Այսօր՝ 23 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնա... Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ»

Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը

Արտաշատում մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունից: Փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերը հավաքվել են ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի դիմաց և իրենց դժգոհությունն են արտահայտում հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի գործողություններից: Նրանք պահանջում են Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս տարիներ շարունակ «հարկային տեռորի» է ենթարկել իրենց: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև փոփոխություններ են պահանջում Հարկային օրենսգրքում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար զարգանալու հնարավորություն լինի:

Հավաքվածներից ոմանք նշում են, որ ստիպված են եղել փակել իրենց խանութները մեծ տուգանքների պատճառով: Քիչ առաջ Արտաշատ ժամանեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպում ունեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահը ակցիայի մասնակիցներին խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները, ինչին ի պատասխան նրանք նշեցին, որ անկախ խանութի շրջանառությունից ամեն օր հարկային ստուգումներ են իրականացվում: «Խանութներ կան, որտեղ 300 հազար դրամի ապրանք չկա, բայց մտնում են ստուգումներ են անում և 500-600 հազար դրամով տուգանում են: Եթե մարդը հնարավորություն ունենա այդքան տուգանք վճարելու, այդ գումարը կդնի իր ընդհանուր շրջանառության վրա, մի երկու կոպեկ ավել կաշխատի»,- պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դավիթ Անանյանը հետաքրքրվեց՝ հարկային մարմնի աշխատակիցները հանձնարարագրով ե՞ն գալիս, թե՞ առանց հանձնարարագիր և ի՞նչ գործողություններ են իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցն էլ ներկայացրեց, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ ստուգելու, եթե ՀԴՄ-ի դեպքում ոչինչ չի ստացվում, անցնում են աշխատուժը ստուգելու գործողությունների այն դեպքում, երբ աշխատուժ ստուգելու հանձնարարագիրը չունեն:

ՊԵԿ նախագահն ակցիայի մասնակիցներին առաջարկեց խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ, որպեսզի ներկայացնեն խնդիրները և փորձեն լուծումներ գտնել: Նա նաև համաձայնեց այն պնդման հետ, որ Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Բայց քանի դեռ օրենքը չի փոխվել, մենք բոլորս պարտավոր ենք այդ վատ օրենքը կիրառել, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչը պիտի գա տեռոր անի: Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք տեսնենք՝ մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցե՞լ են, թե՞ չէ: Եկեք փաստերով գնանք, եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Մենք այսօր պարտավոր ենք փաստերով խոսել: Հիմա փաստերով կխոսեքն, կորոշենք: Որոշումն էլ տեղում չի լինելու, այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- ասաց Անանյանը:

Դավիթ Անանյանն ընդգծեց, որ Հարկային օրենսգրքում խորքային փոփոխություններ են իրականացնելու, սակայն դա չի նշանակում, որ գործող օրենսդրությունը պետք է շրջանցեն: «Հասկանալի է, որ եթե մարդիկ իրենց լիազորությունները գերազանցել են, իրենք կպատժվեն, բայց մեզ փաստեր են պետք, որպեսզի քայլեր ձեռնարկենք: Հիմա մենք եկել ենք, դուք մենակ էմոցիաներով եք խոսում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ խոստանալով բոլոր փաստերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել:

Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները ՊԵԿ նախագահի հետ բարձրացան ՊԵԿ-ի Արտաշատի մասնաճյուղի մասնաշենք, որտեղ ավելի մանրամասն կքննարկեն խնդիրները և կփորձեն լուծումներ գտնել: Քննարկումն անցկացվելու է առանց լրատվամիջոցների:

Հարցում
website by Sargssyan