Այսօր՝ 16 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհանն... Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում. Սասուն Խաչատրյան Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը․ 168․am
ԼՐԱՀՈՍ
Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. Aysor.am Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում. Սասուն Խաչատրյան Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը․ 168․am Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 128 թեկնածու ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք» Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ» Մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Վահան Բաբայանը հաղորդման կեսից լքել Հանրայինի տաղավարը Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ» Երդման արարողությանը հրավիրվել են նաև նախկին քաղաքապետերը․ «Ժողովուրդ» Նախագահը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով ԱԱԾ-ականի բնակարան է խուզարկվել․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ» Ռեֆորմիստները դատապարտում են «Ադեկվատ» հաղորդաշարի անձնակազմի նկատմամբ իրագործած բռնությունը Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան Մայրապետյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի՝ պնդում է փաստաբանը. «Հրապարակ» Ֆրանկոֆոնիայի համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում կարագի 1կգ-ն 5 դոլարով թանկ է միջազգային շուկայի գնից․ «Ժողովուրդ» 2 պատճառ, թե ինչու Մանվել Գրիգորյանին ազատ չեն արձակում. «Հրապարակ» Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում. Էմանուել Մակրոն Մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն. Նաիրա Զոհրաբյան Պայքարում ենք ստվերի դեմ, բայց հարկային եկամուտները պակասում են․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի 3 հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները «Թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց վերե՞ւ ենք թռչելու, թե՞ ներքեւ». «168 ժամ» Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանությունների հետ. «Ժամանակ» Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանին.«Հրապարակ» Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվեց Այստեղ սխալ է ամեն ինչ. Հրանտ Բագրատյանը՝ վարչապետի «տնտեսական հրաշքի» մասին Ռեֆորմիստների կուսակցության մանիֆեստ Պղնձաձուլական գործարանը չի աշխատի. «Ժողովուրդ» Փռվեցին վարչապետի «թրի տակ», որ չփռվեն ասֆալտին․ «Հայոց աշխարհ» Հայցի թարմացումը գնահատում եմ ինձ սպառնալու ապարդյուն փորձ. Աշոտյան Հայկ Մարությանի միտքը պոպուլիզմի վերջին ստադիան էր.Վահան Բաբայան Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը Ինչու է Լենա Նազարյանը շտապ մեկնել Փարիզ. Փաշինյանը չի վստահում Մարուքյանին. «Հրապարակ» «Փաստորեն մեր ժողովուրդը հեղափոխություն է արել, որ կոլոտ Հովոն դառնա պատգամավո՞ր...» Մահացել է Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը Ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը.«Ժամանակ» Զատուլինը տագնապած շտապել է Հայաստան, նա հանդիպել է Ծառուկյանին, իսկ Փաշինյանին՝ ոչ. «Ժողովուրդ» Կոստանյանը «դավաճանությունից» հետո գնացել է ՀՀԿ. Սերժ Սարգսյանի հետ զրույցը «հեշտ չի ընթացել». «Հրապարակ» Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից Հանրապետությունում համատարած թանկացումներ են. «Ժողովուրդ» Որտե՞ղ է հետախուզման մեջ գտնվող Ալրաղացի Լյովիկը և ինչու էր հեռացել ՀՀ-ից. «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. «Ժողովուրդ» Ռեֆորմիստները մասնակցելու են ԱԺ արտահերթ ընտրություններին՝ որպես ընդիմադիր կուսակցություն Նոր զոհեր՝ քրեաօլիգարխիկ համակարգում. Հերթում են Լֆիկ Սամոն եւ Թոխմախի Մհերը. «Ժամանակ» Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ․ «168 Ժամ» ԲՀԿ-ի շարքերից կհեռանան առանցքային դեմքեր. «Իրավունք» ԱԺ 14 պատգամավորներ միացել են Փաշինյանի դիրքորոշմանը Փաշինյանը համաձայնեց Մոսկվայի առաջարկին ու հայտնվեց ՌԴ-ի լարած թակարդում. «Ժամանակ» Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. Պատճառը 4 մլն դոլար պարտքն է. «Ժողովուրդ» Ծառուկյանն ահավոր զայրացել է Փաշինյանի վրա. «Իրատես» Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ Ռեֆորմիստները կողմ են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը «Սանիթեք»-ը, Ֆրանկոֆոնիայի շնորհիվ, որոշել է աշխարհին Երեւանը մաքուր ու գեղեցիկ ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս ՀԷՑ-ի մասով մի լումա դիվիդենտ չի ստացել. ՀԷՑ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախատեսում Գագիկ Ծառուկյանի հետ Ի՞նչ կարող էր անել Փաշինյանի կառավարությունը 5 ամսում Մեկնարկել է Green Card-ի հայտերն ընդունելու փուլը «էդ փողը ծախսում են հու-հու-գմփի վրա՞» ՔՊ-ականները՝ մարզպետի պաշտոններում․ «Ժողովուրդ» Գործատուների միությունը դատի է տվել ՃՇՀԱՀ-ին․ «Ժողովուրդ» ՀՔԾ-ն հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը ԱԱԾ-ն պարզել է. 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն Ալրաղացի Լյովիկն է Հարգեք Սահմանադրությունը, և ՀՀ-ում բռնապետ չի լինի. Աշոտյանը` Փաշինյանին

ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը

ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.): ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս մասին նշեց Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան:

«Արդարադատության իրականացման խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից: Այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը նաև հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորն է: Եվ մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ: Անգամ ապացույցների բացարձակ առկայության պայմաններում, եթե կա անօրինական միջամտության կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ»,- մինչ հարցը նշեց Կոստանյանը:

Լրագրողի լրացուցիչ հարցին, թե «խոսքը արդյոք վերաբերո՞ւմ է «Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին», Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ «այո»:

Լրագրողի հարցին՝ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ն «Քոչարյանի քրեական գործը», նաև՝ կալանավորման հանգամանքը, Կոստանյանը նշեց՝ ինքը քրեական գործի քննարկման մասին չի խոսում: «Ես խոսում եմ երևույթի մասին՝ դա կլինի Քոչարյանի հետ կապված գործով, թե՝ այլ գործով, նշանակություն չունի։ Ես խոսում եմ երևույթի մասին: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, թե դատախազական հսկողությունն օրինականության կատարման նկատմամբ տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշա՞ճ եղել է, թե՝ ոչ , այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՝ չի եղել, պատշա՞ճ է եղել, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ, հնարավոր է նաև, միջազգային իրավական ատյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը, ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Կոստանյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հարցում
website by Sargssyan