Այսօր՝ 16 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղութ...
ԼՐԱՀՈՍ
Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ» ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին․ «Ժողովուրդ»

Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ» օրաթերթին։ Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ մասը։

 

ՄԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՄԲ ԿՈՌՈւՊՑԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՆՈւՄ

- Իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան: Մի՞թե այդքանը քիչ է 5-6 ամսվա համար:

- Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երևույթներին և դրանց դեմ պայքարի ձևերի մասին:

Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:

Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, և ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի և 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:

Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։

- Դե, եթե վատ աշխատեր, կազատեիք աշխատանքից:

- Այո: Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:

Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են:

 

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ ՆԵՐԴՐՈւՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ

- Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց): Այս ամենին հետևելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլևս մեր երկրին պետք չէ:

- Ինչ վերաբերում է լեռնահանքային ոլորտին, ապա այն Հայաստանում կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում:

Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար և այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաև երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա:

Գոյություն չունի որևէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետևանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, և այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը:

Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված: Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը:

Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում:

Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ և այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով:

Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել:

Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը:

Հիմա որևէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որևէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որևէ ներդրումների համար:

- Կան մարդիկ, որ ակնկալում են, թե՝ ահա, հեղափոխությունը եղավ և ներդրումների տեղատարափ է լինելու: Հիմա էլ ասում են, այ, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն, դրանից հետո ներդրումները կհոսեն: Կհոսե՞ն:

- Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է:

Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության և հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն և ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան:

ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՀԵ՞Տ...

- Չեմ զարմանա, եթե հայտնվեն մեկնաբաններ, որ ասեն, թե մեզ պե՞տք են այդ ձեռնարկությունները, ներդրումները ... Մանավանդ որ կան տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մասին հաճախ է խոսվում:

- Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը...

Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որևէ մեկը նաև պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով:

Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետևություններ չենք անում...

Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:

Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»:

Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու:

Տնտեսական քաղաքականության հստակ ձևակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել և պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարևոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, և որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարևոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը...

- Բայց կա՞ Հայաստանում հիմա բանկային գաղտնիք:

- Ես մեծ խնդիր եմ տեսնում նաև այստեղ: Իմ տպավորությամբ այն խաթարված է: Հրապարակում հայտարարում են, թե ով ինչ գումար ունի հաշիվների վրա: Բանկային համակարգի համար դրանից մեծ վնաս դժվար է երևակայել:

Կարծում եմ, դա անում են հեղափոխական պատկերացումներից ելնելով, բայց բավարար չափով չեն պատկերացնում, թե ինչ կարգի վնասների դա կարող է հանգեցնել:

- Նախօրեին գլխավոր ճանապարհ փակողը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր, որ դա լավ բան չէ, առավել ևս, որ հիմա կառավարությունը լսում է մարդկանց, ու դրա կարիքը չկա:

- Հիմա ստիպված ասելու է, որ լավ բան չէ: Բայց ճանապարհ փակողը մտածելու է՝ դու քո հարցերը լուծեցիր ճանապարհ փակելով, հիմա, որ հերթը մեզ հասավ՝ ճանապարհ փակելը լավ բա՞ն չի: Որովհետեւ այդ մշակույթն եք ներդրել, որ ճանապարհ փակելով կարելի է հարցեր լուծել: Կարող է, դրանք արդարացի հարցեր ու պահանջներ են: Խնդիրն այն է, որ դա հարցեր լուծելու ճանապարհ չէ: Դա երկրի տնտեսությունը քայքայելու ճանապարհն է:

- Հիմա ի՞նչ, պարոն Քոչարյան, գնում ենք դեպի «դատարկ սառնարաննե՞ր»:

- Չէի ցանկանա հոռետես լինել, բայց եթե այսպես շարունակվի, ապա՝ այո: Կրկնում եմ՝ եթե այսպես շարունակվի, եթե մոտեցումները չփոխվեն, եթե կառավարությունը իր դերակատարությունը չվերագնահատի:

 

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հարցում
website by Sargssyan