Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

«ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից»

Ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ երկիրը տանելով հափշտապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիով: Հայաստանյան ներքաղաքական նման զարգացումներին նախորդած ու հաջորդող գործընթացների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ, ապագա քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանի հետ:

– Ըստ էության, այսօր ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս: Ձեր գնահատմամբ՝ այլեւս փա՞ստ է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին, թե՞ դեռ անակնկալներ կարող են լինել:

– Իրավացի եք, վարչապետի հրաժարականը սպասվում է այսօր, իսկ երբ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ ցույց կտան քաղաքական ուժերի, մասնավորապես ընտրությունների ժամկետին սկզբունքորեն դեմ հանդես եկող ուժերի՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ բանակցությունների վերջնական փուլը, սակայն ըստ էության դատելով քաղաքական գործընթացների տրամաբանությունից, եթե վարչապետը հրաժարական է տալիս ու քաղաքական խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրում եւ երկու անգամ վարչապետ չեն ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով համարվում է լուծարված:

Իրականում, դեկտեմբեր, թե հունիս, մեծ նշանակություն չունի, խնդիրն այստեղ ոչ թե բուն արտահերթ ընտրությունների անցկացման մասին է, այլ բացառապես այն կարճ ժամանակահատվածի, որում այսօր բոլորս ենք, ինչը լիարժեքորեն թույլ չի տալու քաղաքական ուժերին նախապատրաստվել համապետական ընտրություններին եւ այս իմաստով ընտրություններն անցնելու են քաղաքական նվազ կամ առհասարակ մրցակցության բացակայության պայմաններում: Ելնելով ներկա իրողություններից՝ առավել հավանական է, որ ընտրությունները տեղի կունենան հենց դեկտեմբեր ամսին:

– Եթե այսպես, թե այնպես դեկտեմբերին անցկացվելու էին ընտրությունները, ինչպե՞ս կբացատրեք այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության 18 պատգամավոր շտապեցին ստորագրել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու որոշման տակ, երբ դեռ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն չէր տարածել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այսօր կրկին ճնշումներ են գործադրվում օրենսդիրների վրա:

– Ձեր հարցին պատասխանեմ գալով վերջից: ՀՀԿ որոշ պատգամավորներ ԶԼՄ-երի հետ մի քանի հարցազրույցներում հայտնել են ճնշումների մասին, բնականաբար ես որեւէ բան չեմ կարող ասել, քանի դեռ կոնկրետ փաստեր չունեմ, սակայն եթե այդպիսիք այդուհանդերձ կան՝ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ դա ակնհայտ հակասում է Սահամանդրությամբ ամրագրված օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործունեությանը, որը կաշկանդված չէ հրամայական մանդատով եւ գործում է իր խղճի եւ համոզմունքի թելադրանքով: Որպես քաղաքական գործընթացները վերլուծող եւ կանխատեսումներ անող մարդ, կարող եմ ասել, որ եթե եղել են ճնշումներ, ապա դա քաղաքական հարթության եւ երկրում տեղի ունեցող զարգացումների համատեքստում մի պահ կարող է տրամաբանական թվալ, սակայն բացառապես օրենքի եւ իրավական դաշտում՝ դա ապօրինություն է, այն հավասարազոր է հանցագործության, իսկ գլոբալ տեսանկյունից պարզ է դառնում, որ համազգային մոբիլիզացիա իրականացրած քաղաքական գործիչները հակասում են իրենց իսկ հռչակած սկզբունքներին ու մեթոդներին: Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ինչու գրեթե երկու տասնյակ պատգամավորներ ստորագրեցին այդ հայտարարության տակ, այստեղ խոսել միայն ճնշումների մասին, կարծում եմ՝ ճիշտ ու ազնիվ չէ, քանզի շատ գործիչներ, գործարարներ, ազդեցության տարբեր կարգի լծակներ ունեցող մարդիկ իրականում լավ հասկանում են, որ իշխող կուսակցությունն այլեւս ՀՀԿ-ն չէ եւ լավ առիթ է հավատարմության երդում տալու գործող իշխանական կուսակցությանը եւ իր ղեկավարին՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Կարծում եմ, որ շատերի գործողություններում եղել է այս շարժառիթը, իսկ ոմանք էլ բնականաբար՝ դիտավորյալ հրապարակային լքել են կուսակցությունը եւ խմբակցությունը՝ հանրությանը եւ հատկապես կուսակցության գործող ղեկավարությանը ցույց տալով, որ դեմ են այն բարքերին ու մշակույթին, որով ժամանակին առաջնորդվել է ՀՀԿ-ն, այսօր արդեն պահը թելադրում է բացարձակապես այլ կեցվածք ու դիրքորոշում:

– Եթե համարենք, որ ճնշումներ չեն եղել, ապա ինչպե՞ս կբացատրեք այն, որ ՀՀԿ-ին անվերապահ հավատարիմ պատգամավորները հանկարծ մեկ օրում հասկացան, որ ճիշտ է Նիկոլ Փաշինյանին աջակցելը, ընդ որում՝ դա չարեցին մայիսին վարչապետի ընտրության ժամանակ, այլ հենց հիմա:

– Խնդիրը գտնվում է բացառապես իրավական եւ բարոյական դաշտում, որովհետեւ եթե ճնշումներ են եղել, ոչ ես եւ ոչ էլ որեւէ մեկը չպետք է զբաղվի դրանով, դա կոնկրետ պատկան մարմինների սուրբ աշխատանքն է, նաեւ բարոյական, որովհետեւ եթե ճնշումներ չեն եղել, ապա նշանակում է, որ որոշ մարդկանց պատկերացումները բարոյականության վերաբերյալ շատ մակերեսային են կամ առհասարակ պարզապես սին են:

– ՀՀԿ-ական 4 պատգամավոր էլ առանձին հայտարարությամբ հանդես եկան, թե մեզ այլեւս չզանգեք որեւէ կողմի պարոնայք: Ձեր դիտարկմամբ՝ սա ավելի լավ ՀՀԿ-ական երեւալու փո՞րձ էր, թե՞ քաղաքական թիմից առանձնանալու:

– Քաղաքականության մեջ զարմանալ որեւէ բանից կամ բացառել որեւէ բան անմտություն է, եւ ցանկացած գործընթացի պետք է նայել այս տրամաբանության մեջ: Դա թիմից առանձնանալու, թե սեփական սխալները վարպետորեն սրբագրելու փորձ էր, թող գնահատի հասարակությունը եւ մասնավորապես այն քաղաքական կուսակցության ղեկավարությունը, որի անդամ են այդ պատգամավորները: Իսկ եթե փորձեմ ուղիղ պատասխանել ձեր հարցին, պետք է ասեմ, որ ցանկացած նմանօրինակ իրավիճակներում տարբեր քաղաքական գործիչներ ունենում են տարբեր մոտեցումներ եւ դրանք արտահայտում այս կամ այն կերպ՝ թիրախում ունենալով իրենց հավատարիմ լսարանին որոշակի մեսիջներ փոխանցելու նպատակ:

– Դեկտեմբերին անցկացվելիք հնարավոր ընտրության վերաբերյալ, կարծես թե, ՀՀԿ-ում տարբեր տեսակետներ կան: Ըստ Ձեզ, ի վիճակի՞ է, ՀՀԿն մասնակցել ընտրությունների եւ արդյոք ճիշտ կլինի մասնակցությունը:

– Ակնհայտ է, որ այսօրվա դեմքերով եւ հնացած մեթոդներով կուսակցությունը ի զորու չէ զգալի մանդատ ունենալ խորհրդարանում կամ առհասարակ հաղթահարել անցողիկ շեմը, որովհետեւ չմոռանանք հեռավոր պատմական անցյալը, թե ինչ տեղի ունեցավ երբեմնի այլ իշխող՝ ՀՀՇ-ի հետ: Ցավոք ՀՀԿ-ում չեն հասկանում, որ քաղաքական այդ կազմակերպությունում կան մարդիկ, որոնք վաղուց արդեն սպառել են իրենց եւ կան նաեւ այնպիսինները, որոնք բավականին ունակ են եւ ինտելեկտուալ, սակայն որոնց հանրությունը չի ընդունում եւ չի ընկալում, ինչը հասարակության խնդիրը չէ, այլ այդ մարդկանց: Եթե անկախական Աշոտ Նավասարդյանի հիմնադրած, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի առանջորդած ազգային պահպանողական քաղաքական ուժը իր մեջ ուժ գտնի՝ առերեսվել իրականության հետ, ընդունել ժամանակին գործած սխալները, սկսել նոր, մաքուր էջից, կուսակցության ներկայացուցչական կազմում ընդգրկել խելացի եւ գաղափարական երիտասարդների, ինչու ոչ նրանցից առավել պատրաստվածներին՝ փորձել բերել խորհրդարան, կարծում եմ, որ այս պարագայում անհամեմատ հաջողությունը կժպտա նրան, իսկ եթե ոչ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն դուրս կմնա ոչ միայն պառլամենտից, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրականությունից: Ընտրություններին պետք է մասնակցել, քանզի քաղաքական ամենակարեւոր գործընթացը ընտրություններն են, որոնք դեռեւս միակ մեխանիզմն են ժողովրդավարությունը չափելու եւ պետական իշխանություն ձեւավորելու համար, իսկ մնացածը թող որոշի ցանկացած քաղաքական ուժ եւ իր առաջնորդը:

– Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ֆիկտիվ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, քանի որ բոլորը պարտավորվում են վարչապետի թեկնածու չառաջադրել եւ ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Սա որեւէ ժողովրդավարական քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է:

– Այնքանով, որքանով դա ցանկանում է հասարակության մեծամասնությունը: Սակայն կա մի կարեւոր բայց, քաղաքական համակարգը չի կարող կենսունակ լինել առանց ընդդիմության, իսկ ընդդիմությունը դասական իմաստով՝ ապահովում է ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ քաղաքական այլընտրանքը, քաղաքական բազմակարծությունը, առանց որի ցանկացած իշխանություն այլասերվում է եւ կորցնում իրականության զգացումը:

 

– Ըստ Ձեզ, ՀՀԿ-ն ինչո՞ւ դիմադրություն ցույց չտվեց եւ դեռ շարունակում է զիջումների գնալ՝ հանուն Նիկոլ Փաշինյանի անխափան պաշտոնավարման:

– Քաղաքականության մեջ զիջումներ կամ նահանջ քայլերը շատ հաճախ ավելին են, քան ամենօրյա հաղթանակները, որոնք հաստատ երկար կյանք չեն ունենում: Դրանք իմ կարծիքով ոչ թե զիջումներ էին, այլ խոհեմ քայլեր, որոնք գուցե կարող էին եւ չարվել, եթե ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին չհաներ իր ձեռքը հասարակության զարկերակից, սակայն համաշխարհային պատմությունը ցույց է տվել, որ արժանապատիվ պարտությունը եւս հաղթանակ է, քանզի քաղաքականության մեջ հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չեն լինում, կարծում եմ՝ սա լավ չէին պատկերացնում ՀՀԿ-ում:

– Այսօր մեկը մյուսի հետեւից նոր քաղաքական ուժեր են ստեղծվում, իսկ հին քաղաքական ուժերն էլփորձում են հարմար հանգրվան գտնել: Ըստ Ձեզ, ո՞ր ուժերին կհաջողվի սողոսկել խորհրդարան:

– Դժվար է այս փուլում կանխատեսումներ անել, միայն կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ մնացած մանդատները՝ ում բաժին կհասնեն, ցույց կտա ժամանակը եւ մեր հասարակությունը: Մի արձանագրում, այնուամենայնիվ ես անեմ, խորհրդարանը պետք է լինի ոչ թե միակուսակցական, այլ բազմակուսակցական եւ պառլամենտում պետք է լինի կամ լինեն իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր, ովքեր կզսպեն եւ կհավասարակշռեն քաղաքական մեծամասնությանը:

Ի վերջո, կարելի՞ է սա համարել դասական խորհրդարանական ընտրություններ, թե՞ իշխանափոխական-հեղափոխական տրամաբանության մեջ հերթական քայլն է դեպի ոչ մի տեղ:

– Միամտություն է կարծել, թե սա դասական քաղաքական ընտրություններ են լինելու, բնավ, քանի որ սա հետիշխանափոխական-հեղափոխական ընտրություններ են, հետեւապես դրա մի մասը, դրա կարեւորագույն արձանագրումներից մեկը, ինչի մասին հայտարարել եւ հայտարարում են իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժի անդամները: Ցավալի է, որ ամեն ինչ այսքան արագ է զարգանում, լավ կլիներ, որ ընտրություններն իսկապես որոշ ժամանակով հետաձգվեին, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը պատշաճ նախապատրաստվեին դրանց, բայց ունենք այն ինչ ունենք:

 

website by Sargssyan