Մենք կամավոր վերածվելու ենք մի պետության, որտեղ հարցերը լուծվելու են փողոցում. Վահան Բաբայան

Այս թեմայով
Հայաստանում ստեղծվում է մի վիճակ, որտեղ նոր իշխանությունը չի հանդուրժում այլակարծության որևէ օջախի գոյություն:Ամեն այլ կարծիք ներկայացվում է,որպես սպառնալիք հեղափոխությանը: Յուրաքանչյուր քննադատություն ընդունվում է,որպես թշնամանք:Ցավոք սա է իրականությունը և քաղաքացին մեկ «շտամպի» տակ է մտնում,իսկ եթե չի մտնում ուրեմն հակահեղափոխական է:
ԱԺ-ն ,այո այլակարծության վերջին բաստիոնն է և եթե այն «ընկավ» կրկնվելու է Երևանի ավագանու ընտրությունների նույն սցենարը: Լինելու են ոչ թե ընտրություններ,այլ Փաշինյանի իշխանության վստահության հանրաքվե: Ո՞ւր է գնում Հայաստանը,այս տեմպերով մենք կամավոր վերածվելու ենք մի պետության,որտեղ հարցերը լուծվելու են փողոցում,որտեղ ով շատ մարդ հանեց փողոց նա ճիշտ է լինելու: Ո՞ր մի բանական մարդը կհավատա այն պնդումներին,որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին կամ որ հայրենադարձությունը կսկսվի միայն արտահերթից հետո: Այս նույն մտքերը նրանք արտահայտում էին մինչ մայիսի 8~ը և ի՞նչ ստացվեց,ստացվեց որ ոչ հիմա էլ ԱԺ-ն է մեղավոր ,որ մարդիկ չեն տեղափոխվում Հայաստան մշտական բնակության,որ ներդրողներ չկան,որ տնտեսությունը նույն կամ ավելի վատ վիճակում է:
Ո՞ւր է թռիչքաձև աճը, ԱԺ-ն լուծարվի անկասկած կլինի այդ թռիչքը ,կասեն մարդկանց,իսկ մարդիկ հավատում են:Մի խոսքով նորից մենաշնորհ և մեկ անձի իշխանություն: