Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան
Հաշվի առնելով խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ԱԺ խմբակցությունների հայտարարությունը ,կարծում ենք,որ նման կարևոր հարցի քննարկմանը պետք է մասնակից լինեն նաև արտախորհրդարանական կուսակցությունները։
Ռեֆորմիստների կուսակցությունը պատրաստում է իր առաջարկները և ցանկություն հայտնում մասնակցել ձևավորվելիք աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի աշխատանքներին,որպես արտախորհրդարանական կուսակցություն իր ներկայացուցիչով։
Մենք պատրաստակամ ենք աջակցել Հայաստանում ազատ,արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։
Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին: