Այսօր՝ 27 մայիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ռոբերտ Քոչարյանից անցում են կատարում դեպի Սերժ Սարգսյան, բայց այդ անցումը կարող է շատ ցավոտ և տհաճ լ... Գնում ենք դեպի իշխանափոխություն. Իրավունք TV-ի հարցազրույցը Վահան Բաբայանի հետ ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին Մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում... «Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր աղմկահարույց ստատ... ԵԽ-ն չի կարող աջակցել Սահմանադրությունից դուրս որևէ բանի, մնացածը մանիպուլյացիա է և էժան PR Պատմաբան պատգամավորը տեղյակ չէր, որ Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցութ... Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա
ԼՐԱՀՈՍ
Ռոբերտ Քոչարյանից անցում են կատարում դեպի Սերժ Սարգսյան, բայց այդ անցումը կարող է շատ ցավոտ և տհաճ լինել իրենց պատվիրատուների համար Գնում ենք դեպի իշխանափոխություն. Իրավունք TV-ի հարցազրույցը Վահան Բաբայանի հետ ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին Մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ «Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր աղմկահարույց ստատուսի մասին. ՀՐԱՊԱՐԱԿ ԵԽ-ն չի կարող աջակցել Սահմանադրությունից դուրս որևէ բանի, մնացածը մանիպուլյացիա է և էժան PR Պատմաբան պատգամավորը տեղյակ չէր, որ Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ....Արթուր Դանիելյան Հիմա տեսա՞ք, որ անիմաստ շոու էր Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին՝ չմասնակցել այս անօրինական քայլին Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող պետական,քաղաքական գործիչի վրա Անհապաղ պետք է հարուցել քրեական գործ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000 դրամ. Տեսանյութ Հայաստանը չի դառնալու Հյուսիսային Կորեա, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սագսյանն և Տոկաևը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. «Ժամանակ» Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու Հիմա այսքան մեծ պատվիրակությունը ի՞նչ է, եթե ոչ պետական միջոցների անարդյունավետ վատնում Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը Մայիսի 8-ին Փաշինյանը,ոչ թե պետք է ասուլիս տա, այլ ներողություն խնդրի իրեն աջակցած մարդկանցից և հրաժարական տա Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պատերազմական խրոնիկա. Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԱՏՄ նիստը վարում է այդ կառույցին դեմ եղած նախկին պատգամավորը Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի. մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 26-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կանցկացնի ֆլեշմոբ՝ ընդդեմ մարիխուանայի քարոզին 10-ամյա հայ շախմատիստ Վահան Մարգարյանը Իսպանիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը Հայաստանում աշխատատեղեր բացվելու փոխարեն միայն աշխատատեղ են փակվում Փաշինյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնը դարձրել է իր գարաժի կռիշի ելույթի հարթակ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարությունը աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Վարչապետը այսուհետ կարող է իրեն հռչակել դիկտատոր Վարչապետի մեկնաբանությունը իր իսկ կնոջ ասածների մասին մեղմ ասած զավեշտալի է և անլուրջ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանի կետը անորոշությունն է Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով Թունդ «մերժողները» մտքափոխվել են Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակը Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Սոլովյովին. այն կհեռարձակվի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Ժամանակին արտաքին պարտքի դեմ խոսող Փաշինյանը այսօր խրվում է մեծ պարտքերի մեջ Ծաղկեպսակներ Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից Ձեր թիմում կան մարդիկ, որոնց կենսագրությունները երևի 3 նախադասությամբ հնարավոր է շարադրել. մի խոսեք օրենքից Էժանագին ու ցածրորակ հումո՞ր, թե՞ մտածված սրիկայութուն Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների ,ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը Գոծազրկության մակարդակը թռիչքաձև աճում է Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի. տվյալներ. ՀՐԱՊԱՐԱԿ Նոր Հայաստանի «սենատում» մեր «սիրելի միապետը» փայլեց իր մտքի գոհարներով Այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ «Մահացած մարդկանց անունից խոսելն անբարոյականություն է» Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս հերթական շոուն կազմակերպելու համար Փաշինյանը քանի հազար մարդ է կրճատելու... Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել Երկու զորամասերում կատարվեց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված և օրհնված խաչ-կրծքանշանների հանձնման արարողություն Մարդիկ հրապարակ էին դուրս եկել լավ ապրելու, թե՞ գնաճի համար, պարոն նախարար Սերժ Սարգսյանը պանթեոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 911-ն ամփոփում է անցած շաբաթը Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինելու մի օր էլ չեղարկել այդ տոնը Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ

Արա Բաբլոյանը հրաժեշտ է տալիս

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել ԱԺ լիազորությունների դադարեցման կապակցությամբ․

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ,

խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ և ցանկացած խնդրում մինչև վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների:

Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: և, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով:

Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:

 

Սիրելի բարեկամներ,

2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաև Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը:

Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք և համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել և զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: և այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ և արhեստավարժ աշխատանքի համար:

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաև մամուլին և խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը և ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները:

Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:

Հարգելի՛ պատգամավորներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետևյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ:

Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:

Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը:

Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:

Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը:

 

Սիրելի բարեկամներ,

չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:

Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք և ամենակարևորը՝ պատասխանատվություն»:

 

website by Sargssyan