» Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը 2 տարեկան է ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել.«Փաստ» Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի․ «168 Ժամ» Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. «Ժողովուրդ» «Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է.«Ժամանակ» Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը․ «Հրապարակ» ՀՀԿ-ն համագումարի փոխարեն համաժողով կանի․ «Հրապարակ» Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը նամակով դիմել է Փաշինյանին Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը սպառնում է քաղաքացուն. Ձայնագրություն. irakanum.am «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Մի՛ ընդունեք դավաճաններին ձեր գիրկը․ «Հրապարակ» ԲՀԿ-ում հակված են «Սասնա ծռեր»-ի հետ միավորվել․ «Հրապարակ» Ինչ խորհուրդներ էլ Տեր-Պետրոսյանը տա Փաշինյանին, վնասակար են լինելու. կարծիք․168․am Ժողովրդավարական իշխանությունը չի կարող չունենալ ընդդիմություն. Վահան Բաբայան Մարությանը չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի կադրերից․ «Ժողովուրդ» Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում.«Ժամանակ» Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը.«Հրապարակ» ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները.«Ժամանակ» Նախարարի պաշտոնակատարը չի պատկերացնում իր պաշտոնի լրջությունը․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը.«Հրապարակ» Խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քանի դեռ ուշ չէ. Էմիլ Մարկոսյանը՝ Ռիչարդ Միլսին Հակահեղափոխական չենք` ապրիլ-մայիսին հեղափոխություն չի եղել. կուսակցության փոխնախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցություն հիմնելու, մարտի 1-ի, Հայաստանի ապագայի և այլ կարևոր հարցերի մասին Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան ՀՀ ոստիկանությունը Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես տուժող Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից» Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել․ «Ժողովուրդ» Սահմանախախտների խումբ են ձերբակալել Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ» «Պոպուլիզմ, գումարած բռնոցի բացթողոցի...բացեք Ձեր աչքերը տիկնայք եւ պարոնայք» Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից Նախարարի մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են․ «Հրապարակ» ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին.«Իրավունք» Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց շնորհավորելու Հայ մամուլի օրը. «Ժողովուրդ» Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ» Արտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին.«Ժողովուրդ» Ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «Սասնա ծռերը» չանցնեն ԱԺ.«Փաստ» Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ» ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Դատախազությունը Բարսեղ Բեգլարյանի քրգործը ետ է ուղարկել ՔԿ. «Հրապարակ» Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին․ «168 Ժամ» Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ. «Ժամանակ» Ինչո՞ւ Հունան Պողոսյանը մարզպետ նշանակվեց․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Վարչապետը երեկոյան հրաժարական կտա 2019 բյուջեն «գրվեց սառույցին» իր թռիչքաձեւ աճով. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանն արտերկրի հետ կապը չի կորցրել.«Հրապարակ» Վարչապետի հրաժարականը՝ այսօր. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված.«Ժողովուրդ» Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

Ոստիկանությունը չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն

ՀՀ ոստիկանությունը մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության օրը նախատեսվող միջոցառումների առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելիˊ հայրենակիցներ:

Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով:

Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար:

Հավաքի բոլոր կազմակերպիչներից խնդրում ենք՝ ձեր ուշադրության տակ պահել հավաքի ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները, հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսևորումներով, ձևավորել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ անհրաժեշտ թվող կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, և որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը, ժամանակին դիմել ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն կխախտեն հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը և բացառել նրանց մեկուսացմանն ուղղված ոստիկանության գործողություններին խոչընդոտելու փորձերը:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի և պետական իշխանության մի շարք մարմինների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու է անվտանգային կազամկերպչական միջոցառումներ, որոնք ներառելու են նաև «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտի երթևեկության և հետիոտնային շարժի սահմանափակումներ:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմինների շենքեր և պետական պահպանության ենթակա կարևորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր:

Ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինների հետ համագործակցված, ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հասարակական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք ոստիկանության համար կանխատեսելի է, իսկ յուրաքանչյուր իրադրություն՝ կառավարելի: Կրկին հայտարարում ենք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ և բացառապես կանգնած է սահմանադրական կարգի անխախտ պաշտպանության դիրքերում:

Վստահ ենք, որ ողջամտությունը, սառնասրտությունը, մեր պետության ապագայի և հեղինակության նկատմամբ բոլորիս սրտացավությունը մեզ կօգնի իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն և միաբան»:

Հարցում
website by Sargssyan