Այսօր՝ 21 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կա... Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է ... «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
ԼՐԱՀՈՍ
Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ» «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց.«Ժողովուրդ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես» Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը. «Ժամանակ» Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. Փաշինյանը կարող է «կատաղել».«Իրատես» Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ.«Ժամանակ» Երեւանում քրեականացված թաղամասեր չկան. Արտակ Ավետյան Արտակ Ավետյանն այցելել է Երևանի Մնջախաղի պետական թատրոն. Լուսանկարներ Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Բարձրացվել են առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների առևտրային չափաքանակները. ՊԵԿ Չարաշահումներ՝ ջրային ռեսուրսների գործակալությունում․ հարուցվել է քրգործ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ ընտրություններն ազատ չեն. Աշոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ Արտակ Ավետյանը հանդիպել է Ադոնց փողոցի բնակիչների հետ. Լուսանկարներ Ռեֆորմիստները վերահաստատեցին, որ անցել է «դաբրոների» ժամանակը.Վահան Բաբայան. Լուսանկարներ «Բիզնեսմեններն անհանգստացած են». գործարար Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին Կարեն Վարդանյանը ընտրվել է Ռեֆորմիստների փոխնախագահ Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Ոստիկանության և ԱԱԾ-ի խնդիրը օրենքի առաջ ՀՀ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան «Հայկ Մարությանը վեց բնակարան ունի, որից 5-ը Պրահայում» Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին․ «Հրապարակ» Վաչագան Ղազարյանի գումարները հետ են վերադարձրել․ «Հրապարակ» ԱԽ քարտուղարը հրաժարական կտա.«Փաստ» ՀՀԿ-կանները փոշմանել են ու «հայհոյանք են դրել». Փաշինյանը «կթակի» նրանց դռները.«Ժողովուրդ»

Սա թշնամանքի, ատելության, ջնջելու, ամայացնելու ընթացք է. Աղվան Վարդանյան. «Հրապարակ»

Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տվել ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը վայր դրեց պատգամավորական մանդատը և հեռացվեց ՀՅԴ-ից՝ կուսակցության որոշմանը դեմ գնալու և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չքվեարկելու համար:

-Դուք մայիսի 1-ին անսպասելի ելույթ ունեցաք Ազգային ժողովում եւ հայտարարեցիք, որ հակադրվելով ձեր կուսակցության որոշմանը՝ չեք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դեռ ամբիոնից չէիք իջել, երբ ՀՅԴ-ն Ձեզնից պահանջեց մանդատը վայր դնել, ապա հեռացրեց կուսակցությունից։ Նման հակադեմոկրատական, իր անդամների կարծիքը չհանդուրժող կուսակցության ձեւավորմանը նաեւ Դուք եք մասնակցել՝ 28 տարի անդամակցելով ՀՅԴ-ին։ Այսօր ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվեց Ձեզ հետ։

-Չեմ կարծում, թե ինձ լավ ճանաչողների համար անսպասելի էր։ Կուսակցական ընկերներից ոմանք գիտեին իմ դիրքորոշումը, ծանոթ էին ելույթի տեքստին։ Նաեւ նախադեպ կար․ 2013-ի սեպտեմբերին ես կողմ չեմ քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը։ Կարգապահությունը՝ կարգապահություն, բայց լինում են վճռորոշ ընտրության դեպքեր, երբ մարդ պատասխանատվություն է զգում ոչ միայն իր կուսակցության, այլեւ իր ապրած կյանքի, պետության ու պատմության առաջ։ Սա այդ դեպքերից է։ Ես չէի կարող ինքս ինձ դավաճանել։

Շատ կուսակցականների հետ այսօր էլ մարդկային, ընկերական հարաբերություններ ունեմ։ Կարծեմ ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտածում ու անգամ արտահայտվում են՝ Աղվան Վարդանյանը ճիշտ էր։

Ելույթում ինքս էի ասել, որ եթե կուսակցությունն առաջարկի, պատրաստ եմ պատգամավորի մանդատը վայր դնել։ Բայց, անկեղծ ասած, կուսակցությունից հեռացնելն անսպասելի էր։ 1990 թվականից կարգապահ Դաշնակցության մեջ ես ազատ մարդ եմ եղել։ Հպարտ ու ինքնուրույն եղել եմ միշտ։ Չեմ կարող չասել՝ այս ամբողջ ընթացքում իսկական ընկերոջ ու տղամարդու նման իմ կողքին Միքայել Մանուկյանն է եղել, ով այսօր Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ցանկը։

Բնականաբար, մոտեցումներս չեմ վերանայել։ Եթե կարծում են, որ ես պետք է հաշվի առնեմ սոցիալական ցանցերում կոպիտ տառասխալներով գրողների կարծիքը, բացառված է։ Եթե կարծում են՝ ես պետք է ժողովուրդ համարեմ հանրային տիրույթ սոցիալական ցանցերում ամենավերջին հայհոյանքներով ու պիտակավորումներով ինքնադրսեւորվողներին, սխալվում են, եթե կարծում են՝ պետք է առաջնորդվեմ այն հրապարակով (թեկուզ՝ մեծ), որն ԱԱԾ-ին ավելի բարձր է ծափահարում, քան ազգային բանակին, չի լինելու։

-Հիմա՝ 4 ամիս անց, չե՞ք զղջում Ձեր արարքի համար, ճիշտ չէ՞ր լինի կողմ քվեարկել, մնալ խորհրդարանում եւ կուսակցությունում ու ներսից ազդել որոշումների կայացման վրա։ Առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները։

-Այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր, մտահոգիչ է ավելի, քան իշխանափոխության օրերին էր։ Մենք ունենք մեկ մարդու բացարձակ իշխանություն, ում մտածողությունը, կենսափորձը կառուցողական չէ, ժխտողական է։ Մեկ մարդու իշխանությունը դատապարտված է։ Ցանկացած մեկ մարդու իշխանությունն է դատապարտված։

Աբսուրդի ենք հասել․ հանդիպում են երկրի վարչապետն ու խորհրդարանի նախագահը եւ թղթի վրա արձանագրում․ «Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբեր կարծիքի իրավունք։ Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հակակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի»։ Դուք հո գիժ չե՞ք՝ սա ո՞ր դարն է, Սահմանադրություն, օրենքներ չունե՞նք։ Քաղաքակրթական ի՞նչ արժեքների ու մշակույթի կրող է այս պետությունը։ Նայեք այս արձանագրման արմատը՝ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի հռետորաբանությունը։

Ասում են՝ մենք շատ ենք։ Նախ՝ ոչ մի լավ բան շատ չի լինում։ ՀՀՇ-ն էլ էր շատ, մինչեւ վերջերս ՀՀԿ-ն էլ էր շատ։ Հետո՞։ Վերջին դեպքը․ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները։ Ո՞վ է գաղտնալսել, այո, թեմա է, որ նույնպես իշխանության որակի ցուցիչ է։ Բայց բովանդակությունն ու խոսողների մակարդակը շատ ավելի կարեւոր ցուցիչ է պետականության վիճակի, անվտանգության հեռանկարի։ Նայեք իշխանության հուսահատ-ջղաձիգ արձագանքին այդ բացահայտմանը․ «Ջախջախելու ենք ամենքին ու ամեն ինչ»։ Հետո ի՞նչ եք անելու։ Այս մտածողությանը ես չեմ կարող երկիր վստահել։

- Դուք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարն էիք ժամանակին, 5 տարի եղել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Ձեր կարծիքը Քոչարյանի եւ այսօր նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։ Կարծում եք, որ կոռուպցիայի դեմ պայքար չպե՞տք է մղվի, հանցագործները չպե՞տք է պատժվեն, արդարություն չպե՞տք է հաստատվի մեր երկրում։

-Նախ՝ Հայաստանի պետականությունը չի կարող Մարտի 1-ի ողբերգության պատանդը մնալ։ 10 տարի այդպես էր, վաղն էլ նոր իշխանությունը, որը, անշուշտ, գալու է, նորից վերաբացի գործն ու այսօրվա դատողների՞ն դատի։ Ու այսպես անվե՞րջ։ Պետք է մխիթարություն գտնել զոհվածների հարազատներին եւ դառնալ պետության լիարժեք կայացման գործին։ Բարդույթներով այդ գործը չի արվում։ Ասված է․ «Փորձության պահին՝ վճռականություն, պարտության ժամանակ՝ խիզախություն, հաղթանակի պահին՝ մեծահոգություն»։

Ռոբերտ Քոչարյանը 10 տարի մեր երկրի նախագահն էր։ Արժանապատվորեն ներկայացրել է երկիրը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Իրանի առջեւ, ե՛ւ արցախյան բանակցություններում։ Տնտեսությունը զարգացել է, աղքատությունը՝ կրճատվել։ Բայց վրիպել է քաղաքական համակարգի կայացման հարցում։ Այստեղ մեղքի մեծ բաժին ունի։

Այսօր նրան անվերապահ կապում են Ռուսաստանի հետ։ Բայց նրա ժամանակ ենք Եվրախորհուրդ մտել, նրա օրոք է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերները» մոտ 200 միլիոն դոլարով օգնել Հայաստանին, այդքան էլ նվիրաբերել է ամերիկահայ միլիարդատերը։

Մյուս կողմից նայենք․ ես փոքր պետության առաջին դեմքն եմ, եւ իմ երկրում կա մարդ, նախկին նախագահ, ով գերտերություններից մեկի ղեկավարի հետ մարդկային, ընկերական ջերմ հարաբերություններ ունի։ Ինչո՞ւ չպետք է փորձեմ այդ փաստը ծառայեցնել իմ երկրի ու ժողովրդի շահերին։ Լավ, մարդու հետ պրոբլեմ ունեմ, ատում եմ, բայց հակառակն ինչո՞ւ։ Ինչո՞ւ եմ քայլեր անում, որոնք միայն վնաս կարող են բերել իմ ղեկավարած պետությանն ու ժողովրդին։ Ո՞վ կասի՝ սա խելամիտ մոտեցում է, իմ երկրի ու ժողովրդի հետ քիչ աղերս ունի։

Կարծում եմ՝ օրինականություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, հանրությանը համախմբելու, յուրաքանչյուր մարդու (անկախ սոցիալական, մտավոր, բարոյական սանդղակից) պետության քաղաքացի դարձնելու սխալ մեթոդ ու ճանապարհ է ընտրված։ Սա թշնամանքի, ատելության, ջնջելու, ամայացնելու ընթացք է։

Մայիսի 1-ի իմ ելույթում ասել եմ՝ բարձր եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի վճռականությունը, հետեւողականությունը, ոչ մի բանի առաջ կանգ չառնելու սեւեռումը։ Բայց այս ընթացքով երկրի առաջին դեմքի պարագայում այդ հատկանիշները կարող են աստառով շրջվել հանրության ու պետության դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հարցում
website by Sargssyan