Այսօր՝ 19 հունիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադր... Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կուն... «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am
ԼՐԱՀՈՍ
«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կունենանք աշխարհով մեկ սփռված Սաակաշվիլիներ «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում Հանրագումարում ստացվում ա հետևյալը՝ ժողովրդավարություն = Նիկոլի պարտություն Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը Վստահության հանրաքվեն այլընտրանք չունի Փաստորեն քրեա-օլիգարխիան առանց կեղծելու էլ ա հաղթում. իսկ կարո՞ղ ա մնացած բոլոր ստերի նման սա էլ էր սուտ Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է«Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է չլինի պոպուլիստ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի Փաշինյանը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա, սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է Նման անհեթեթ բան տեսել ե՞ք, որ օպերատիվ տեղեկատվության հետ սենց անփութորեն վարվեն Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Ո՞նց անենք, որ վարչապետը գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի էս անլուրջ մեղադրանքները, անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է լսենք ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին Տեր-Պետրոսյան - Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը Վստահության հանրաքվեն կապացուցի, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել որջ ժողովրդի անունից. Բաբայան Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ Հայելու առաջ 03.06.2019 Արփինե Հովհաննիսյան Ռեֆորմիստների կուսակցությունը իշխանություններին առաջարկում է վստահության հանրաքվե անցկացնել Պետության քայքայումը հենց այդպես է լինում Պետք է անցկացնել նոր ընտրություններ և հիմա տեսնեք Նիկոլը քանի տոկոս կտանի Երևանում ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Մի օր չկա, որ մեր երկրում այս կամ այն սոցիալական խնդրի պատճառով ճանապարհ չփակվի Թվում էր, թե երկար ժամանակ է պետք, որ մարդիկ հասկանան այս հեղափոխության անիմաստությունը Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպոյի կողմից. ԺԱՄԱՆԱԿ Կոչ եմ անում իրենց գիտնական համարող բոլոր հայրենասեր մարդկանց՝ խոսեք և մի վախեցեք կարծիք հայտնել Ռոբերտ Քոչարյանից անցում են կատարում դեպի Սերժ Սարգսյան, բայց այդ անցումը կարող է շատ ցավոտ և տհաճ լինել իրենց պատվիրատուների համար Գնում ենք դեպի իշխանափոխություն. Իրավունք TV-ի հարցազրույցը Վահան Բաբայանի հետ ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին Մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ «Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր աղմկահարույց ստատուսի մասին. ՀՐԱՊԱՐԱԿ ԵԽ-ն չի կարող աջակցել Սահմանադրությունից դուրս որևէ բանի, մնացածը մանիպուլյացիա է և էժան PR Պատմաբան պատգամավորը տեղյակ չէր, որ Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ....Արթուր Դանիելյան Հիմա տեսա՞ք, որ անիմաստ շոու էր Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին՝ չմասնակցել այս անօրինական քայլին Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող պետական,քաղաքական գործիչի վրա Անհապաղ պետք է հարուցել քրեական գործ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000 դրամ. Տեսանյութ Հայաստանը չի դառնալու Հյուսիսային Կորեա, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սագսյանն և Տոկաևը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. «Ժամանակ» Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու

Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ․ «Հայոց աշխարհ»

Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Կարծում ենք, Երևանի ավագանու ընտրությունները առանձնակի մեկնաբանությունների կարիք հազիվ թե ունեն։ Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ. արեցիր քայլ սպիտակներով, շրջեցիր տախտակն ու քայլ արեցիր սեւերով։ Որ գույնն էլ շահի, հաղթողը միշտ մեկն է. նա, ով փոխեփոխ խաղում է մերթ մեկով, մերթ մյուսով։

Մեզ՝ ամֆիթատրոնում նստածներիս, հենց սկզբից էլ պարզ էր, թե ինչով կավարտվի հին հռոմեական այս սյուժեն. կհայտնվի շանթարձակ Զեւսը ու... բոլորին։ Այդպես էլ եղավ։ Կարգին Հայկոն ստացավ այնքան տոկոս, որքան Հռոմի պապն իր Վատիկանում չէր հավաքի։

Կարելի էր, իհարկե, հարցնել հօգուտ «Իմ քայլի» քվեարկած երեւանցիներին, թե ինչով էին նրանք մտածում՝ սկուտեղի վրա մատուցելով իրենց քաղաքը կատակերգակին։ Սակայն ի՞նչ օգուտ նման հարցից։

Չէ՞ որ մենք ապրում ենք կապած աչքերով։ Թե ով է կապել մեր աչքերը եւ երբ է դա եղել, արդեն չենք հիշում. մեզ դա հետաքրքիր չէ։ Կապած աչքերով հեռուստացույց ենք դիտում. այդպես հարմար է, մի տեսակ ավելի լավ է երեւում։ Կապած աչքերով մեքենա ենք վարում, քայլում փողոցներում, կարդում ու գրում։ Ուտում ենք կապած աչքերով. այդպես ավելի համեղ է։ Բայց երբ մեզ ասում են, որ ապրում ենք կապած աչքերով, մեզ դա դուր չի գալիս։

Սիրում ենք ճամփա ցույց տվողներին։ Նրանք մեր ուղեվարներն են։ Գնում ենք նրանց հետեւից. դա հաճելի է։ Ճամփա ցույց տվողների հետ մտածելու կարիք չկա, նրանք մեր փոխարեն ամեն ինչ կմտածեն։

Ճանապարհ ցույց տվողները նույնպես ապրում են կապած աչքերով։ Ապագան նրանց չի երեւում։ Եվ մեր աչքերն էլ նրանք կապում են, որովհետեւ հենց իրենց համար կապած աչքերով ավելի հանգիստ է։

Կան, ճիշտ է, մարդիկ, որոնք չեն ուզում, որ իրենց աչքերը կապած լինեն, բայց այդպիսիք մեզանում փոքրամասնություն են, «սեւ ուժեր», ու պետք չէ ուշադրություն դարձնել նրանց վրա։

Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, անվերապահ կընդունեն քվեարկության արդյունքները։ Այդ նախկինում էին բողոքում, անհամաձայնություն հայտնում, այսինքն՝ պահում իրենց անգիտակից քաղաքացիների պես։ Այժմ, փա՜ռք Աստծո, քաղաքական ուժերը հասունացել են։

Փաշինյանի հետ բոլորի հարաբերությունները դասավորվում են շեքսպիրյան «Համլետից» երկխոսության ոգով։

Համլետ

-Տեսնո՞ւմ եք այն ամպը, ասես ուղտ լինի։

Պոլոնիուս

-Աստված վկա, տեսնում եմ, իրոք որ, իսկը ուղտ։

Համլետ

-Ինձ թվում է՝ կզաքիսի է նման։

Պոլոնիուս

-Ճիշտ է, մեջքը կզաքիսի է։

Համլետ

-Կամ կետաձկան։

Պոլոնիուս

-Իսկը կետաձուկ։

Այնպես որ՝ ապագա Շեքսպիրներն ու Մոլիերները կարող են բավական բան քաղել իրենց համար՝ հետեւելով հայրենի ներքաղաքական առօրյային։

Ներքաղաքական կյանքը մեզանում սրընթաց նմանվում է առողջարանի, ուր ուղարկում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապողներին։ Այսուհետ այնտեղ ամեն ինչ կլինի «բուժող բժշկի» նշանակումների համաձայն։ Ոչ մի կծու, ոչ մի աղի, ոչ մի ճարպեղեն։ Կոնկրետ հաճույքի զգացողությունը լիովին ճնշված է վերացական օգտակարության գիտակցությամբ։ Քաղաքական կերակրատեսակները, որ կառաջարկի իշխանությունը բոլորին, կլինեն անհամ ու պատրաստված ստանդարտ բաղադրատոմսով. Փաշինյանի հանդեպ հավատի եւ անվերապահ աջակցության դյուրամարս շիլա։

Եվ արդեն ոչ ոք չի նսեմանա հորդորելու աստիճան. «Մի գդալ՝ հայրիկի խաթեր։ Մի գդալ՝ մայրիկի»։ Բոլորը լիովին կգիտակցեն իրենց նշանակված քաղաքական սննդակարգի օգտավետությունը եւ առանց որեւէ հարկադրանքի կբացեն բերանը՝ հաճույքով կուլ տալով այն, ինչը դեռ ոչ այնքան վաղուց փսխելու ռեֆլեքս էր առաջացնում շատերի շրջանում։

Անորոշ է մնում միայն մի հարց. ինչպե՞ս են վարվելու նախկին իշխանության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

website by Sargssyan