Մի կառավարության որոշման նախագծի հետքերով

Այս թեմայով
- Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը
- Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի
- Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են
Այսօր հունիսի 1-ին կայացած կառավարության նիստի օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, ընդգրկված էր նաև «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նիստում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ մարզերի թիվը այդպես էլ իր համար չհստակեցրած ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Զեկուցմանը հաջորդեց վարչապետ Փաշինյանի առաջարկը ուսումնասիրել որոշումը և քննարկել հողերը ոչ թե ուղղակի վաճառքով օտարելու, այլ վարձակալության հանձնելու հարցը։
Չուշացավ նաև փոխվարչապետ Ավինյանի ռիսկայի ռեպլիկը, որոշման մեջ ռիսկայնություն տեսնելու վերաբերյալ։
Արդյունքում որոշվեց որոշմանը անդրադառնալ հետագայում, որոշման «ռիսկայնությունը» թուլացնելուց և հույս ունեմ պետական և համայնքային սեփականությանը վերաբերվող մի քանի մասնագիտական գրականություն ուսումնասիրելուց հետո։
Ծայրահեղ անհրաժեշտություն եմ համարում կառավարության համար բացահայտել ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գոյության փաստը, մասնավորապես վերջինիս 57-րդ, 60-րդ և 66-րդ հոդվածները։
Նախ առնվազն անընդունելի պետք է համարել այն, որ կառավարությունը հստակ չի պատկերացնում իր և համայնքի լիազորությունների սահմանը, ու այն, որ սույն որոշման շրջանակներում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վաճռքով օտարելու կամ վարձակալությամբ հանձնելու հարցը որոշում է ոչ թե կառավարությունը, այլ համայնքի ավագանին։
Բացի այդ, Օրենսգրքի համաձայն, եթե հողերը չեն գտնվում Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա դրանք վարձակալությամբ հանձնվել չեն կարող և պետք է օտարվեն։
Այստեղ ակնհայտորեն խոսքը գնում էր Օրենսգրքի 66-րդ հոդվածի հիմքով բարեգործական ծրագրի իրականացման մասին՝ հողերի օտարման ձևերից ուղղակի վաճառքին համաձայնություն տալու մասին:
Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը կարող է ակնհայտորեն նպաստել ոչ միայն ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը, այլ նաև ներդրումներ ավելացմանը, ուզում եմ նշել, որ այս ամենում միակ և ցավալի իրողությունը դա այն է, որ կառավարության արդեն երրորդ նիսն է, որն ընթանում է ակնհայտ իրավական սխալներով։
Ռոբերտ Հայրապետյան
Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին: