Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

«Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս ՀԷՑ-ի մասով մի լումա դիվիդենտ չի ստացել. ՀԷՑ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արձագանքել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի հայտարարություններին՝ նշելով․

«Սնանկության եզրին հասցված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք է բերվել «Տաշիր» ընկերության խմբի կողմից ՀՀ կառավարության խնդրանքով։ Ձեռքբերման պահին էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ-ում արդեն բարձրացվել էր, և «Տաշիր»-ը որևէ կերպ այդ որոշման վրա ազդել չէր կարող։ Նշենք, որ սակագնի փոփոխության մասին որոշումն ընդունվել է 2015թ․ հուլիսի 1-ին, իսկ «Տաշիր»-ի մասնագիտական խումբն սկսել է իր աշխատանքը 2015թ․ օգոստոսին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելու որոշումը, բնականաբար, չէր կարող ընդունվել մեկ օրում, քանի որ դա բազմաշերտ ու լիարժեք ուսումնասիրություն պահանջող գործընթաց է:

Շուրջ 2 ամիս «Տաշիր»-ի մասնագիտական խումբը համապատասխան տնտեսագիտական վերլուծություններ է կատարել, սակայն որևէ կապ չի ունեցել Ընկերության կառավարման կամ սակագնի ձևավորման հարցերի հետ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային մարժայի մեթոդաբանության համաձայն՝ շահութաբերությունը սեփականատերերից անկախ և ֆիքսված մեծություն է: Այն հաշվարկվում է ոչ թե նախորդ տարիների կորուստների, վնասների կամ անարդյունավետ ծախսերի, այլ Ընկերության կատարած փաստացի ներդրումների հիման վրա: Ավելացնենք նաև, որ «Տաշիր» ընկերությունների խումբը կատարել է ձեռք բերման ժամանակ իր վրա դրված բոլոր պարտավորությունները. մարվել են ժամկետանց բոլոր պարտքերը, կազմվել են ֆինանսական առողջացման և 10 տարվա ներդրումային ծրագրեր, ներդրվել են կառավարման միջազգային ստանդարտներ (ISO 9001, 50001, 14001):

2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կրած 24 մլրդ դրամ վնասով: Պատճառը ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարումն էր, այլ արտադրող կայանների՝ էլեկտրաէներգիայի կառուցվածքի պլանավորումից շեղումը:

Այժմ՝ 2015 թ. սակագինը 6,6 դրամ բարձրացնելու մասին:

6,6 դրամի մեջ «ՀԷՑ»-ի մասնաբաժինն ընդամենը 4,09 դրամ է, իսկ 2,51 դրամը համակարգի մյուս մասնակիցների բաժինն է: Ընդ որում, այդ 4,09 դրամն ամբողջովին նախորդ տարիներին, 2013-2014 թթ., էլեկտրաէներգիա արտադրող կայանների՝ արտադրության կառուցվածքից շեղման փոխհատուցումն է, որը հստակ արտացոլված է նաև միջազգային հեղինակավոր «Դելոյթ Էնդ Տուշ» խորհրդատվական կազմակերպության եզրակացության մեջ: 2015 թ. պարտքերը մարելու նպատակով սակագնի բարձրացումից հետո «Տաշիր» հիմնադրամը կառավարության հետ սկսեց իր միջոցների հաշվին 50%-ի սկզբունքով սուբսիդավորել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Կարծում ենք՝ անհեթեթ է սակագինը բարձրացնելը և միաժամանակ դրա հետևանքով սուբսիդավորում իրականացնելը: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլար։

Սակագնի բարձրացումից ստացված գումարն Ընկերությունը սահմանված ժամկետում ամբողջովին ուղղել է 2016-2017 թթ. արտադրող կայանների հանդեպ կուտակված պարտքերի մարմանը: Ինչ վերաբերում է շահույթին, «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով մի լումա դիվիդենտ չի ստացել: Փոխարենը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ հաստատել է 10 տարվա ներդրումային ծրագիր, որը հնարավոր է դարձել իրականացնել միայն նախատեսվող շահույթի մի մասի ստացումը հետաձգելով մոտ 20 տարով: Բոլոր ներդրումային ծրագրերը հանձնաժողովում քննարկվել են սակագնի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու սկզբունքով։

Այսօր Ընկերությունը միջազգային ֆինանսական ու ներդրումային կազմակերպությունների հետ ունի պայմանագրեր ու պայմանավորվածություններ, որոնք ուղղված են Ընկերության 10 տարվա ներդրումային ծրագրի իրականացման ֆինանսավորմանը (վարկերն էլ ներգրավվել են ՀՀ-ում գործող ցածր՝ 2,7-3,7 % դրույքով): Եվ նման ոչ պրոֆեսիոնալ ու չհիմնավորված հայտարարությունները վտանգում են Ընկերության միջազգային համագործակցությունը։

Արտադրող կայանների նկատմամբ կուտակված պարտքերը մարելուց հետո Ընկերության չափաբաժինը 5,63 դրամով նվազել է, ինչը թույլ է տվել 2016 թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազեցնել 2,58 դրամով: 5, 63 դրամով նվազեցնել հնարավոր չէր, քանի որ 3.05 դրամը վերաբերում էր համակարգի այլ մասնակիցներին: Սակագնի՝ 2,58 դրամով նվազեցման որոշումն ընդունվել է 2016 թ., 1,42 դրամովը՝ 2017-ին և սոցիալապես անապահով խավերի համար 10 դրամով նվազեցումը՝ 2018 թ.: Ի դեպ, սա Ընկերության սեփականատիրոջ բարի կամքի դրսևորումն է, որի մասին որոշումն ընդունվել էր ՀՀ վարչապետի հետ քննարկումների արդյունքում։

Նշենք նաև, որ թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի 30 դրամի և թե՛ այսօրվա 45 դրամի պարագայում «ՀԷՑ»-ի մասնաբաժինը կազմել է 11,06 դրամ։

Ստորև ներկայացնում ենք էլեկտրաէներգիայի սակագներն ու <<ՀԷՑ>>-ի մարժան՝ ըստ տարիների.

Սակագին ՀԷՑ մարժա
2010-2011 թթ․ 25 դրամ 11,2 դրամ
2013-2014 թթ․ 39 դրամ 11,8 դրամ
2014-2015 թթ․ 42 դրամ 12,5 դրամ
2015-2016 թթ․ 49 դրամ 16,1 դրամ
2016-2017 թթ․/2017-2018 թթ․ 45 դրամ 11,8 դրամ
Ինչպես երևում է աղյուսակից, էլեկտրաէներգիայի այսօրվա սակագնում արտացոլված է գրեթե նույն միավորը, որն առկա էր 2013-2014 թթ․, այն դեպքում երբ 2010 թ․տարադրամի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմում էր 385 դրամ, իսկ այսօր' 485 դրամ։

Ամփոփելով վերն ասվածը՝ հավելենք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը երբեք որևէ հարցով չի դիմել: Այդ խմբի վերլուծությունները վկայում են կարգավորման ոլորտի տարրական գիտելիքների բացակայության մասին և ի ցույց դնում սակագնային քաղաքականության մեթոդաբանության չիմացությունը: Իսկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի կարծիքն ու մոտեցումները անհեթեթ ու անբովանդակ բարբաջանք են հիշեցնում։

Պատրաստ ենք հանգամանալից պատասխանելու բոլոր հարցերին: Ակնկալում ենք, որ մոտեցումները կլինեն պրոֆեսիոնալ և ոչ թե սիրողական մակարդակով՝ ոչնչով չհիմնավորված «ուսումնասիրությունների» հիման վրա»:

website by Sargssyan