Այսօր՝ 16 հուլիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազա... «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պե...
ԼՐԱՀՈՍ
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազավթումից «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պետք մերժել, իսկ ում՝ գնահատել Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացումը Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները հերթական խաբեությամբ փորձում են լվանալ մարդկանց ուղեղները Энергетический коллапс в Ереване или Кто виноват? и Что делать? Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Հայկ Մարությանի հրաժարականը «Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը Մենք ունենք տուրիստ վարչապետ, որը ճանապարհորդում է պետության հաշվին, մեր հաշվին Ռեֆորմիստների կուսակցության նախագահը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն Սերժ Սարգսյանի օրոք Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան Մեկնարկել են համայնքների և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին Փողի ավելացում չկա, 120.000 ստացողը էլի կստանա նույն չափ Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս ձերբակալված չէ Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին Բա դու ի՞նչ գործ ունես այդ կարևոր պաշտոնն ես զբաղեցնում, որ մի հատ էլ թյուրիմացաբար քվեարկես. Բաբայանը՝ Ռուբինյանին Ամենամեծ թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ու ՔՊ-ի՝ իշխանություն լինելն է Եթե հաստատվեց այս լուրը պատկերացնում ե՞ք ինչ «աննախադեպ» աճ է գրանցվելու հայ-ռուսական դարավոր հարաբերություններում Եթե ԱԳՆ ի զորու չէ պատասխանել, մնում է Փաշինյանը պարզաբանում տա հասարակությանը Իշխանությունում յուրաքանչյուր ինքնահռչակում ունի մեկ անվանում՝ ուզուրպացիա. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Երկու հարց Նիկոլ Փաշինյանին Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դիմել է ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք «Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կունենանք աշխարհով մեկ սփռված Սաակաշվիլիներ «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում Հանրագումարում ստացվում ա հետևյալը՝ ժողովրդավարություն = Նիկոլի պարտություն Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը Վստահության հանրաքվեն այլընտրանք չունի Փաստորեն քրեա-օլիգարխիան առանց կեղծելու էլ ա հաղթում. իսկ կարո՞ղ ա մնացած բոլոր ստերի նման սա էլ էր սուտ Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է«Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է չլինի պոպուլիստ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի Փաշինյանը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա, սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է Նման անհեթեթ բան տեսել ե՞ք, որ օպերատիվ տեղեկատվության հետ սենց անփութորեն վարվեն Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Ո՞նց անենք, որ վարչապետը գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի էս անլուրջ մեղադրանքները, անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է լսենք ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին Տեր-Պետրոսյան - Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը Վստահության հանրաքվեն կապացուցի, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել որջ ժողովրդի անունից. Բաբայան Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանել է, թե ինչու դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատճառները իրենց բնույթով զուտ իրավական են:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Ընդ որում, իր սահմանադրական առաքելությունը Խորհուրդը կարող է իրականացնել բացառապես իր լիազորություններն իրականացնելու միջոցով: Այդ լիազորություններից է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը և լուծումը (Սահմանադրության 175 հոդվ., մ. 1, կկ. 7-8), որը կարող է իրականացվել բացառապես Դատական օրենսգրքով սահմանված կարգով (Սահմանադրության 175 հոդվ., մ. 4), մասնավորապես՝ հիշյալ Օրենսգրքի 19-րդ գլխում ամրագրված կանոններով:

Չափազանց կարևոր է այն, որ Օրենսգիրքը Խորհրդին չի վերապահել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն, բացառել է նույնիսկ վարույթի հարուցման փուլում կամ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինների վրա որևէ եղանակով ներգործելու հնարավորությունը:

Համապատասխան առիթների առկայության դեպքում (խախտման մասին հաղորդումներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն) վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմինը (այդպիսիք են՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և Արդարադատության նախարարը) պարտավոր են հարուցել կարգապահական վարույթ, ուսումնասիրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հարցը և կատարված ուսումնասիրության արդյունքում կա՛մ դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, կա՛մ կայացնել կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում:

Քանի դեռ վարույթ հարուցող մարմինը չի դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, Խորհուրդն իրավասու չէ կոնկրետ դեպքի (դիմումի) առնչությամբ որևէ գործողություն կատարել:

Սահմանադրության համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Ակնհայտ է, որ նման կարգավորման պայմաններում թե՛ Խորհուրդը, ընդհանուր առմամբ, և թե՛ Խորհրդի յուրաքանչյուր անդամ, առանձին վերցրած, պետք է ղեկավարվեն իրավունքի գերակայության հրամայականով և դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը ողջամիտ դիտորդի մոտ կասկած չի հարուցի նրանց անկողմնակալության հարցում: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, առավել ևս նրա լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը լրջագույն իրավական խնդիր է, որի ընթացքում խստագույնս պետք է ապահովվեն օրինականությունը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատավորի դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքները (Օրենսգրքի 141 հոդվ.):

Խորհրդի անդամները, որոնց համար ևս Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն պարտադիր են դատավորի վարքագծի կանոնները, բոլոր հանգամանքներում պարտավոր են զերծ մնալ.

 

դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,

մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց,

դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց,

այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (Օրենսգրքի 69 հոդվ.):

Դատավորի կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ նրա լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ Խորհրդի դիրքորոշումը և գնահատականները կարող են ձևակերպվել բացառապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում կայացված հիմնավորված և պատճառաբանված որոշման շրջանակներում: Այլ կերպ դիրքորոշում արտահայտելու կամ գնահատականներ տալու իրավասություն չունեն ո՛չ Խորհուրդը և ո՛չ էլ Խորհրդի անդամները: Եվ քանի որ ցանկացած նախապես արտահայտված դիրքորոշում հետագայում կարող է ողջամիտ կասկած հարուցել Խորհրդում ակնկալվող գործով Խորհրդի անդամների անաչառության մեջ, Խորհրդի անդամները, պարտավոր լինելով ողջամտության սահմաններում իրենց դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը (Օրենսգրքի 70 հոդվ., մ. 1, կետ 14 կետ), հետայսու ևս ձեռնպահ կմնան նախնական գնահատականներ հնչեցնելուց»,- ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարության մեջ:

 

 

website by Sargssyan