Այսօր՝ 21 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կա... Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է ... «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ»
ԼՐԱՀՈՍ
Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ» «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց.«Ժողովուրդ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես» Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը. «Ժամանակ» Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. Փաշինյանը կարող է «կատաղել».«Իրատես» Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ.«Ժամանակ» Երեւանում քրեականացված թաղամասեր չկան. Արտակ Ավետյան Արտակ Ավետյանն այցելել է Երևանի Մնջախաղի պետական թատրոն. Լուսանկարներ Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Բարձրացվել են առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների առևտրային չափաքանակները. ՊԵԿ Չարաշահումներ՝ ջրային ռեսուրսների գործակալությունում․ հարուցվել է քրգործ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ ընտրություններն ազատ չեն. Աշոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ Արտակ Ավետյանը հանդիպել է Ադոնց փողոցի բնակիչների հետ. Լուսանկարներ Ռեֆորմիստները վերահաստատեցին, որ անցել է «դաբրոների» ժամանակը.Վահան Բաբայան. Լուսանկարներ «Բիզնեսմեններն անհանգստացած են». գործարար Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին Կարեն Վարդանյանը ընտրվել է Ռեֆորմիստների փոխնախագահ Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Ոստիկանության և ԱԱԾ-ի խնդիրը օրենքի առաջ ՀՀ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան «Հայկ Մարությանը վեց բնակարան ունի, որից 5-ը Պրահայում» Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին․ «Հրապարակ» Վաչագան Ղազարյանի գումարները հետ են վերադարձրել․ «Հրապարակ» ԱԽ քարտուղարը հրաժարական կտա.«Փաստ» ՀՀԿ-կանները փոշմանել են ու «հայհոյանք են դրել». Փաշինյանը «կթակի» նրանց դռները.«Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանից.«Հրապարակ»

Անձնական դերձակ ու ֆլորիստ օգնականներ էլ արժե ունենալ․ «Հայոց աշխարհ»

Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Մի քիչ էլ, ինչպես ասվում է՝ «բարձրաշխարհիկ անցուդարձի մասին»: Երեկ, օրինակ, Ֆեյսբուքի հայախոս անծայրածիր տիրույթում քննարկվող հիմնական թեմաներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական օգնականի  մասին տեղեկությունն էր: Կարելի է, իհարկե, պաշտոնական կայքում նայել, թե քանի օգնական ու խորհրդական ունի ժողվարչապետը, բայց դա թող անի Ազգային վիճակագրական ծառայությունը: Թվերը, այսինքն՝ վարչապետի օգնականների ու խորհրդականների քանակն արդեն պետք է որ վիճակագրությանը հետաքրքրի:

Դե, առհասարակ, մեր երկրում ամեն մի բարձրաստիճան պաշտոնյա ունի այնքան խորհրդական, որքան երկրի բնակչության թիվն է: Նիկոլ Փաշինյանը պարզապես քայլ առ քայլ դա պաշտոնապես է ձեւակերպում: Իսկ եթե լուրջ, ապա սոցցանցային մեկնաբաններին ու ակտիվ օգտատերերին ոչ այնքան վարչապետի օգնականների թվի ավելանալն էր այս անգամ հետաքրքրել, այլ բոլորովին մեկ այլ հանգամանք. այն, որ նորանշանակ օգնականը՝ Սոֆյա Նավասարդյանը, որը նույն Ֆեյսբուքում գրանցված է որպես Սոֆյա Խուդոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրն է կամ ոճաբան-վարսավիրը:

Հնարավոր է՝ շատ լավ, իր ոլորտում միգուցե լավագույն տասնյակի մեջ թվարկելի վարսավիր կամ ոճաբան-վարսավիր է: Բայց միայն այդ տեղեկությունը բավական էր, որ, պայմանական ասած, «սեւերը» ամենատարբեր չարախինդ մեկնաբանություններ ու սրամիտ կատակներ անեին այս խնդրի շուրջ: Ավելի ուշ «վարսավիր-օգնականի» թեմային միացան նաեւ, պայմանական ասած, «սպիտակները», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի որեւէ քայլ միարժեքորեն ու անպայման պաշտպանողները, որոնց հանրային վարքն էլ թերեւս ամենից հետաքրքրականն է այս հարցում:

Բայց, նախ, նշանակման մասին: Ավելի ուշ անգամ վարչապետի խոսնակը խնդրին անդրադարձավ: Համենայն դեպս Yerkir.am-ին տված մեկնաբանությամբ Արման Եղոյանը նշել է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի եւ նրա տիկնոջ ոճաբանն է եւ շարունակելու է զբաղվել նույն գործով:

Ա.Եղոյանն ասել է. «Նա զբաղվել եւ շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»: Խոսնակի խոսքով՝ աշխարհում ընդունված գործելակերպ է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում:

Դե՝ հա՛: Ի դեպ, ընդունված է, որ երկրի ղեկավարները նաեւ խոհարար ունենան, դերձակ, որոշ ղեկավարներ անգամ ֆլորիստ ու այգեպան ունեն, նույնիսկ ախոռապետ ունեցողներ կան եւ այլն, նայած, թե ում երեւակայությունն ու ցանկություններն ինչ վայրիվերումներ են ունենում:

Բայց վարչապետի մամուլի քարտուղարի ասածից մի բան այդպես էլ անհասկանալի մնաց. իսկ ի՞նչն էր խանգարում, որ մեր նշված հայրենակցուհին շարունակի անել իր գործը որպես ոճաբան-վարսահարդար: Այսինքն՝ եթե նա պաշտոնապես վարչապետի օգնական չձեւակերպվեր, չէ՞ր կարողանալու կատարել իր աշխատանքը: Գուցե դա, այսպես ասենք՝ հեղինակությա՞ն հարց էր, որ անպայման ձեւակերպվեր որպես օգնական: Այսինքն՝ ո՞րն է տարբերությունը:

Ինչպես արդեն թեթեւակի նշեցինք, այս նշանակումը ակտիվ ու բուռն քննարկումների առիթ էր տվել: Առհասարակ հեգնական, նաեւ սրամիտ դիտողությունները հնարավոր ընկալելի ու բնական արձագանքն են կատարված փաստին: Բայց, ինչպես նշեցինք, նաեւ իշխանասեր ու իշխանամետ ակտիվ օգտատերերն էլ նետվեցին ամեն գնով պաշտպանելու, արդարացնելու, գովերգելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, նրա իմաստուն քայլերը, նրա նոր օգնականին:

Չէ, վարսավիր կամ ոճաբան լինելը ամենեւին պախարակելի կամ վատ բան չէ, անշուշտ: Ըստ որում՝ վարսավիրությունը կարող է որեւէ մարդու մասնագիտություններից մեկը լինել, ի վերջո, ու մեր բուն ասելիքը դրա մասին էլ չէ: Ոչ էլ նորանշանակ օգնականի: Հակառակը, հիմա եթե վարչապետի ու նրա տիկնոջ հագուկապին, սանրվածքին հետեւողները մի ծուռ կամ քննադատելի բան տեսնեն, գոնե կիմանանք, թե ով է դրա համար պատասխանատու:

Բայց... Մեղքներս ի՞նչ թաքցնենք: Փորձեցինք մի պահ պատկերացնել, թե ի՞նչ արձագանք, ավելի ճիշտ, կներեք՝ ինչպիսի՜ «ղժժոց», շանթահարող աղմուկ, մեղմ ասած՝ վայնասուն կբարձրանար նույն «ֆեյսբուքներում», ի՜նչ սպանիչ ու հեռագնա մեկնաբանություններ կծավալվեին, ինչպիսի՜ ծաղրական հոդվածներ ու հարցազրույցներ կհրապարակվեին որոշ լրատվամիջոցներում, եթե հանկարծ նման մի քայլ աներ նախկին նախագահը կամ թեկուզ վարչապետը:

Այդ ժամանակ նույն այն անձինք, որոնք այսօր ստեղնաշարին սերտաճած պաշտպանում ու արդարացնում են Նիկոլ Փաշինյանի նշանակումը, ահա հենց նո՛ւյն այդ՝ անձինք պարզապես ծաղրուծանակի խրախճանք կսարքեին սոցցանցերում:

Հենց նման երկդիմությունը, նման կեղծավորությունն է, որ ամենից շատ է վանող տպավորություն թողնում: Բա ո՞ւր մնացին ձեր սկզբունքայնությունը, վեհ ու բարձր ընկալումները, քաղաքացիական կեցվածքը, իշխանության ու իշխանավորների քայլերի նկատմամբ բծախնդիր ուշադրությունը, աններում ու սուր-քննադատական մոտեցումները: Եվ ահա այդ՝ նման «հավանիմք» («ադաբրյամս») անողներն են, որ թույլ են տալիս ու հնարավոր դարձնում ամեն մի հասարակական ու քաղաքական դեֆորմացիա ու այլանդակություն: Նմանների վարքն անգամ խղճահարություն չի հարուցում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

Հարցում
website by Sargssyan