Այսօր՝ 20 ապրիլի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 486.8AMD
1EUR = 550AMD
1RUB = 7.45AMD
Հայաստանում աշխատատեղեր բացվելու փոխարեն միայն աշխատատեղ են փակվում Փաշինյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնը դարձրել է իր գարաժի կռիշի ելույթի հարթակ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարությունը աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատա... Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել դիկտատոր Վարչապետի մեկնաբանությունը իր իսկ կնոջ ասածների մասին մեղմ ասած զավեշտալի է և անլուրջ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանի կետը անորոշությունն է Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ ... Թունդ «մերժողները» մտքափոխվել են Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը
ԼՐԱՀՈՍ
Հայաստանում աշխատատեղեր բացվելու փոխարեն միայն աշխատատեղ են փակվում Փաշինյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնը դարձրել է իր գարաժի կռիշի ելույթի հարթակ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարությունը աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել դիկտատոր Վարչապետի մեկնաբանությունը իր իսկ կնոջ ասածների մասին մեղմ ասած զավեշտալի է և անլուրջ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանի կետը անորոշությունն է Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով Թունդ «մերժողները» մտքափոխվել են Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. այն կհեռարձակվի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Ժամանակին արտաքին պարտքի դեմ խոսող Փաշինյանը այսօր խրվում է մեծ պարտքերի մեջ Ծաղկեպսակներ Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից Ձեր թիմում կան մարդիկ, որոնց կենսագրությունները երևի 3 նախադասությամբ հնարավոր է շարադրել. մի խոսեք օրենքից Էժանագին ու ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների ,ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը Գոծազրկության մակարդակը թռիչքաձև աճում է Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի. տվյալներ. ՀՐԱՊԱՐԱԿ Նոր Հայաստանի «սենատում» մեր «սիրելի միապետը» փայլեց իր մտքի գոհարներով Այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ «Մահացած մարդկանց անունից խոսելն անբարոյականություն է» Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս հերթական շոուն կազմակերպելու համար Փաշինյանը քանի հազար մարդ է կրճատելու... Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել Երկու զորամասերում կատարվեց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված և օրհնված խաչ-կրծքանշանների հանձնման արարողություն Մարդիկ հրապարակ էին դուրս եկել լավ ապրելու, թե՞ գնաճի համար, պարոն նախարար Սերժ Սարգսյանը պանթեոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 911-ն ամփոփում է անցած շաբաթը Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինելու մի օր էլ չեղարկել այդ տոնը Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարը «լյապեր» է թողնում. Վարչապետի աշխատակազմից զգուշացրել են. ՓԱՍՏ Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ «Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան. Իրավունք TV Մտքի գոհարներ. Հովիկ Աղազարյան Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար Այսօր, կարծում եմ, Փաշինյանը Անվտանության խորհրդի նիստում կստանա Արցախի անունից բանակցելու հատուկ թույլտվություն Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. Նրանց ծնողները մտերիմ են. ԺԱՄԱՆԱԿ Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի կանոնադրությունը Արցախում տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը Դիվանագիտական լուրջ провал,որը նախադեպը չի ունեցել Պահանջվում են նոր ,թավշյա ,ոչ բռնի շարիկ գլորողներ Տնտեսական հեղափոխության միֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք Սերժ Սարգսյանի օրոք մեր միջազգային պահուստները ունեցել են հետևյալ ցուցանիշները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում Замужем за президентом-часть 2: Россия 24 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգում բարձրակարգ աշխատողների խնդրին և «պարգևավճարային սկանդալ»-ին Սրա համար ե՞ն մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված Փաշինյանը ՀԴՄ կտրոններ հաշվելու փոխարեն,ավելի լավ է ասի՝ ե՞րբ է թոշակառուն կոպեկների փոխարեն իրոք թոշակ ստանալու Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը Замужем за президентом-часть 1. Россия 24 Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը

ՀՔԾ պետը չի բացառում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ 2008թ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Այդ մասին ՀՔԾ պետն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու համար, դուք կիմանաք: Եկեք պարզապես տրամաբանենք. Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ բանակը ներգրավված չի եղել, չի կրակել։ Հետո, երբ պարզեցինք, որ ներգրավված է եղել, հնչում էին կարծիքներ, որ լավ՝ ներգրավված է եղել, մնացել է զորանոցներում, չի կրակել։ Հետո, մենք հիմնավորեցինք, որ բանակը կրակել է։ Այս բացահայտումներն արդեն խոսում են, որ բանակի կրակված պարկուճները կեղծվել են։ Իրականում, շատ նշանակալի եմ գնահատում այս բացահայտումը, որովհետև դրանով փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքներն ու գործի ողնաշարը կոտրել», - ասաց Սասուն Խաչատրյանը։

Հատուկ քննչական ծառայության պետը չմեկնաբանեց՝ արդյոք գործով մեղադրանք առաջադրվելու է պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Ասել եմ՝ չեմ մեկնաբանելու՝ ում, երբ, ինչ մեղադրանք է առաջադրվելու»,- ասաց նա։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: ֊ «Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», - ասված է հաղորդագրությունում:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - նաև ասված է հաղորդագրությունում:

Այս տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»։

Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն անցած տարիներին լրագրողների հետ հանդիպումներում բազմիցս է հայտարարել, թե գործի քննությունը թերի չի կատարվում:

 

website by Sargssyan