Այսօր՝ 21 մայիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Հիմա տեսա՞ք, որ անիմաստ շոու էր Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին՝ չմասնակցել այս անօրինական քայլին Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող... Անհապաղ պետք է հարուցել քրեական գործ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյա... «Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող
ԼՐԱՀՈՍ
Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ....Արթուր Դանիելյան Հիմա տեսա՞ք, որ անիմաստ շոու էր Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին՝ չմասնակցել այս անօրինական քայլին Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող պետական,քաղաքական գործիչի վրա Անհապաղ պետք է հարուցել քրեական գործ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000 դրամ. Տեսանյութ Հայաստանը չի դառնալու Հյուսիսային Կորեա, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սագսյանն և Տոկաևը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. «Ժամանակ» Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու Հիմա այսքան մեծ պատվիրակությունը ի՞նչ է, եթե ոչ պետական միջոցների անարդյունավետ վատնում Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը Մայիսի 8-ին Փաշինյանը,ոչ թե պետք է ասուլիս տա, այլ ներողություն խնդրի իրեն աջակցած մարդկանցից և հրաժարական տա Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պատերազմական խրոնիկա. Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԱՏՄ նիստը վարում է այդ կառույցին դեմ եղած նախկին պատգամավորը Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի. մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 26-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կանցկացնի ֆլեշմոբ՝ ընդդեմ մարիխուանայի քարոզին 10-ամյա հայ շախմատիստ Վահան Մարգարյանը Իսպանիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը Հայաստանում աշխատատեղեր բացվելու փոխարեն միայն աշխատատեղ են փակվում Փաշինյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնը դարձրել է իր գարաժի կռիշի ելույթի հարթակ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարությունը աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել դիկտատոր Վարչապետի մեկնաբանությունը իր իսկ կնոջ ասածների մասին մեղմ ասած զավեշտալի է և անլուրջ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանի կետը անորոշությունն է Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով Թունդ «մերժողները» մտքափոխվել են Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. այն կհեռարձակվի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Ժամանակին արտաքին պարտքի դեմ խոսող Փաշինյանը այսօր խրվում է մեծ պարտքերի մեջ Ծաղկեպսակներ Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից Ձեր թիմում կան մարդիկ, որոնց կենսագրությունները երևի 3 նախադասությամբ հնարավոր է շարադրել. մի խոսեք օրենքից Էժանագին ու ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների ,ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը Գոծազրկության մակարդակը թռիչքաձև աճում է Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի. տվյալներ. ՀՐԱՊԱՐԱԿ Նոր Հայաստանի «սենատում» մեր «սիրելի միապետը» փայլեց իր մտքի գոհարներով Այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ «Մահացած մարդկանց անունից խոսելն անբարոյականություն է» Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս հերթական շոուն կազմակերպելու համար Փաշինյանը քանի հազար մարդ է կրճատելու... Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել Երկու զորամասերում կատարվեց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված և օրհնված խաչ-կրծքանշանների հանձնման արարողություն Մարդիկ հրապարակ էին դուրս եկել լավ ապրելու, թե՞ գնաճի համար, պարոն նախարար Սերժ Սարգսյանը պանթեոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 911-ն ամփոփում է անցած շաբաթը Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինելու մի օր էլ չեղարկել այդ տոնը Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ

Եթե միջազգայնորեն «աննախադեպ» որևէ բան կա, դա իշխանափոխությունը չէ․ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը․

Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սևացնել ու ինքնագոհ առաջ շարժվել, մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը:

Դատելով արձագանքներից, արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ Վիգեն Սարգսյանի հրապարակային դիտարկումները կարծես ցավոտ մտրակ էր : Այն որակվեց իբրև ռևիզիոնիզմ, ինչը նշանակում է, որ ո՛չ միայն չի հասկացվել հրապարակային խոսքի իմաստը, այլ նաև թե ի՞նչ է նշանակում ռևիզիոնիզմ:

Արտաքին հարաբերությունների հարցերով հյուրախաղերի ժամանած և Հայաստանի Հանրապետության վարչապետի կարճատև խորհրդականը հանդիսացած մարդը, ով Հայաստանի արտաքին քաղաքականության հետ գրեթե կապ չունի, որոշել էր իր “պրոֆեսիոնալ” խոսքը ասել, ավելի շատ արդարացնելով ԱՄՆ-ին ու նրա շահերը: Պարոնա՛յք, ԱՄՆ-ը առանց ձեզ էլ հստակ պատկերացնում է, թե ի՞նչ և ինչպե՞ս է ցանկանում իրականացնել: Դուք մեր երկրի շահերի համար մտածեք, մեր երկրի անվտանգության ու նրա արտաքին բաղադրիչի մասին մտածեք:

Առնվազն վերջին տաս տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները:

Նախկին խորհրդականը մոռացել է, որ իշխանափոխությունից հետո, ոչ թե նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխվեց, այլ հակառակը՝ նոր իշխանություններն իրենց նախկինում հռչակած արտաքին քաղաքական մոտեցումները փոխեցին, այն հարմարեցնելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականության կուրսին: Որովհետև վարչապետ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ պետության արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում, և Հայաստանի շահերն էլ պահանջում են անել այն, ինչ արել են նախկին իշխանությունները: Եվ հիմա բոլոր գործընկերներին պետք է կարողանան ապացուցել, որ դրանում անկեղծ են ու հաստատակամ:

Խառատյանն իր պարզունակ դիլետանտական տաղանդով ու “պրոֆեսիոնալի” մուշտակով այնպես է մեկնաբանում եղելությունները, կարծես թե ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախի անկախության փաստն ու Հայոց ցեղասպանությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական հերթական մեծ պայմանագիրն է առաջարկել Հայաստանին, կամ էլ Հնդկաստանն ու Չինաստանը, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վեհ գաղափարներից՝ սպառազինության ու տեխնիկայի մարդասիրական ակցիա են իրականացնելու հատուկ Հայաստանի նոր իշխանությունների համար: Իմիջայլոց, նշեմ, որ և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի (և՛ ոչ միայն) հետ նախորդ իշխանություններն են հիմքեր դրել ռազմատեխնիկական համագործակցության համար:

Բոլթոնի այցով և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված, մենք զգուշացնում ենք, որ առաջիկա զարգացումներում պետք է խիստ հաշվենկատ լինել, և չներքաշվել մեծ հակասությունների դաշտ: Որպես պատասխան ասում եք, թե ինչ է խոսվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին: Խոսում եք Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրից դուրս գալու մասին, Մելլաթ բանկի փակման մասին և այլն:

Որպեսզի ակնարկս չընկալվի որպես անդրադարձ Արսեն Խառատյանին, ասեմ հետևյալը. պարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք: Մենք մեր սխալներն ու թերությունները ձեզանից լավ գիտենք: Իսկ ձեզ քննադատում ենք, որ դրանից հետևություններ անեք, որ չսխալվեք այնտեղ, որտեղ մենք հաջողել ենք, որ ձեր անփորձությունն ու անպատասխանատվությունը գոնե արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում չբերի մեծ պրոբլեմների:

Խոսում եք Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին, առանց գիտակցելու, որ այդ գործընթացն առավելագույնս ծառայեցվեց տարբեր հարցերում Հայաստանի շահերն առաջ տանելու համար՝ և՛ արցախյան հարցում, և՛ ցեղասպանության ճանաչման հարցում, և միջազգային հեղինակության ու գործընկերության նոր մակարդակների ապահովման հարցերում:

Տարօրինակ է նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ իր նախկին խորհրդականը քննադատում է ԵԱՏՄ մտնելու ՀՀ որոշումը՝ նշելով որ իբրև թե դրա արդյունքում կրճատվել է ամերիկյան ֆինանսական աջակցությունը, ազատ առևտրի պայմանագիր ունենալը և պետական դրամաշնորհները:

Պարոնա՛յք, ԵԱՏՄ մտնելու Հայաստանի որոշումը, սկզբնական շրջանում մեր արտաքին մի շարք գործընկերների համար իհարկե անցանկալի է երևացել, մեկնաբանվել որպես կամ կամ պարադիգմում կատարված ընտրություն, բայց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց բոլորովին այլ բան և Հայաստանը վերահաստատեց իր տեղը եվրոպական համագործակցության համակարգում: Եթե Հայաստանի հետ կապված միջազգայնորեն «աննախադեպ» որևէ բան կա, հավատացեք դա կատարված իշխանափոխությունը չէ, այլ «կամ-կամ»-ը «և-և»-ով փոխարինելու բացառիկ կարողությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր իշխանություններին է փոխանցել կնքված, ստորագրված և վավերացված ԵՄ-ՀՀ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որն ըստ շշուկների (հուսամ, որ կառավարության մեր աղբյուրները չափազանցնում են) նոր կառավարության համար կարծես թե “չինական հիորոգրիֆներ” լինի և տղերքը չգիտեն, թե ինչ պետք է անեն (իհարկե խոսքը ԱԳՆ մասին չէ):

Ինչ վերաբերում է 1000 դրամով բանակը պահելու դիտարկմանը, ապա “Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի” մասին նման կերպ արտահայտվող և զինվորական ծառայություն չտեսած Արսեն Խառատյանին, որպես առաջնագծում ծառայած գումարտակի նախկին հրամանատար ասեմ, որ այդ հարցով դուք լավ կանեք չխոսեք: Իսկ խոսելուց առաջ, գոնե հարցրեք հիմնադրամի շահառու ընտանիքներին ու պաշտպանության նախարարության ներկայիս ղեկավարությանը: Նրանք էլ կարծում եմ, ձեզ կասեն, որ ճիշտը ձեր լռելն է: Իսկ սպառազինությունների դիվերսիֆիկացման շուրջ ձեր պատկերացումների մասին կարող եք խորհրդակցել զինված ուժերի ցանկացած ստորաբաժանման ցանկացած սերժանտի հետ: Հաստատ ձեզ օգտակար խորհուրդներ կտան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ի՞նչ է նշանակում Զինված Ուժերը»։

website by Sargssyan