«Սանիթեք»-ը, Ֆրանկոֆոնիայի շնորհիվ, որոշել է աշխարհին Երեւանը մաքուր ու գեղեցիկ ներկայացնել

«Սանիտեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ համաքաղաքացիներ և մեր քաղաքի հարգելի հյուրեր,
Ինչպես գիտեք ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, պատվիրակություններ և հյուրեր։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառման «մաքուր» անցկացման համար «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ աշխարհին ավելի մաքուր ու գեղեցիկ Երևան ներկայացնելու նպատակով։
Խնդում ենք ձեզ աջակցել մեզ՝ աղբը նետելով սահմանված վայրերում ։
Այդ փոքրիկ, բայց շատ կարևոր գործով կօգնեք մեր աշխատանքի օպերատիվ և ժամանակին իրականացմանը։
Կանխավ շնորհակալ ենք»։