Այսօր՝ 24 հուլիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Շանտաժ անողը... Ռեֆորմիստները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել. ԻՐԱՏԵՍ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն «էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը Հեղափոխության նոր փուլը, պարկետային գեներալներ բուծելն է՞ Նապոլեոն Բոնապարտը,որպես տաղանդավոր գեներալ գերեզմանում շուռ եկավ Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը А хочешь, конфетку дам? Нету! Երևի պիտի մի քիչ թերթեր կարդաք, որ իմանաք՝ ես իշխանություն չեմ եղել. Վահան Բաբայանի պատասխանը Լուսին...
ԼՐԱՀՈՍ
Շանտաժ անողը... Ռեֆորմիստները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել. ԻՐԱՏԵՍ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն «էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը Հեղափոխության նոր փուլը, պարկետային գեներալներ բուծելն է՞ Նապոլեոն Բոնապարտը,որպես տաղանդավոր գեներալ գերեզմանում շուռ եկավ Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը А хочешь, конфетку дам? Нету! Երևի պիտի մի քիչ թերթեր կարդաք, որ իմանաք՝ ես իշխանություն չեմ եղել. Վահան Բաբայանի պատասխանը Լուսինե Բադալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ուրիշ զորամաս գտեք փիառվելու համար... Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ է ընտրել Նիկոլական ֆեյքերը ողջ կազմով զանգվածային ապատեղեկություն են տարածում Տավուշը փաստացի մարզպետ չունի Որտեղ են խոստացված հազարավոր աշխատատեղերը Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները Բան է փոխվել, հիմա ռեկետը իրականացվում է ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Ռեֆորմիստները հարգանքի տուրք մատուցեցին 2016թ հուլիս 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին Սեպտեմբերին Հայկոն գրելու է իր հրաժարականը. իշխանականները չունեն բավարար կարողություններ և պետք է ամբողջական կազմով հեռանան Փաշինյանն անցել է սուտ խոսելու բոլոր սահմանները.Վահան Բաբայան. Livenews.am Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, իր այս վեթինգ-մեթինգները դատապարտված են ձախողման Կարծում եմ, գաղտնիքը սոցիալական ցանցի մեջ է, եթե այդպես դիմեն կարող է մի գլոբուս էլ իրենք նվեր ստանան Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազավթումից «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պետք մերժել, իսկ ում՝ գնահատել Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացումը Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները հերթական խաբեությամբ փորձում են լվանալ մարդկանց ուղեղները Энергетический коллапс в Ереване или Кто виноват? и Что делать? Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Հայկ Մարությանի հրաժարականը «Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը Մենք ունենք տուրիստ վարչապետ, որը ճանապարհորդում է պետության հաշվին, մեր հաշվին Ռեֆորմիստների կուսակցության նախագահը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն Սերժ Սարգսյանի օրոք Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան Մեկնարկել են համայնքների և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին Փողի ավելացում չկա, 120.000 ստացողը էլի կստանա նույն չափ Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս ձերբակալված չէ Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին Բա դու ի՞նչ գործ ունես այդ կարևոր պաշտոնն ես զբաղեցնում, որ մի հատ էլ թյուրիմացաբար քվեարկես. Բաբայանը՝ Ռուբինյանին Ամենամեծ թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ու ՔՊ-ի՝ իշխանություն լինելն է Եթե հաստատվեց այս լուրը պատկերացնում ե՞ք ինչ «աննախադեպ» աճ է գրանցվելու հայ-ռուսական դարավոր հարաբերություններում Եթե ԱԳՆ ի զորու չէ պատասխանել, մնում է Փաշինյանը պարզաբանում տա հասարակությանը Իշխանությունում յուրաքանչյուր ինքնահռչակում ունի մեկ անվանում՝ ուզուրպացիա. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Երկու հարց Նիկոլ Փաշինյանին Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դիմել է ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք «Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կունենանք աշխարհով մեկ սփռված Սաակաշվիլիներ «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ

Եթե «դուխով», ապա մինչև վերջ

Պետական և մունիցիպալ կառավարումը իրականացնող անձանց միավորող գործոններից մեկը կառավարիչի կողմից ոչ պոպուլյար որոշում կայացնելու ունակությունն է: Ցանկացած կառավարում իրականացվում է սուբյեկտի կողմից և հետևաբար որոշումները նույնպես սուբյեկտիվ են և կարող են ընդունելի չլինել բոլորի կողմից:

Երբեք չեմ պատկերացրել, որ Հայկ Մարությանը կարող է լինել Երևանի քաղաքապետ: Անձամբ իրեն չեմ ճանաչում, չունեմ իր դեմ ոչինչ, սակայն մունիցիպալ և պետական կառավարման ոլորտում փորձի բացակայությունը ստիպել է անվստահությամբ վերաբերվել իր թեկնածությանը: Այնուամենայնիվ ընտրությունների արդյունքում Հայկը դարձավ քաղաքապետը, ինչը նվազագույնը պետք է ընդունել և արձանագրել:

Հոկտեմբերի 13-ին, երբ կայացավ քաղաքապետի երդման արարողությունը՝ Հայկը, խոսելով տրանսպորտի հնարավոր թանկացումից, նշել էր, որ այդ հարցը, ինչպես նաև կարմիր գծերի առկայությունը (իր ՖԲ գրառման մեկնաբանություններում) պետք է որոշվի հանրաքվեով:

Իհարկե հանրաքվեների առկայությունը պետության համար կարող է ծառայել որպես ժողովրդավարության իրականացումը արձանագրող (ոչ միանշանակ) գործընթաց, սակայն այն չի լուծում մի շատ կարևոր խնդիր:

Խնդիրը փորձեմ նկարագրել օրինակով.

Իմ շատ սիրելի դասախոսներից մեկը, խոսելով պետական կառավարումից, բերում է մի շատ լավ օրինակ: Լսարանում առկա ուսանողներին նշանակելով նախարարներ, հայտարարում է, որ պետական ապարատում առկա է աշխատատեղերի խնդիր և ստեղծված իրավիճակին պետք է ինչ-որ կերպ արձագանքել.

ա) Ընդունել աշխատանքի երիտասարդերին և ազատել թոշակառուներին

բ) Թողնել թոշակառուներին և չընդունել աշխատանքի երիտասարդներին

գ) Մնալ ձեռնպահ

Առաջին տարբերակի կողմնակից ուսանողները քննադատության արժանացան թոշակառուներին առանց աշխատանքի թողնելու համար, իսկ երկրորդ տարբերակինը՝ երիտասարդների ապագայի վրա խաչ քաշելու:

Երեք տարբերակների մեջ ամենաշատը քննադատության արժանացան այն ուսանողները, ովքեր մնացին ձեռնպահ: Այս իրավիճակային խաղի իմաստը այն էր, որ կառավարիչը չի կարող միշտ կայացնել բոլորի համար ընդունելի որոշումներ: Վատ կառավարիչը նա է, ով ընդունում է կրավորական կեցվածք և չունի որոշում կայացնելու պատասխանատվություն:

Իհարկե կարող եք ասեք, որ նշված օրինակը խիստ ռադիկալ է և կարող է լինել ոսկե միջին: Այո, երբեմն կարող է լինել, սակայն երբեմն՝ ոչ:

Հայկը առաջինը չէր, որ փորձեց այդ պատասխանատու և հանրության հնարավոր արձագանքի տեսանկյունից շատ պայթյունավտանգ հարցը դնել հանրաքվեի: Նման պրակտիկա ավելի վաղ որդեգրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դեռևս շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կարևոր որոշումները իրականացվելու են հրապարակում՝ ուղիղ դեմոկրատական կառավարման միջոցով: Ինձ համար այդ ժամանակ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես օրինակ հրապարակում հնարավոր կլինի քննարկել հարկային օրենսգիրքը կամ մի շարք այլ հարցեր, որոնք պահանջում են խիստ մասնագիտացված կարծիքներ:

Փաստացի՝ «դուխով» կարգախոսը դեռևս չի «ներխուժել» ոչ կառավարություն և ոչ էլ քաղաքապետարան: Այդ կարգախոսը պետք է գործի մինչև վերջ և չհայտնվի միայն գործադիրից կամ քաղաքապետարանից դուրս ոտքը դնելու ժամանակ: Դա չի նշանակում, որ ես պահանջում եմ տրանսպորտի թանկացում: Որպես ՀՀ քաղաքացի իմ պահանջը կայանում է նրանում, որ քաղաքապետը, վարչապետը, կամ ցանկացած այլ պաշտոնակատար անձ իր վրա վերցնի որոշում ընդունելու պատասխանատվություն՝ «զինվելով» այդ որոշմանը հանգեցրած փաստերով: Հուսամ, որ երկրի կառավարումը իրականացնող բոլոր պաշտոնյաները կունենան այդ գիտակցումը:

 

Հայկ Դերզյան

ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման ամբիոնի մագիստրանտ

website by Sargssyan