Այսօր՝ 18 հունվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մարզային կյանքն ակտիվացնելու, երիտասարդ գործիչներին աջակցելու ծրագրեր ունի: Իր ուշադրության ներքո է պահելու նաև ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին վերջին տարիներին շատ է խոսվում: «Արմենպրես»-ը զրուցել է Լիլիթ Մակունցի հետ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, պարզել, թե նորանշանակ նախարարն ինչ անելու՝ իրեն վստահված ոլորտն առավել զարգացնելու համար:

Ոլորտային փոփոխություններ

Բազում գաղափարներ կան, որոնք կարելի է նախագծերի վերածել: Առաջին հերթին` դրանք կապված են մարզերի հետ՝ մարզային մշակութային կյանքն ակտիվացնելուն են առնչվում: Նպատակ կա միջավայր փոխել այնտեղ, որպեսզի սահմանամերձ գյուղերից մարդիկ հնարավորություն ունենան առնվազն մարզկենտրոններում ինչ-որ մշակութային ծառայություններից օգտվել, ինքնադրսևորվել հենց այնտեղ:

Կան որոշակի հարցեր, որոնք արհեստականորեն բարդացնում են այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալելը: Առաջին հերթին օրենսդրական կարգավորումների խնդիր կա: Երկրորդը՝ որակական առումով փոփոխություններ, նոր մոտեցումներ մտցնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, որ մեր աշխատանքի ընթացքում նաև միջազգային փորձագետների կարծիքի, խորհրդատվության կարիք կլինի:

Խնդիրներից է նաև այն, որ շատ գործիչներ, մշակութային օջախներ անտեսված են եղել այս ընթացքում: Անտեսված, որովհետև նրանց պատշաճ ուշադրություն չի դարձվել: Այս ամենը տարբեր սուբյեկտիվ ու օբյեկտիվ հարցերի հետ է կապված:

Կինոյի և թատրոնի մասին օրենքներ

Փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շուտ ունենանք օրենքները: Հասկանում եք, որ կա նաև մարդկային գործոն, պետք է ընդհանուր համաձայնության, ընդհանուր հայտարարի գալ: Իմ կողմից կփորձեմ այնպես անել, որ նախագծերի քննարկումները լինեն կառուցողական դաշտում և հնարավոր լինի արագ գալ ընդհանուր հայտարարի: Հասկանում եմ՝ հնարավոր է, որ որոշ մարդիկ այդքան էլ գոհ չլինեն վերջնական որոշումից, բայց եթե մեծամասնությունը դա բավարարելու է, գոնե այս փոլում ընդունելի է: Հետո օրենքը կարելի է վերամշակել, լրամշակել և ավելի կատարելագործել:

Բոլոր ոլորտներում կա որակական վերանայման խնդիր: Մենք պետք է հասկանանք` որքանով է արդյունավետ մեր աշխատանքը, արդյոք միայն ֆինանսական միջոցների սակավությունն է, որ չի ապահովում մարդկանց հոսքը մշակութային օջախ, լինի թատրոն, կինո, գրադարան: Ի՞նչն է պատճառը:

Կադրային փոփոխություններ

Նախարարությունում կադրային փոփոխություններն ինչ-որ չափով սկսվել են: Իմ մոտեցումը կադրային հարցի հետ կապված հետևյալն է: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ գործունեությամբ, նոր կառավարության արժեքային տիրույթում են, առաջնորդվում են օրենքի գերակայության, թափանցիկության սկզբունքով, պետք է կարողանան իրենց աշխատանքը շարունակել հօգուտ և ի նպաստ հայ մշակույթի զարգացման ու պահպանման: Այստեղ մոտեցումը հստակ է: Կադրային փոփոխությունն անխուսափելի է: Պարզապես ես կողմնակից չեմ կադրային առումով հապճեպ փոփոխությունների, քանի որ այս դեպքում հնարավոր է, որ սխալմունք լինի:

Մենաշնորհների վերացում

Ամեն ինչ պետք է անենք, որ նման բան չլինի: Իմ առաջնային առաքելություններից է այն, որ պետական մենաշնորհներ չլինեն: Պետք է լինի ընդհանուր համակարգ, որի միջոցով դրամաշնորհներ տրամադրելու, պետական աջակցության մեխանիզմը փոխվի: Ի վերջո պետք է հասկանանք` ինչ սկզբունքով ենք տրամադրում դրամաշնորհները: Արդյունավետությունի՞ց ելնելով, արժեք ստեղծելո՞ւ սկզբունքով: Երեկվանից արդեն սկսել ենք գործընթացը: Մինչ այդ ուսումնասիրում էինք, թե հանձնաժողովներն ինչ սկզբունքով են կազմվում, ինչ սկզբունքով է ընտրություն կատարվում: Ուզում ենք հասկանալ` միգուցե այստեղ ներմուծենք նորագույն տեխնոլոգիաները: Առնվազն առաջին փուլում որքան հնարավոր է մարդկային գործոնը բացառենք: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի այս պարագայում:

Մակունցը դեմ է օպերայի թատրոնում սաունա, ռեստորան բացելու գաղափարներին

Կան մշակույթի որոշ ոլորտներ, որոնք պետք է պարզապես հեռու լինեն կոմերցիայից: Չի կարելի թույլ տալ այդտեղ բիզնեսի մուտքը: Ես չեմ ասում, որ բիզնեսի առավելություններից մենք չպետք է օգտվենք: Դա ուրիշ հարց է, բիզնեսի առավելությունները պետք է օգտագործել ի շահ մշակույթի զարգացման, ակտիվացման: Բայց` ոչ նույնականացման:

Շատ զգուշորեն մոտենալով կարելի է բիզնեսի տարրեր կիրառել մարզերում: Այստեղ մենք կարիք ունենք մշակույթի ակտիվացման, զարգացման, զբոսաշրջիկների մուտքի, հոսքի ապահովման: Միայն այդ արդարացմամբ կարող ենք ինչ-որ չափով կիրառել կոմերցիայի սկզբունքը:

Պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների կանխում

Ցանկացած, ինչպես և հուշարձանների պահպանության ոլորտում, պետք է գերակա սկզբունքը լինի օրենքով առաջնորդվելը: Եթե ՀՀ-ում տվյալ ոլորտում կա արդեն օրենք, որին պետք է հետևեն բոլորը, դա պետք է սկզբունքային լինի: Եթե այդ սկզբունքից մարդիկ շեղվում են, պետք է լինի համաչափ իրավական մոտեցում: Անպայման հետևողական ենք լինելու:

Երիտասարդ գործիչների հետ կապված ծրագրեր

Նախատեսում ենք նախագծեր երիտասարդ գործիչների համար, արդեն քննարկման փուլում ենք, առաջին քայլերն անում ենք: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, պետք է մի փոքր աշխատել, հիմքերը ստեղծել, հետո դրա մասին խոսել: Հայաստանում այս պահին կա կազմակերպություն, որը զբաղվում է տաղանդների, մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող անհատների հայտնաբերմամբ, նրանց հմտությունների զարգացմամբ և կարիերայի կայացման հարցում աջակցության ցուցաբերմամբ: Այդ կազմակերպության հետ մենք անպայման համագործակցելու ենք, և պետական աջակցությամբ խրախուսելու ենք, որպեսզի կարողանանք ավելի ընդլայնել, ակտիվացնել երիտասարդների գործունեությունը: Կազմակերպությունը նոր է, գործում է, բայց անունը չեմ ցանկանում ասել, շուտով անպայման կիմանաք այդ մասին:

Միանշանակ պետք է ոչ միայն Երևանի, այլև մարզերի տաղանդավոր գործիչներին բացահայտենք ամենատարբեր ոլորտներում` կերպարվեստ, նկարչություն, թատրոն, կինո,երաժշտություն: Պետք է կարողանանք հայտնաբերել տաղանդներին, ներդրում անել իրենց կրթության որակական աճի վրա, նաև օգնենք կայանալ: Եթե տարեկան որոշակի թվով երիտասարդներ կարողանան այդ հնարավորությունից օգտվել գոնե այդ ծրագրի շրջանակում, արդյունավետ կլինի: Հատկապես, եթե այդ երիտասարդները շարունակեն իրենց գործունեությունը ծավալել մարզերում:

Ռոզա Գրիգորյան

website by Sargssyan