Այսօր՝ 26 մարտի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 486.8AMD
1EUR = 550AMD
1RUB = 7.45AMD
Երկու զորամասերում կատարվեց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված և օրհնված խաչ-կրծքանշա... Մարդիկ հրապարակ էին դուրս եկել լավ ապրելու, թե՞ գնաճի համար, պարոն նախարար Սերժ Սարգսյանը պանթեոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 911-ն ամփոփում է անցած շաբաթը Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողակ... «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԼՐԱՀՈՍ
Երկու զորամասերում կատարվեց Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված և օրհնված խաչ-կրծքանշանների հանձնման արարողություն Մարդիկ հրապարակ էին դուրս եկել լավ ապրելու, թե՞ գնաճի համար, պարոն նախարար Սերժ Սարգսյանը պանթեոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 911-ն ամփոփում է անցած շաբաթը Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինելու մի օր էլ չեղարկել այդ տոնը Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարը «լյապեր» է թողնում. Վարչապետի աշխատակազմից զգուշացրել են. ՓԱՍՏ Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ «Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան. Իրավունք TV Մտքի գոհարներ. Հովիկ Աղազարյան Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար Այսօր, կարծում եմ, Փաշինյանը Անվտանության խորհրդի նիստում կստանա Արցախի անունից բանակցելու հատուկ թույլտվություն Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. Նրանց ծնողները մտերիմ են. ԺԱՄԱՆԱԿ Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի կանոնադրությունը Արցախում տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը Դիվանագիտական լուրջ провал,որը նախադեպը չի ունեցել Պահանջվում են նոր ,թավշյա ,ոչ բռնի շարիկ գլորողներ Տնտեսական հեղափոխության միֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք Սերժ Սարգսյանի օրոք մեր միջազգային պահուստները ունեցել են հետևյալ ցուցանիշները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում Замужем за президентом-часть 2: Россия 24 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգում բարձրակարգ աշխատողների խնդրին և «պարգևավճարային սկանդալ»-ին Սրա համար ե՞ն մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված Փաշինյանը ՀԴՄ կտրոններ հաշվելու փոխարեն,ավելի լավ է ասի՝ ե՞րբ է թոշակառուն կոպեկների փոխարեն իրոք թոշակ ստանալու Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը Замужем за президентом-часть 1. Россия 24 Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան Կատարեք տված խոստումները. Փաշինյանի դեմ սպասվում են բողոքի ակցիաներ. ՀՐԱՊԱՐԱԿ Վաղը նման հարձակումներ կանեն գիշերով մենակ փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու վրա և դա կդառնա մարդկանց լռեցման նոր պրակտիկա Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության «Հայոց աշխարհի տերերը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 14.00, Ազգային գրադարանում Այս «կարկառուն» միտքը կարող էր ծնվել միայն «հեղափոխական» կառավարության գլխում և գիշերային շերեփ խփողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ Տեղի ունեցավ Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Միայն փաստեր #15. Մատենադարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան. Իրավունք TV Հայելու առաջ 28.02.2019 Թեհմինա Վարդանյան, Վահան Բաբայան Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով. Հայկ Բաբայան Քաղաքապետարանի գործիչները մատնվել են անգործության. ո՞ր փուլում է ոստիկանապետի գրության պատասխանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան ՊՊԾ գնդի գործով դատավորը որոշեց դատական նիստը դռնփակ անցկացնել մինչև դատաքննության ավարտը Վարչապետի ձեռքը մնաց օդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել. «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Գեբելսյան ժամանակների հոտ է գալիս Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցներին վտարում են խմբագրությունների տարածքներից Նիկոլի կառավարությունը Հայաստանում կրկնում է նույնը ինչ անում էր ԼՏՊ ի իշխանությունը Միայն փաստեր #14. Արտահանում և ներմուծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փնտրվում է 14-ամյա Գրետա Հարությունյանը. երեխայի մոտ առկա է դաունի համախտանիշ

«Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն ասաց, որ դեռևս հստակ չէ մասնակցության ձևաչափը, բայց առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ ուժերի հետ կմասնակցեն ընտրություններին: Հստակեցրեց, որ իրենց համար չկան ջրբաժաններ, քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու տրամադրվածություն և այլն:

-5-րդ գումարման Ազգային Ժողովում դուք պատգամավոր էիք ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: Այժմ քննարկումներ ունե՞ք ԲՀԿ-ի հետ:

-«Բարգավաճ Հայաստանի» հետ որևէ բնույթի քննարկումներ չկան, չեմ ունեցել:

-Դուք այն քիչ ուժերից էիք, որ դատապարտեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ընտրությունների ժամանակ քոչարյանամերձ ուժերի կողքին ձեզ կարող ենք տեսնել:

-Առիթն օգտագործելով՝ ուզում եմ այս հարցին համակողմանի անդրադառնալ, որովհետև երկրորդ նախագահի և մեր կուսակցության հետ կապված տարբեր մեկնաբանություններ են լինում: Երբ ձերբակալեցին Ռոբերտ Քոչարյանին, մենք հայտարարեցինք, որ նման պայմաններում երկրի նախագահին ձերբակալելը սխալ ենք համարում, դատապարտում ենք. որոշ ժամանակ անց տեսանք, որ դատարանը նրան ազատ արձակեց, ու համոզվեցինք՝ կուսակցության դիրքորոշումը ճիշտ է եղել: Սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ միջնորդավորված կամ անհատական կապ ունենք Քոչարյանի թիմի կամ անձամբ նրա հետ: Դա չի նշանակում նաև, որ մենք կիսում ենք Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական տեսակետները կամ նրա քաղաքական թիմի հետ պատրաստվում էինք ճանապարհ անցնելու: Նույն տրամաբանությամբ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խնդիր լիներ, մենք կրկին նմանատիպ հայտարարությամբ հանդես կգայինք, քանի որ երկրի ղեկավարների ինստիտուտները պետք է հարգվեն: Ինչ վերաբերում է մեր և Քոչարյանի քաղաքական գործունեության ընդհանրությանը, ես ձեզ վստահորեն ասում եմ` «Ռեֆորմիստներ» կուսակցությունը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
-Ասում եք` Քոչարյանի հետ որևէ առնչություն չունեք, ԲՀԿ-ի հետ չեք համագործակցում, մյուս կողմից էլ՝ միայնակ մասնակցել չեք կարող:

-Մենք նորաստեղծ կուսակցություն ենք և ուզում ենք մեր սեփական դիմագիծը ձևավորել, բայց և գիտակցում ենք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական բարդ է կողմնորոշվել, ռեալ հավակնորդների հետ ծրագրեր մշակել և առաջ գնալ:

Մեր հիմնադրման առաջին իսկ օրվանից ասել ենք, որ ծափ տվողների և ուռա գոռացնողների շարքերում չենք լինելու, այլ փորձելու ենք օգտակար լինել մեր երկրին՝ տեսնելով ու բարձրաձայնելով առկա խնդիրների, թերացումներն ու վրիպումները: Ինչ վերաբերում է համագործակցելուն, նշեմ, որ մենք ռադիկալ ուժ չենք և պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների հետ երկխոսության գնալու՝ չկորցնելով սեփական դիմագիծը: Իհարկե, ունենք մեր ծրագիրը, նպատակները, գաղափարախոսությունը և միայն այդ ամենի համընկնումների դեպքում ենք պատկերացնում համագործակցությունն այս կամ այն ուժի հետ:

-Հնարավո՞ր է, որ ձեր և իշխանության տեսակետներն ինչ-որ մի կետում համընկնեն, ու համագործակցության եզրեր գտնեք վերջինիս հետ:

-Իհարկե հնարավոր է, քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում: Կրկնում եմ՝ ամեն ինչ կախված է ժամանակից ու իրադարձությունների զարգացումից:

-Քաղաքական դաշտի հնաբնակների չփոփոխվող, ծեծված հայտարարություններից, խոստումներից մարդիկ արդեն հոգնել են, ի՞նչ նոր բան ունեք ասելու ընտրազանգվածին:

-Ես համամիտ եմ, որ հասարակությունը հոգնել է ավանդական ուժերի խոսքերից, հին ծրագրերից: Մեր ընտրողներն ուզում են արագ փոփոխություններ, որոնք անհնար է կարճ ժամանակահատվածում իրականացնել: Ես այն մարդկանցից չեմ, որ հավատում է, թե հեղափոխությունից մի քանի ամիս անց երկիրն ամբողջությամբ փոխվելու է և այլն: Այդպիսի աննախադեպ փոփոխություններն անհնար են նույնիսկ մեծագույն ցանկության ու լավագույն աշխատանքի դեպքում: Իհարկե, պետք է լինեն նոր ասելիք, նոր ծրագրեր, գաղափարախոսություն, որպեսզի ընտրողն իր վստահության քվեն մեզ տա: Բայց քանի որ մենք միայն մեր ուժով չեն կարող մասնակցել ընտրություններին, հետևաբար հստակ չեմ կարող ասել, թե ինչ ծրագրերով ու նոր ասելիքով կներկայանանք: Երբ արդեն վերջնական հասկանանք, թե ինչ ուժերի հետ եք գնում ընտրության, կասենք նաև, թե ինչ գաղափարախոսություն ու ծրագրեր ենք ներկայացնելու:

-Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ականատես եղանք, որ պայքարը քաղաքական չէր: Մտավախություն չունե՞ք, որ ժողովուրդը ևս մեկ անգամ ընտրություն է կատարելու ոչ թե ծրագրերով, այլ Փաշինյանի հորդոր-կոչով:

-Իհարկե, ունենք նման մտավախություն, մյուս կողմից էլ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղավորվում էին քաղաքական տրամաբանության մեջ, քանի որ մարդիկ ոչ թե քաղաքապետ, այլ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն էին ընտրում: Մեր թիմի բավական փորձ ու ռեսուրսներ ունեցող անհատներ նույնպես բավական քիչ ձայներ ստացան, ու եթե այժմ մարդկանց հարցնեք, թե «Իմ քայլ» դաշինքին ի՞նչ ծրագրերի համար են ձայն տվել, նրանք անգամ երկու-երեք կետ չեն կարող նշել, քանի որ, կրկնում եմ, ընտրությունը գաղափարական չի եղել: Խորհրդարանական ընտրություններին գրեթե նույն վիճակն է լինելու, մեկ տարբերությամբ՝ դրանք փոքրիշատե առավել քաղաքականացված են լինելու: Ավագանու ընտրություններից անցել է երկու ամիս, և, հավանական է, որ այս ժամանակահատվածում մարդկանց մոտեցումներն ինչ-որ չափով փոփոխված լինեն՝ կապված նախապես տրված խոստումների հետ: Քաղաքապետ Հայկ Մարությանի այն խոստումը, թե իր ընտրվելուց մեկ ամիս անց Երևանում այլևս երթուղային տաքսիներ չեն լինի, կյանքի չկոչվեց, թե՛ երթուղայիններն են շարունակում երթևեկել, թե ՛ աղբահանության խնդիրներն են օրհասական, ու, մեծ հաշվով, քաղաքում էական փոփոխություններ չեն եղել: Էյֆորիկ տրամադրությունը որոշ չափով նվազել է, ու չի բացառվում, որ ընտրողների թեկուզ և փոքր հատված ոչ թե գործող իշխանությանը, այլ բոլորովին այլ ուժի ընտրի: Քաղաքականության մեջ չի կարելի ոչինչ բացառել, ու ես չեմ կարող ենթադրել՝ ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները:

-Ինքան էլ ասում եք, թե առաջիկա ընտրություններն ավելի շատ քաղաքականացված կլինեն, հիշեցնեմ Փաշինյանի՝ վերջերս արտահայտած այն միտքը, որ վարկանշային ընտրակարգի պահպանումը ընտրապայքարը կրկին սևերի ու սպիտակների պայքարի է վերածելու:

-Այս պահին, այո, Նիկոլ Փաշինյանի շուրջ ձևավորվել է հավատի մթնոլորտ, բայց դա չի նշանակում, որ այլ մարդիկ չեն կարող ունենալ վստահություն, չեն կարող հավատ ներշնչել կամ հեղինակություն ունենալ հասարակության որոշ զանգվածի մոտ: Ինչ խոսք, վարկանիշային թեկնածուները կրկին ձայն են բերելու կուսակցություններին ու դաշինքներին, բայց ես վստահ եմ, որ այդ ընտրակարգի պահպանումը ձեռնտու տարբերակ է թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համար:

-Իսկ գործող Ընտրական օրենսգիրքը ձեր շահերից բխու՞մ է:

-Կարծում եմ` ոչ միայն մեր, այլև բոլոր փոքր կուսակցությունների շահերից է բխում: Իհարկե, ավելի ձեռնտու կլիներ, որ նախընտրական շեմն իջեցվեր, ընտրագրավի համար ավելի քիչ գումար հատկացնեինք, բայց ռեյտինգային համակարգը օգտավետ է բոլոր կուսակցությունների համար:

-Մի շարք կուսակցություններ արդեն իսկ հայտարարություն են տարածել, որ եթե Փաշինյանը բավարար կամք ունենար, ապա ԸՕ բարեփոխումների փաթեթը կարժանանար խորհրդարանի հավանությանը: Դուք նու՞յնպես այդ տեսակետին եք:

-Միանշանակ, եթե Փաշինյանը ցանկանար, ապա Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը կարող էր ընդունվել մեկ օրում, բայց եթե նա չհասավ դրան, ուրեմն այդտեղ դրույթներ կան, որոնց առկայությունն ու կիրառումը ձեռք են տալիս նաև նոր իշխանությանը:

-Ամփոփելով՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության վեցամսյա աշխատանքը:

-Տարբեր ոլորտների առնչությամբ տարբեր գնահատական պետք է տալ: Եթե առաջնորդվենք իշխանությունների կարևորագույն հռչակագրով, այն է՝ մարդկանց մոտ ավելացնել երջանկության չափաբաժինը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ այս 6 ամսվա ընթացքում նոր կառավարիչները չեն կարողացել ապահովել մարդկանց լիովին երջանիկ կյանքը: Երջանկությունը կախված է մարդկանց կյանքի որակից, ու եթե Հայաստանում աշխատանքի խնդիր կա, ու մարդը չի կարողանում իր ընտանիքը պահել, ապա ի՞նչ երջանկության մասին է խոսքը:

Բայց երևույթներ կան, որ դրական են, ու որոնց վրա չենք կարող աչք փակել: Ամեն ինչ քննադատելը սխալ է: Այս ընթացքում երկրում կոռուպցիայի դեմ պայքար է տարվել, ականատեսն ենք եղել կոռուպցիոն ամենատարբեր բացահայտումների և այլն: Այսպես ամփոփեմ՝ ուժային մարմինների աշխատանքը գնահատում եմ գերազանց, նախարարությունների աշխատանքը՝ ոչ բավարար:

Հարցազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

website by Sargssyan