Այսօր՝ 16 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում... ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղութ...
ԼՐԱՀՈՍ
Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ» Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ» ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին․ «Ժողովուրդ»

«Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հավանաբար երբեք հայրենի պատմության մեջ չեն եղել իրավիճակներ, որ նման քանակության մարդիկ անբան լինեն։

Երկիրը վերածվել է մի ահռելի, անգամ ոչ թե բանավեճային ակումբի, այլ տաղտկալի կոլեկտիվ պառավի, որը դատողություններ է անում ամեն ինչի մասին՝ կոնկրետ ոչինչ չիմանալով, եւ ուրախությամբ տալիս որեւէ դեղատոմս կյանքի բոլոր դեպքերի համար, բացի նրանցից, որոնք անմիջականորեն վերաբերում են գործունեության իր ոլորտին։

Վերջին օրերին իշխանական ճամբարում բնակություն հաստատած անբաններին կատարյալ խուճապ համակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի հնարավոր մասնակցության կապակցությամբ։ Մերթ փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀԿ-ն չի կարողանում թեկնածուներ գտնել ռեյտինգային համակարգով առաջադրվելու համար, մերթ անխուսափելի պարտություն գուշակում Հանրապետականին, մերթ հաղորդում, թե կուսակցությունն ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել ընտրություններին...

Ականջաշարժ մկանները, որ սովորաբար այնքան էլ զարգացած չեն պրիմատների շրջանում, սույն «գործիչների» ու «վերլուծաբանների» պարագայում հոյակապ վիճակում են եւ թույլ են տալիս ականջներով կատարել երբեմն միանգամայն անհավանական շարժումներ։ Ելույթ է ունենում Հանրապետականին անխուսափելի պարտություն գուշակողը, ու երեւում է, թե ինչ հրեշավոր, աներեւակայելի ջանքեր են պահանջվում նրանից, որպեսզի զսպի իրեն ու չթափահարի ականջները հենց ելույթի ժամանակ։ Ովքեր չեն կարողանում հաղթահարել սեփական ֆիզիոլոգիայի այդ հատկանիշը, ականջները ֆիքսում են կպչուկով, իսկ կպչուկը՝ խնամքով քողարկում գրիմով։

Իհարկե, Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ մյուս հիմնական խաղացողներին։ Ձեռնտու չէ Փաշինյանին։ Ոչ այն պատճառով, բնականաբար, թե վախենում է պարտվել։ Մեծամասնություն խորհրդարանում նա, իհարկե, կվերցնի։ Բայց ո՞ւմ է հաճելի օրենսդիրում ունենալ իրական ընդդիմություն, որը մշտապես կոշտ ու արդարացի կքննադատի եւ կբարձրացնի ցավոտ հարցեր։ Չէ՞ որ կան մոլորված ոչխարներ, բառացիորեն՝ հոտ։ Եվ նրան, անշուշտ, անհրաժեշտ է հովիվ։ Կամ չոբան. նայած ում ոնց է դուր գալիս։ Ըստ որում՝ ոչ թե պարզապես հովիվ, այլ հատկապես այս հովիվը, քանզի միայն նա կարող է տալ ոչխարներին պատշաճ բարեշարություն, վստահ քայլք եւ կարգուկանոն շարքերում։

Առանց այդ հովվի ոչինչ, բառացիորեն ոչինչ չի կարող հետ պահել հոտից հեռացողներին, քանզի յուրաքանչյուրը գնում է՝ հետեւելով ուղղության եւ նպատակահարմարության սեփական ընկալմանը։ Եթե հանկարծ չլինի հենց այս հովիվը, ոչխարները կվախենան, կսկսեն դեսուդեն նետվել, կոխկրտել մեկմեկու եւ աչքի առաջ վերածվել խոտակերից գիշատչի։ Խառնաշփոթ կտիրի նրանց շարքերում, վախ ու չարացածություն, քանզի զրկվել են հովվից, որը կպաշտպանի, կուղղորդի, կբացատրի եւ խիստ, բայց արդարացիորեն կցուցանի։

Իսկ այնտեղ դեռ մի բան էլ՝ թփերի միջից հակահեղափոխական գայլը։ Այն էլ՝ ոչ մենակ, այլ գայլերի մի ողջ ոհմակ, որոնք սպասում են միայն մի բանի. թե երբ հովիվը կհոգնի արածեցնել ոչխարներին ու կորոշի իր փոխարեն նշանակել հոտաղին։

Գայլերն էլ հենց դրան են սպասում. ամբողջ հոտը կհոշոտեն, բոլոր մարգագետինները կսեփականաշնորհեն, բուրդը կխուզեն, միսը կխժռեն, իսկ հոտաղի եղջերափողը գինու գավաթ կդառնա խնջույքի ժամանակ։ Գայլերը նենգ ռազմավարներ են, նրանք ամեն ինչ հաշվարկում են։ Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետությանը»։

Պատահական չէ, որ Էդմոն Մարուքյանն արդեն իսկ բացահայտ հայտարարում է ապագա խորհրդարանում ընդդիմության տեղը գրավելու պատրաստակամության մասին։ Իսկ եթե խորհրդարանում լինի իրական ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, ապա արհեստական, կեղծ ընդդիմության փուչիկը ժամանակից շուտ կպայթի։

«Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է։ Վերցրին իշխանությունը, բայց այդքանը նրանց քիչ է, չեն կշտացել, հիմա էլ ուզում են սեփականաշնորհել նաեւ ընդդիմությունը։ Սրանք հաստատ հիվանդ են բուլիմիայով՝ սննդային պահվածքի խախտմամբ, որը հատկանշվում է հիմնականում շատակերության կրկնվող նոպաներով։ Բուլիմիայով հիվանդները կարճ ժամանակում խժռում են կալորիական սննդի ահռելի քանակ, այնուհետ փսխում կամ լուծողական ընդունում, որպեսզի դուրս բերեն ուտելիքն օրգանիզմից ու նորից խժռեն։

Նկատենք, որ բուլիմիան կարող է ծանր հետեւանքներ ունենալ առողջության համար։

Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ նաեւ «Բարգավաճ Հայաստանին»։ Վերջինս առանց այդ էլ աղետալի վիճակում է, ինչի վկայությունն էին Երեւանի ավագանու ընտրությունները։ Եվ, ի դեպ, այն 6 տոկոսի նշանակալի մասը, որ նա հավաքեց սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում, ապահովեցին ՀՀԿ կողմնակիցները։ Վերջիններս, դեմ լինելով Փաշինյանի թեկնածուին, պարզապես զրկված էին այլընտրանքից։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքն ու «բարեգործությունը» կբացառվեն, եւ ուրեմն ինչի՞ համար քվեարկել ԲՀԿ-ի օգտին։ «Գաղափարախոսությա՞ն», որի մասին ոչ ոք այս ավելի քան տասը տարիների ընթացքում այդպես էլ չլսեց։

Ինչպես տեսնում ենք, Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ հիմնական խաղացողներից ոչ մեկին։ Դրա համար էլ վերջին օրերին այդպիսի համերաշխ հաչոց բարձրացավ՝ ՀՀԿ-ի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։

Ի դեպ, Լոս Անջելեսում գործում է օրենք, համաձայն որի շնատերերը պարտավոր են խստիվ վերահսկել իրենց խնամարկյալների հաչոցի տեւողությունը։ Այնտեղ շներին թույլատրված է անընդմեջ հաչել 10 րոպեից ոչ ավելի։ Յուրաքանչյուր հաջորդ րոպեն վճարովի է։ Սահմանված չափը գերազանցելու համար առաջին տուգանքը 250 դոլար է, երկրորդը՝ 500, իսկ երրորդ խախտման դեպքում տերերը ստիպված են վճարել 1000 դոլար։

Սակայն Հանրապետականի մասնակցությունն ընտրություններին եւ նրա ծանրակշիռ ներկայությունը ապագա խորհրդարանում անտարակույս ձեռնտու է ինչպես բուն կուսակցությանը, այնպես էլ ընդհանրապես երկրին։ Եվ դա ամենակարեւորն է։ Հնարավորություններ ունի՞ Հանրապետականը անցնելու խորհրդարան։ Իհարկե, ունի։ Եվ այստեղ, որքան էլ տարօրինակ է, Հանրապետականին կարող է օգնել Փաշինյանի փորձը։ Վերջինս 2012 թվականի ապրիլին միտինգի հարթակից խրատում էր ընտրազանգվածին՝ հայտարարելով բառացիորեն հետեւյալը. «Մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը տնից, զորամասից դուրս եկաք, հանդիպեցիք ձեր գործատուին, թաղային կամ զորանոցային օլիգարխին. ժպտացեք նրանց եւ ասեք, որ գնում եք Հանրապետականի օգտին քվեարկելու։

Բայց վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախուց, քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, քվեաթերթիկը նետեք քվեատուփ»։

Այսօր պետք է պարզապես փոխել կուսակցությունների անվանումները, եւ հաջողությունն ապահովված կլինի։ Հեղափոխության դասականը վատ բան չի սովորեցնի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

Հարցում
website by Sargssyan