Շարմազանովը պաշտպանում է Սերժ Սարգսյանին

Այս թեմայով
- Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու
- Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Պատերազմական խրոնիկա. Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի. մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան
Շարմազանով Էդոն գուցեև լավ տղա է, բայց, ցավոք, էս տարիների ընթացքում էդպես էլ չսովորեց ճիշտ ու տղամարդու պես պաշտպանել իր կուսակցության առաջնորդին ու զինակիցներին ընդհանրապես: Օրիանկ, էսօր նա ասել է. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել»: Սա պատասխանն է հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱԱԾ ստուգումները հասնեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: «Բացի լավ բանից, բացի Արցախի շահը պաշտպանելուց այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որեւէ խնդիրների մեջ եղած լինի: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասել է Շարմազանովը:
Ես, օրինակ, եթե բուծվեի ՀՀԿ ընդերքում, վայելեի այդ կուսակցության բոլոր բարիքները, կամ գոնե մոտ կանգնած լինեի Սերժ Սարգսյանին, այսպիսի մի պատասխան կտայի լրագրողին. «Չկա Հայաստանում մի ուժ կամ անհատ, որն ի զորու կլինի երբևէ և որևէ հարցով ինչ-որ պատասխանատվության կանչեր Սերժ Սարգսյանին: Չկա այդ մեկը և չի լինի, եթե անգամ Իջևանից 100 կիլոմետր էս կամ էն կողմ ծնված լինի»:
Կարծում եմ, սա ավելի ճիշտ պատասխան է, ավելի պրագմատիկ և պատվաբեր, մանավանդ երբ սխալ և անիմաստ է պաշտպանվել մեկից, որն իրենից քիչ բան է ներկայացնում: