Փաշինյանին չեն տեղեկացրել Գյումրիի տոնի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գյումրեցիներին շնորհավորելով Գյումրիի օրվա կապակցությամբ, տեղեկացրել է, որ իրեն չեն իրազեկել Գյումրիի տոնի մասին։
«Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն:
Կներեք, որ այսօր չեմ եկել:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»,- գրել է վարչապետը: