Այսօր՝ 17 հուլիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Փաշինյանն անցել է սուտ խոսելու բոլոր սահմանները.Վահան Բաբայան. Livenews.am Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, ի... Կարծում եմ, գաղտնիքը սոցիալական ցանցի մեջ է, եթե այդպես դիմեն կարող է մի գլոբուս էլ իրենք նվեր ստանա... Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել
ԼՐԱՀՈՍ
Փաշինյանն անցել է սուտ խոսելու բոլոր սահմանները.Վահան Բաբայան. Livenews.am Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, իր այս վեթինգ-մեթինգները դատապարտված են ձախողման Կարծում եմ, գաղտնիքը սոցիալական ցանցի մեջ է, եթե այդպես դիմեն կարող է մի գլոբուս էլ իրենք նվեր ստանան Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազավթումից «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պետք մերժել, իսկ ում՝ գնահատել Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացումը Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները հերթական խաբեությամբ փորձում են լվանալ մարդկանց ուղեղները Энергетический коллапс в Ереване или Кто виноват? и Что делать? Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Հայկ Մարությանի հրաժարականը «Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը Մենք ունենք տուրիստ վարչապետ, որը ճանապարհորդում է պետության հաշվին, մեր հաշվին Ռեֆորմիստների կուսակցության նախագահը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն Սերժ Սարգսյանի օրոք Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան Մեկնարկել են համայնքների և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին Փողի ավելացում չկա, 120.000 ստացողը էլի կստանա նույն չափ Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս ձերբակալված չէ Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին Բա դու ի՞նչ գործ ունես այդ կարևոր պաշտոնն ես զբաղեցնում, որ մի հատ էլ թյուրիմացաբար քվեարկես. Բաբայանը՝ Ռուբինյանին Ամենամեծ թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ու ՔՊ-ի՝ իշխանություն լինելն է Եթե հաստատվեց այս լուրը պատկերացնում ե՞ք ինչ «աննախադեպ» աճ է գրանցվելու հայ-ռուսական դարավոր հարաբերություններում Եթե ԱԳՆ ի զորու չէ պատասխանել, մնում է Փաշինյանը պարզաբանում տա հասարակությանը Իշխանությունում յուրաքանչյուր ինքնահռչակում ունի մեկ անվանում՝ ուզուրպացիա. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Երկու հարց Նիկոլ Փաշինյանին Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դիմել է ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք «Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կունենանք աշխարհով մեկ սփռված Սաակաշվիլիներ «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում Հանրագումարում ստացվում ա հետևյալը՝ ժողովրդավարություն = Նիկոլի պարտություն Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը Վստահության հանրաքվեն այլընտրանք չունի Փաստորեն քրեա-օլիգարխիան առանց կեղծելու էլ ա հաղթում. իսկ կարո՞ղ ա մնացած բոլոր ստերի նման սա էլ էր սուտ Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է«Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է չլինի պոպուլիստ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի Փաշինյանը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա, սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է Նման անհեթեթ բան տեսել ե՞ք, որ օպերատիվ տեղեկատվության հետ սենց անփութորեն վարվեն Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Ո՞նց անենք, որ վարչապետը գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի էս անլուրջ մեղադրանքները, անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է լսենք ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին Տեր-Պետրոսյան - Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը

Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց…

Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»` իշխանությունների այս հայեցակարգ- եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է: Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը ոչ մի ՄԵՏ է, ավելին, վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս: Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն.Փաշինյանը վախեցած է: Եվ այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը` ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել: Այդ հանդիպմանը, ինչպես Ն.Փաշինյանը կասեր` ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում, Բոլթոնի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք` ինքներս, Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը: Դա, թերևս, կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվինագիտորեն անխոցելի պատասխանը: Որքան էլ հետագայում նախարար Զ.Մնացականյան փորձեց զգուշորեն խմբագրել Ն.Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունը արդեն թռել էր. տրամադրությունը` շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքն անթաքույց անվստահություն են հայտնում Ն.Փաշինյանի վարած քաղաքականությանը: ԵՎ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՄՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկավա ընդդիմադիրն իշխանության գալով միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին: Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ` շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետերի»` այդ կառույցում քննարկվող ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞… Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամազիչ ու անվստահելի է որակել Ն.Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն.Փաշինյանի կողմից Վ.Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ի հետ հարաբերություններում բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ, որ ՌԴ-ի համար առավել կարևոր է` Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչը, ակնհայտորեն, հատկապես Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր: Ի վերջո` համաձայնությունը կայացվեց… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ` ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպիսի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք, մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես, պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն.Մանդելային ցիտելով և Վ.Պուտինին անպատասխան հաճոյախոսելով, դեգերել արտաքին քաղաքական հարթակներում` առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդե´ն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն.Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը` սեփական իշխանությունը առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ, արդեն նախադեպով` ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…

Ռուբեն Հակոբյան

քաղաքագետ

website by Sargssyan