Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցո... «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց...
ԼՐԱՀՈՍ
ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ»

Գործի ընթացքը ուղղորդված լինելու և ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ մտահոգությունները հաստատվում են. Հայտարարություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

«Ինչպես հայտնի է, 11.09.2018 թվականին համացանցի միջոցով տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն, որը լույս է սփռում Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի և, մասնավորապես, նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցությունները պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի բովանդակությանը առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

Որից ելնելով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները.

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Այդ խոսակցություններն իրականում եղել են և ունեցել են հենց այդ բովանդակությունը:

Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող՝ առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը»: Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքը առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ. «Մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ դուխով, բա մի հատ հիմքերը պրոստը նայեմ պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ էն անեմ»:

Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես չուզես պըտի տաս»:

Ուշադրության է արժանի նաև խոսակցության հետևյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր։ Որտև ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երևում է, որ Վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցների հարցի քննարկմանը:

Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը կան հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպել ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ: Այդ մասին է վկայում ՀՀ ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը. «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք ․․․Տան նոռմալ, սաղ կսկսեն գրել ընգեր»:

Հետագայում, այս հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ արված հրապարակային հայտարարությունների ժամանակ այդ խոսակցությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվել են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարևոր տեղեկատվություն են պարունակում կատարված ապօրինությունների վերաբերյալ, որքան բուն ինքը՝ հեռախոսային խոսակցությունը:

Մասնավորապես, մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր և առաջին ատյանի դատարանի դատավորի միջև հեռախոսային խոսակցությունների փաստը: Առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որում ժխտեց իր և ԱԱԾ տնօրենի միջև որևէ խոսակցության փաստի առկայությունը: Այնինչ Վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգել ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ ասում են ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչև հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էտ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երևի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում էն, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք և գիտենք ինչ ենք անում»:

Վարչապետի ելույթի այս հատվածով ի ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երևում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարևոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաև Վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ, այսպես ասած՝ «ջուր ա, բան չկա տակը»: Այսինքն՝ նույնիսկ առաջին ատյանի դատարանի այն դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ և իր այդ մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը: Որին ի պատասխան, ինչպես կրկին հետևում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից, ստացել է պատասխան. «կալանքը ուզես չուզես պըտի տաս»:

Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով: Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները, կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ:

Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձիք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտված իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես «դավաճանություն», «դիվերսիա», այդ անձիք պիտակավորվում են որպես «սևեր» և նրանց շուրջ փորձ է արվում ձևավորել անհանդուրժողականության մթնոլորտ: Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել նաև դատավորների վրա, օրինական դատական ակտ կայացնողների նկատմամբ ձևավորելով «ժողովրդական ցասման» ակցիաներ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի:

Այս ամենի ֆոնի վրա անհասկանալի է դառնում մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով:

Ռոբետ Քոչարյանի՝ քրեական գործով պաշտպաններ»:

Հարցում
website by Sargssyan