Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններո... Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնա...
ԼՐԱՀՈՍ
Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա

Էյֆորիան կանցնի

Օգոստոսի 17-ին վարչապետ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։
Վարչապետության 100 օրվա կապակցությամբ հաշվետվություն է սպասվում։

Ի՞նչ է ասելու Փաշինյանը։

Որ ինքը գտել է հայաստանյան բոլոր խնդիրների բանալի՞ն։
Որ ամեն ինչ լավ է լինելո՞ւ։
Որ ցանկացած մարդ արդեն ցանկացած ապրանք ցանկացած քանակով կարող է բերել Հայաստան ու արտահանե՞լ։
Որ բանանի գինն իջել է՞։
Որ մի քանի հոգու ձերբակալել է, ու ինչ-որ գողացված գումար ետ է բերվել պետության գանձարա՞ն։
Էլ ի՞նչ։
Որ ով գործ չունի, թող գնա ոչխար պահի՞։
Է՞լ։

Կգոռա ռուսական ծագում ունեցուղ «դուխով» բառը, ու բոլորը կգոռա՞ն։ Հա, ու վերջում էլ բոլորը միահամուռ կգոռան ու ծափ կտան իռլանդացի ֆուտբոլասերների հայտնի «հու»-ն, որը «պլեճ» է արվել ու մարդկանց կեսը դա համարում է հայերի հնարած շարժում ու կո՞չ։

Բա վերջը՞։
Բա հանրահավաքին մասնակցողներից կլինե՞ն մարդիկ, որ վարչապետին կհարցնեն.

⁃ ինչու՞ մինչև հիմա հարկային դաշտում փոփոխության և ոչ մի նշույլ չկա,
⁃ ինչու՞ մինչև հիմա թոշակների բարձրացման մասին ոչ ոք չի խոսում,
⁃ ե՞րբ են բարձանալու աշխատավարձերը,
⁃ ինչու՞ սննդի գները իջնելու փոխարեն բարձրացել են,
⁃ ինչու՞ չի իջնում էլեկտրաէներգիայի սակագինը,
⁃ ինչու՞ է գազն այդքան թանկ։
Ինչու՞։ «Դուխով» էդ խնդիրները լուծեք։ Փոխեք մարդկանց կյանքը։ Դա է փոփոխությունը։

Նախկին մի քանի չինովնիկին ձերբակալել, ամբողջ աշխարհով գոռալ, թե տեսեք մենք ոնց ենք «դուխով» դրանց փակում ճաղերի ետևում, հետո էլ բաց թողնել՝ Հայաստանից դուրս չգալու ստորագրությամբ, դրանով մարդկանց կյանքը լավանում է՞։

Չէ, դա, իհարկե, լավ է, որ նոր իշխանությունները ուզում են պատժել օրինախախտներին։ Երկու ձեռքով ու ոտքով կողմ եմ։ Բայց դրանով շարքային հայի սառնարանում ուտելի՞ք է ավելանում, նրա թոշակն է բարձրանում կամ աշխատավարձը՞։

Էյֆորիայի մեջ ապրելը հեշտ է։ Մի ծայրահեղությունից մյուսն էլ ընկնելը մեծ ջանքեր չի պահանջում։ Դրա համար ընդամենը պետք է անուղեղ լինել։
Պետք է անուղեղ լինել, որ պաստառներով ելնել ցույցի՝ փնովելով Ռուսաստանին ու անպատիվ բառեր գրել այդ երկրի նախագահի հասցեին։ Անհեռատեսության բացահայտ դրսևորում։ Ինչ որ բանից դժգոհ ե՞ք։ Նստեք բանակցությունների սեղանին ու քաղաքակիրք տարբերակով լուծեք բոլոր խնդիրները։ Ինչ որ բան դուր չի գալիս, պահանջե՛ք, բայց խելացի տարբերակով։

Մոռանում ե՞ք, որ Հայաստանի սահմանին ռուսական զորքերն են կանգնած։ Հիմա մի քանի «ռեմբո» քոմենթ կգրեն, թե մենք թքած ունենք ռուսների վրա, մենք հայ ենք, ինքներս մեզ կպաշտպանենք։ Լու՞րջ։ Վստահ ե՞ք։ Դե ուրեմն, «դուխով» առաջ։

Բայց մի մոռացեք, որ Հայաստանում բնակվող մարդկանց զգալի մասն ամեն ամիս, կանոնավոր, իր հարազատներից ձեր ատելի Ռուսաստանից դրամական փոխանցում է ստանում, որպեսզի նոր, «թավշյա» Հայաստանում կարողանա իրեն զգալ ազատ, հպարտ ու կուշտ։

Էդ գոռացողներդ թե էդքան «պլոճիկով» եք, դե ամեն ամիս ամբողջ կյանքն ուսուցիչ աշխատած մորս 10-15 հազար ռուբլի (75-ից 110 հազար դրամ) փող տվեք, որ ինքը կարողանա հոգալ իր պահանջները։ Թե՞ մտածում եք, որ ձեր տված ողորմելի 30 հազար դրամ թոշակով մայրս կարող է ապրե՞լ։
Մի 20-25 ակտիվիստ, վայրենու նման գոռալով, բոլորին բոթելով, ԶԼՄ ներկայացուցիչներին անտեսելով, խայտառակ ձևով խափանում են նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ պատճառաբանելով, որ հայ ժողովուրդը չի ուզում իրեն լսել։

Լու՞րջ։ 20-25 հոգին էդ ե՞րբ դարձան հայ ժողովուրդ։ Ես ՀԱՅ եմ, հայրենասեր հայ, ու կուզենայի լսել Քոչարյանի՝ լրագրողների հարցերի պատասխանները։ Դուք ո՞վ եք, որ իմ տեղը որոշում եք, թե ես ինչ եմ ուզում։

Ու էստեղ հարցը Քոչարյանի անձի մեջ չէ։ Ինչ որ գյուղի հովիվ էլ լինի, պետք է ձայնի ու խոսքի ազատություն ունենա։
Մտածում եք, լավ բան եք արե՞լ։ Լավ երևի ձեր շրջապատի ու պատվիրատուի համար։ Բայց ձեր շրջապատից ու պատվիրատուից զատ, կան հարյուր հազարավոր հայեր, ովքեր հեչ էլ ձեզ հատ համաձայն չեն։ Թե՞ մտածում եք, որ շրջապատ միայն դուք ունեք ու գոռալով ու խուլիգանությամբ հարց կարող է լուծվել։

Էդ երբվանի՞ց ու էդ ի՞նչ փոխվեց, որ մի քանի «փոքրամասնություն» արդեն մտնում են ոստիկանություն ու ծեծում ոստիկաններին։ Դուք լավ չե՞ք։ Եթե ուզում էիք խայտառակվել, հաջողվեց։ Կասկածում եմ, որ նախորդ իշխանությունների օրոք էդպիսի միջադեպ կարող էր լինել։
Էյֆորիայի մեջ ապրելը հեշտ է։ Բայց էյֆորիան ունի ավարտվելու հատկություն։ Ու այդ պահն այդքան էլ հեռու չէ։

Ամառը կվերջանա, շուկաներից կվերանան միրգն ու բանջարեղենը, մարդիկ ստիպված կմտնեն սուպերմարկետներ, ցրտերը գալուն պես այդ նույն մարդիկ կսեղմեն բաքսիի կոճակները, ու այդ նույն մարդիկ էլ ամսվա վերջում կլորիկ գումարի ստացական կստանան։
Ու պարզ կլինի, որ ոչինչ էլ չի փոխվել։

Հայկ Վարդանյան

Հարցում
website by Sargssyan