Այսօր՝ 23 փետրվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածո... Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայաց... Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառա...
ԼՐԱՀՈՍ
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. Սասուն Միքայելյան. ՀՐԱՊԱՐԱԿ Եթե մենք՝ Հայաստանցիներս մտածում ենք Արցախի անվտանգության, բարգավաճման մասին... Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Միայն փաստեր #11. Արտաքին գործեր 2008-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն են ընտրվել ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ, հիմնել է 15 դեսպանություն Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ՀՐԱՊԱՐԱԿ Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին Միայն փաստեր #9. 2016թ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ժամանակ երկրի տնտեսական աճի թվերը հստակ էին ու մասսայական կրաճտումներ չկային Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը Ներողություն եմ խնդրում, որ կոչ եմ արել ժամանակին միանալ ստախոս Նիկոլին. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների. ԻՐԱՎՈՒՆՔ «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են. ԻՐԱՎՈՒՆՔ Միայն փաստեր #7. Ֆիզիկական անձանց ավանդների աճը Սերժ Սարգսյանի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը ստախոս է, իսկ ԱԺ-ն՝ ոչ լեգիտիմ․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան. Իրավունք TV Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու, հանգիստ նստեք տեղներդ Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Ո՞նց դարձաք այսքան անհանդուրժողական, ձեռք եք առնում, էս ի՞նչ վիճակ ա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մայրաքաղաքում ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացրել ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է Նիկոլ Փաշինյանի «Перестройка»-ն չստացվեց Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլի հետևից էթում էինք, որ էսօր սոված քայլե՞նք․ բացօթյա առևտրականների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ըդոնք գողտու էին ուտում, ըսոնք՝ ափաշկյարա են անում. գյուղացիները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #6. Օտարերկրյա ներդրումներ 2006-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Փաշինյան, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս վերածվել Ստամբուլի բազարի Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Կարապետյանի ծրագրին մոտ ծրագիր եք բերել, խոսում եք մուննաթով․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով Ինչքա՞ն արագ մոռացաք սեփական ժողովրդին Այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից դառնալու համար. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում...». Մենուա Հարությունյան. Իրավունք TV Կառավարության ծրագրում միայն 87 անգամ «պետք է» բառն է գրված. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Իշխող դաշինքի պատգամավորը վարչապետին գրեթե սեր խոստովանեց Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել Միայն փաստեր #4. ՀՆԱ աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Աշոտյանը՝ Տոնոյանին Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը Միայն փաստեր #3. ջրամատակարարումը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հացը թանկացավ. ԺԱՄԱՆԱԿ Անանյանը ստել է Միայն փաստեր #2. նվազագույն կենսաթոշակը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջադեպ կառավարության շենքի առջև. ՀՀԿ-Ի տատիկին կրկին գցեցին գետնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն». Իրավունք TV Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ.Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին:

- Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար:

Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ 2 կառույցների ղեկավարների մամուլի ասուլիսը: Կարծում եմ՝ հետևել եք կատարվածին, ի՞նչ մեկնաբանություն ունեք:

- Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին: Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը: Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին:

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում:

- Նշեցիք, որ պետք է առնվազն ներողություն խնդրեին այդ մարդիկ, բայց նրանք նաև հղում են անում վարչապետին, որ վարչապետն ասել է փակեք:

- Խոսքը նաև վարչապետի մասին է: Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից: Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը:

- Պարոն նախագահ, որպես պատասխան Ձեր, Ձեր թիմի հայտարարությունների, վարչապետն ու իր թիմը նշում են, որ եթե քաղաքական հետապնդում լիներ՝ Ձեզ ազատ չէին արձակի. Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

- Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը ... Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր ... ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞...

-Ձև չունես պիտի տաս կալանքը:

- Հա ... Պիտի փակես, և գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:

- Պարոն նախագահ, նաև երեկ նոր քրեական գործի մասին խոսվեց, նոր բացահայտումների մասին : Այս պարագայում, արդեն, փողերի լվացման մեջ Ձեր ընտանիքը մեղադրելու մասին է, 6 մլն դոլար կաշառքի, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու: Ի՞նչ մեղադրանքներ են սրանք:

- Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունն այն կատարված փաստից, այն, ինչ որ եղավ, փորձեցին շեղել: Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսալելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են:

- Պարոն նախագահ, մենք մեր գրավոր հարցումներին ի պատասխան՝ կապված մոտ երեք տասնյակ բիզնեսների հետ, որոնցում, իբրև Ձեր ընտանիքը բաժնետոմսեր ունի, արդեն 25 ընկերությունից հերքում ենք ստացել: Բայց միևնույն է՝ այդ լուրերը նորից շարունակվում են տարածվել: Սա նո՞ւյնպես այդ տրամաբանության մեջ եք տեղավորում:

- Նույնն է, նույնը: Այդ ցանկի 95 տոկոսի հետ մեր ընտանիքը որևէ կապ չունի, որևէ կապ, որևէ առնչություն չունենք: Դուք այդ հնարավորությունը ունեք ստուգելու, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչքանով, ինչ բիզնեսներում մենք կանք, որովհետև իրենք այդ ամենը կարող են ստանալ պետական ռեգիստրից: Այստեղ որևէ գաղտնիք չկա: Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել:

- Եվս մեկ հարց, պարոն Նախագահ: Երեկ երեկոյան իմ շատ գործընկերների, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ եմ զրուցել, իրավիճակը համարում են ծայրաստիճան վտանգավոր: Ինչպես արդեն նշեցիք Դուք էլ, երկրի վարչապետը խոսում է ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու մասին արդեն: Բացի այդ՝ նա դաշտը արդեն պաշտոնապես բաժանել է երկու մասերի՝ մենք սպիտակներն ենք, մյուսները՝ սևը: Ընդ որում, այդ սևերի մեջ են նաև իր թիմակիցները, կոալիցիոն այսօրվա գործընկերները: Սա որտե՞ղ է տանում: Այսինքն, քաղաքական դաշտը դնել ու բաժանել երկրի ղեկավարի մակարդակով սևերի ու սպիտակների, սա ինչի՞ կարող է հանգեցնել:

- Դասական բոլշևիզմ է: Դասական բոլշևիզմ է, ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան: Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում: Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է:

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից:

Ամենից վտանգավորը գիտե՞ք ինչն է. որ այս քաղաքականությամբ իրենք ներքաշում են ապօրինությունների մեջ բավական մեծ զանգվածներ: Օրինակ՝ այս կեղծարարության վրա և ստի վրա ստեղծված քրեական գործերը, քրեական գործը կոնկրետ իմ նկատմամբ. այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն:

Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա: Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է: Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի, սա ուղղակի անընդունելի է: Ողջամտության կոչ պետք է անենք, և մեր մտավորականությունը, մեր լրագրողները, մեր մամուլը պետք է կանգնեցի և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան:

- Հրապարակում նշվում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մասին:

- Ես կարծում եմ, որ սիրո և հանդուրժողականությունից այսօր ոչ մի բան չի մնացել: Սկսվել է կեղծիքների, ստերի ժամանակը:

Հարցում
website by Sargssyan