Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը
Այսօր՝ 15 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյա... Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թ...
ԼՐԱՀՈՍ
Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը «Նիկոլի պահվածքը ոչ թե դուխով է, այլ ՝ արկածախնդրություն, ոչ ադեկվատ և վտանգավոր» 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած 3 ամսում միակ բանը, որ բացվել է, Նիկոլի կուսակցության նոր և անհասկանալի փողերով բացվող գրասենյակներն են. Մենուա Հարությունյան Արամ Օրբելյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը ՀՀ նախագահը Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում Արսեն Մանուկյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հորդորում է բարեգործության տրամաբանությունը փոխել աշխատանքի տրամաբանությամբ Օգոստոսի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը Save Համօգտագործել 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երեւանում եւ 6 մարզում Հանրությանը կտեղեկացվի վարչապետի Իրան հնարավոր այցի մասին, երբ այն հստակեցվի․ ԱԽ քարտուղար Մարտի 1-ի հետ առնչություն ունեցած պաշտոնյաները հայտնվել են դեսպանատների «սեւ ցուցակում».«Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց Save Համօգտագործել ՊՆ-ի համար 10 կազմակերպություններ 10 միլիարդ դրամի մատակարարումները խախտումներով են իրականացրել. ԱԱԾ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՊՆ մայոր Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը Մերի Մարգարյանի գործով մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Հովհաննես Շահինյանը չի գլխավորելու Ռեֆորմիստների կուսակցության ցուցակը «Խնդրում եմ՝ սա նորմալ չէ, թարգե՛ք, ամոթ է» «Եթե պատգամավորները կուլ տան այս վերաբերմունքը, ապա խորհրդարանը վերջնականապես արժեզրկվելու է» «Այսօր մեծ-մեծ խոսելով ու դուխով Հայաստանը փչացնում է իր անչափ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Տավուշի մարզ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը երաշխավորությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից Լրատվամիջոցները հայտնում են Հովիկ Աբրահամյանի առանձնատանը գործողությունների մասին Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ պաքշտգամավորների միջնորդությունը «Ես չեմ ուզում, որ քաղաքականությունը զբաղվի ինձանով» «Եթե Քոչարյանի խափանման միջոցը չփոխվի, ուրեմն խնդիրը նրան փակի տակ պահելն է, այլ ոչ թե արդարադատությունը» Նոր Հայաստանում պատգամավորները պետք է աշխատեն և քվեարկեն Նիկոլի՞ կամոք Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան Տիգրան Ավինյանը նորմալ է համարում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀԴՅ-ի և «Ծառուկյան»-ի պատգամավորների միջնորդությունը ԱՆ հորդորը Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն է վերաբերում. տարընկալում կա Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել. Տեսանյութ ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ Անծանոթը սուր առարկայով հարվածներ է հասցրել երիտասարդի կրծքավանդակին Մաքսազերծմամբ զբաղվող ընկերությունը պետբյուջե չի վճարել շուրջ 120 միլիոն դրամի հարկային պարտավորություն Ինչո՞վ է զբաղված խցում Մանվել Գրիգորյանը.«Ժողովուրդ» Սեւանում փրկարարները հինգերորդ օրը շարունակում են տղամարդու որոնումները Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ Դոկտոր Պրոֆեսորը միանում է Ռեֆորմիստների՞ն Նախագահը մեկնել է կարճատեւ արձակուրդ

Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնական առումով իր ղեկավարած կառավարության կարևորագույն խնդիրն է համարում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձի ակտն անբեկանելի դարձնելը: «Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա: Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսիր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը մեր երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը տնարարական համակարգի միջոցով իշխանություն փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի, դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել: «Բացի այդ, այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն կտա իրականացնել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաջորդ հարցը, որը կարող է ծագել, հետևյալն է՝ ինչո՞ւ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Պատասխանը շատ պարզ է՝ ինչպես հեռացել է ընտրակեղծիքներով և կաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով և ընտրակաշառքներով ձևավորված օրենսդիր իշխանությունը»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ առաջիկա ժամանակահատվածը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար: «Իսկ այդ փոփոխությունները կլինեն Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտումը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հստակեցրեց, որ իրենց գործունեության կարևորագույն կողմը լինելու է ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի ՀՀ օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, այլ քայլերը, որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխելն է: «Այդ փոփոխությունների մի զգալի մասը չի պահանջում օրենսդրական և կառուցակարգային որևէ փոփոխություն, որևէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը քաղաքական կամքի գործադրում»,- նշեց Փաշինյանը:

Հարցում
website by Sargssyan