Այսօր՝ 22 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Հակածխախոտային պայքար. Տեսանյութ Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ. Տեսանյու... Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել․ «168 Ժամ» Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 80 անգամ Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ» Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը 2 տարեկան է ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել.«Փաստ» Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի․ «168 Ժամ» Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. «Ժողովուրդ» «Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է.«Ժամանակ»
ԼՐԱՀՈՍ
Հակածխախոտային պայքար. Տեսանյութ Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ. Տեսանյութ Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել․ «168 Ժամ» Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 80 անգամ Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ» Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը 2 տարեկան է ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել.«Փաստ» Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի․ «168 Ժամ» Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. «Ժողովուրդ» «Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է.«Ժամանակ» Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը․ «Հրապարակ» ՀՀԿ-ն համագումարի փոխարեն համաժողով կանի․ «Հրապարակ» Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը նամակով դիմել է Փաշինյանին Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը սպառնում է քաղաքացուն. Ձայնագրություն. irakanum.am «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Մի՛ ընդունեք դավաճաններին ձեր գիրկը․ «Հրապարակ» ԲՀԿ-ում հակված են «Սասնա ծռեր»-ի հետ միավորվել․ «Հրապարակ» Ինչ խորհուրդներ էլ Տեր-Պետրոսյանը տա Փաշինյանին, վնասակար են լինելու. կարծիք․168․am Ժողովրդավարական իշխանությունը չի կարող չունենալ ընդդիմություն. Վահան Բաբայան Մարությանը չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի կադրերից․ «Ժողովուրդ» Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում.«Ժամանակ» Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը.«Հրապարակ» ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները.«Ժամանակ» Նախարարի պաշտոնակատարը չի պատկերացնում իր պաշտոնի լրջությունը․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը.«Հրապարակ» Խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քանի դեռ ուշ չէ. Էմիլ Մարկոսյանը՝ Ռիչարդ Միլսին Հակահեղափոխական չենք` ապրիլ-մայիսին հեղափոխություն չի եղել. կուսակցության փոխնախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցություն հիմնելու, մարտի 1-ի, Հայաստանի ապագայի և այլ կարևոր հարցերի մասին Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան ՀՀ ոստիկանությունը Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես տուժող Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից» Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել․ «Ժողովուրդ» Սահմանախախտների խումբ են ձերբակալել Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ» «Պոպուլիզմ, գումարած բռնոցի բացթողոցի...բացեք Ձեր աչքերը տիկնայք եւ պարոնայք» Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից Նախարարի մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են․ «Հրապարակ» ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին.«Իրավունք» Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց շնորհավորելու Հայ մամուլի օրը. «Ժողովուրդ» Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ» Արտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին.«Ժողովուրդ» Ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «Սասնա ծռերը» չանցնեն ԱԺ.«Փաստ» Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ» ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Դատախազությունը Բարսեղ Բեգլարյանի քրգործը ետ է ուղարկել ՔԿ. «Հրապարակ» Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին․ «168 Ժամ» Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ. «Ժամանակ» Ինչո՞ւ Հունան Պողոսյանը մարզպետ նշանակվեց․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Վարչապետը երեկոյան հրաժարական կտա 2019 բյուջեն «գրվեց սառույցին» իր թռիչքաձեւ աճով. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանն արտերկրի հետ կապը չի կորցրել.«Հրապարակ» Վարչապետի հրաժարականը՝ այսօր. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված.«Ժողովուրդ» Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. Aysor.am Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում. Սասուն Խաչատրյան Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը․ 168․am Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 128 թեկնածու ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք» Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ»

Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ընդամենը 4-5 ամսվա ընթացքում «ժողվարչապետի» ու նրա գլխավորած կառավարության գործունեության հետեւանքով կատարվեց այն, ինչի մասին զգուշացնում էին իրադրությունը սթափ գնահատող մարդիկ.՝ տնտեսական վիճակի վատթարացում: Թվային տեսքով դա մասամբ արտացոլվեց երեկ հրապարակված՝ 2018-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներում:

Ինչո՞ւ մասամբ, որովհետեւ պաշտոնական վիճակագրության որոշ ցուցանիշներ, այնուամենայնիվ, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու դաշտից են:

Այսպիսով տարվա ութ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,7 տոկոս: Այն, որ աճի այս ցուցանիշով ներկայիս միտինգային կառավարությունը պարտական է տնտեսական բարձր աճ ապահոված նախորդ կառավարությանը, վկայում են տարվա առաջին երեք՝ հունվար-մարտ ամիսների ցուցանիշները: Մասնավորապես այդ ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,6 տոկոս:

Այսինքն, փաստենք՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է գրեթե 3 տոկոսով: Ընդ որում՝ վատթարն այն է, որ աճի տեմպի առավել մեծ նվազում ունեցած ճյուղերն են արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ գյուղատնտեսությունը ընդհանրապես անկում է ապրել:

Արդյունաբերության աճը եղել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում աճը 8,2 տոկոս էր: Օգոստոսին այս ճյուղում անկում է գրանցվել՝ 2,6 տոկոսով: Այս ճյուղը, որն իր ծավալներով առաջանցիկ քայլերով մոտենում էր առաջին տեղը զբաղեցնող առեւտրի ծավալներին, վերջին չորս ամիսներին սկսել է նահանջել եւ այժմ կազմում է գրեթե այնքան, որքան երրորդ տեղում գտնվող ծառայությունների ոլորտի ծավալները:

Ամենայն հավանականությամբ, հետընթացն այստեղ, ցավոք, կշարունակվի: Պատճառը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արհամարհական վերաբերմունքն է այս ճյուղի նկատմամբ, այլեւ միջազգային շուկայում ձեւավորվող աննպաստ միտումները: Մետաղների եւ մասնավորապես պղնձի գների անկումը վերջին երկու ամսվա ընթացքում շարունակվում է, մեր ձեռնարկությունների վրա բացասաբար են ազդում նաեւ ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Մասնավորապես դրանք հարվածել են ալյումինի արտադրության հայաստանյան խոշոր ձեռնարկությանը՝ «Արմենալին» (նախկին «Կանազ»): Ռուսական «Ռուսալին» պատկանող հայկական ձեռնարկությունում հայտարարվել է ծավալների կրճատման եւ 180 աշխատակիցներին հարկադիր արձակուրդի ուղարկելու մասին:

Մինչդեռ Փաշինյանն ու նրա կառավարությունը կարծես թե երջանիկ անգիտության մեջ են: Շինարարությունը, որ 2008-ից ի վեր շարունակական անկում էր արձանագրում այս տարվա առաջին երեք ամիսներին, վերջապես սկսեց տպավորիչ աճ արձանագրել՝ 23 տոկոս:

Շեշտենք, խոսքը շինարարության համար ոչ այնքան նպաստավոր ձմեռային ամիսներին արձանագրված ցուցանիշի մասին է, իսկ ահա առավել բարենապաստ գարնանային եւ ամառային ամիսներից հետո շինարարության աճի տեմպը նվազել է, հասել ընդամենը 8,5 տոկոսի: Այստեղ որեւէ նոր ներդրումային ծրագիր չկա, մասամբ շարունակվում են նախկինում սկսված ներդրումային ծրագրերը, որոնց ավարտից հետո ոլորտը դարձյալ կհայտնվի անկման մեջ:

Գյուղատնտեսությունում վիճակը պարզապես աղետալի է: Նպաստավոր եղանակային պայմանների շնորհիվ այս տարի բերքառատ տարի էր: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, միայն հիշողություններ թողեց մայիս-հունիս ամիսների բերքից: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այս օգոստոսին այստեղ արձանագրվել է 16,7 տոկոս անկում, իսկ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 տոկոս անկում:

Այս ցուցանիշները պատահական չեղան, այլ բացառապես կառավարության ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով: Հավելյալ ջրառը Սեւանա լճից կատարվեց միայն սեպտեմբեր ամսին, երբ բերքի մի զգալի մասը չորացել էր շոգի պատճառով, իսկ լոլիկի ցեցի դեմ պայքար ընդհանրապես չտարվեց: Արդյունքը՝ բերքի ահռելի եւ գյուղացիների եկամտի կորուստ, մրգերի եւ բանջարեղենի կտրուկ գնաճ:

Ինչ վերաբերում է առեւտրի շրջանառությանը եւ ծառայություններին, որոնց շնորհիվ էլ հիմնականում դեռեւս պահպանվում է տնտեսական ակտիվության աճի տեմպը, ապա կրկին ընդգծենք, որ դրանք արժեք չստեղծող ճյուղեր են եւ վերեւում նշված երեք ճյուղերում գրանցվող ցուցանիշների ածանցյալ:

Առեւտրում շրջանառությունն աճել է 9,7 տոկոսով, առաջին եռամսյակում եղել է 12,9 տոկոս աճ: Այս անգամ հրապարակված տվյալներում առեւտրում արձանագրված ցուցանիշներն են, որ տարակուսանքի եւ կասկածի տեղիք են տալիս: Հատկապես երբ խոսքը օգոստոս ամսվա ցուցանիշի մասին է:

Այն պարագայում, երբ այդ ամսին առեւտրի ծավալները կտրուկ նվազում են, ինչը կարող են փաստել առանց բացառության բոլոր առեւտրային գործունեություն ծավալողները, վիճծառայությունը աճ է ցույց տալիս (4,4 տոկոսով) հուլիսի համեմատ:

Առնվազն տարօրինակ է ծառայությունների ոլորտում աճի տեմպի ավելացումը՝ ութ ամիսների արդյունքով 18,9 տոկոս, առաջին եռամսյակի 16,5 տոկոսի փոխարեն: Ինչպես նշել էինք նախկինում, հենց ծառայությունների ոլորտին է վերապահվել տնտեսական ակտիվության թեկուզ նվազող աճ ապահովելու պատվերը այս անգամ: Այդ թիվը պատկերվել է, չնայած զբոսաշրջիկների թվի նվազմանը՝ դրանից բխող հետեւանքով: Մյուս ծառայություններում նույնպես կտրուկ աճի նշաններ չեն եղել:

Հետեւաբար տնտեսական ակտիվության նվազող եւ 7,7 տոկոսի հասած աճի ցուցանիշը մասամբ է արտացոլում այն կացությունը, որում հայտնվել է մեր երկրի տնտեսությունը:

Իրականությունը շատ ավելի ցավալի է, որի հետեւանքներն արդեն զգացվում են մարդկանց կյանքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

Հարցում
website by Sargssyan