Այսօր՝ 16 հուլիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազա... «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պե...
ԼՐԱՀՈՍ
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին Տնտեսական հեղափոխությունը իրականում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք Դուք ավելի լավ է գրեք, թե ինչպես է Մարության Հայկը թալանում Երևանի բյուջեն Բա մի լիմոնադի համար արժե՞ր հեղափոխություն անել Քայլոներին Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ իրենց իշխանազավթումից «Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք Ժամանակն է, որ ժողովուրդը հասկանա, թե մեկ տարի առաջ ում պատվերով ում մերժեց, և թե իրականում ում է պետք մերժել, իսկ ում՝ գնահատել Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացումը Տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի մնացորդները հերթական խաբեությամբ փորձում են լվանալ մարդկանց ուղեղները Энергетический коллапс в Ереване или Кто виноват? и Что делать? Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելը անբարոյականություն է Բարև, Լևոն, բարև, մութ ու ցուրտ տարիներ Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Հայկ Մարությանի հրաժարականը «Ապրիլյանի» ադեկվատ գնահատումը Մենք ունենք տուրիստ վարչապետ, որը ճանապարհորդում է պետության հաշվին, մեր հաշվին Ռեֆորմիստների կուսակցության նախագահը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն Սերժ Սարգսյանի օրոք Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին Սևանի կանաչ գույնը կվերանա Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան Մեկնարկել են համայնքների և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը քննարկել են ոլորտում փոխգործակցության հեռանկարները Սասուն Միքայելյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել. նա անդրադարձել Աբովյանի ընտրություններին Փողի ավելացում չկա, 120.000 ստացողը էլի կստանա նույն չափ Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս ձերբակալված չէ Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին Բա դու ի՞նչ գործ ունես այդ կարևոր պաշտոնն ես զբաղեցնում, որ մի հատ էլ թյուրիմացաբար քվեարկես. Բաբայանը՝ Ռուբինյանին Ամենամեծ թյուրիմացությունը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ու ՔՊ-ի՝ իշխանություն լինելն է Եթե հաստատվեց այս լուրը պատկերացնում ե՞ք ինչ «աննախադեպ» աճ է գրանցվելու հայ-ռուսական դարավոր հարաբերություններում Եթե ԱԳՆ ի զորու չէ պատասխանել, մնում է Փաշինյանը պարզաբանում տա հասարակությանը Իշխանությունում յուրաքանչյուր ինքնահռչակում ունի մեկ անվանում՝ ուզուրպացիա. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Երկու հարց Նիկոլ Փաշինյանին Նիկոլը 30 տարի կառավարելու հայտ է ներկայացնում Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը դիմել է ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք «Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում. բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները Այսօրվա իշխանությունը տերպետրոսյանական կոռուպցիոն համակարգի ռեինկարնացիան է Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am Մեր երկրին սեփական օրակարգ ունեցող իշխող ուժ է պետք Սրանց պատասխան տալու միակ տարբերակը ճիշտ ժամանակին Փարաքարի ճանապարհը փակելն է, հակառակ դեպքում կունենանք աշխարհով մեկ սփռված Սաակաշվիլիներ «Ռեյխսկանցլերի» ամբիցիաներ ունեցող նախկին լրագրողը այսօր Հայաստանի տերն է Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում Հանրագումարում ստացվում ա հետևյալը՝ ժողովրդավարություն = Նիկոլի պարտություն Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը Վստահության հանրաքվեն այլընտրանք չունի Փաստորեն քրեա-օլիգարխիան առանց կեղծելու էլ ա հաղթում. իսկ կարո՞ղ ա մնացած բոլոր ստերի նման սա էլ էր սուտ Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է«Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է չլինի պոպուլիստ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի Փաշինյանը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա, սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է Նման անհեթեթ բան տեսել ե՞ք, որ օպերատիվ տեղեկատվության հետ սենց անփութորեն վարվեն Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Ո՞նց անենք, որ վարչապետը գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի էս անլուրջ մեղադրանքները, անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է լսենք ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին Տեր-Պետրոսյան - Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը Վստահության հանրաքվեն կապացուցի, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել որջ ժողովրդի անունից. Բաբայան Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

«Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան

Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ): Մշակույթից քաղաքականություն անցման, իր առաջադրման, ինչպես եւ երկրի նախընտրական մթնոլորտի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

- Անահիտ, դժվար է ասել, որ նորեկ եք քաղաքականության մեջ, առնվազն վերջին մի քանի տարիներին ակտիվ մասնակցություն եք ունեցել կուսակցական աշխատանքներում: Այդուհանդերձ, ինչո՞ւ հիմա որոշեցիք առաջադրվել` որպես պատգամավորի թեկնածու:

– Կուսակցական գործունեությամբ զբաղվել եմ դեռեւս 2007 թվականից: Բայց գալիս է պահ, երբ զգում ես, որ միմիայն քաղաքացիական ակտիվությամբ ոչ մի օգուտ չես կարող տալ ազգիդ ու երկրիդ: Եվ, ամենակարեւորը, գալիս է պահ, երբ զգում ես, որ արդեն քաղաքականապես հասունացել ես եւ պատրաստ ես մտնել մեծ քաղաքականություն եւ զբաղվել քաղաքական կարիերայով: ԱԺ ընտրություններին մասնակցելու առաջարկ եղել է դեռեւս 2017 թվականին, բայց ինքս ինձ սահմանափակեցի ընդամենը նախընտրական շտաբի աշխատանքներով: Այսօր զգում եմ, որ կարող եմ, պատրաստ եմ, հասունացել եմ:

«ԻՐԱՎԻՃԱԿ ՓՈԽՎԵԼ Է ՄԻԱՅՆ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

- Նախկինում սվիններով էին ընդունում, երբ որեւէ մշակութային գործիչ քաղաքականությամբ էր զբաղվում: Ի՞նչ եք կարծում, դերասան Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց հետո այս հարցո՞ւմ էլ է իրավիճակ փոխվել:

– Ոչինչ չի փոխվել, երբ հարցը վերաբերում է ուրիշ կուսակցությունների, այն, ինչ արվում է իրենց կողմից, դա «բացարձակ ճշմարտություն է», իսկ նույն բանը ուրիշ ճամբարում աններելի է եւ սխալ: Իշխանական թեւն ու նրանց ջատագովները որդեգրել են անսխալականության ու թուսյանականության սկզբունքը` նրանք ճիշտ են, մյուսները` սխալ: Բազմիցս կարդում եմ իշխանական ֆեյքերի ու ջատագովների մեկնաբանությունները, որոնք ինձ դատապարտում են, մեղադրում են ու հետ ուղարկում բեմ: Բայց երբ հարց ես տալիս` իսկ Հայկ Մարությա՞նը... Պատասխանը միանշանակ է` Հայկը մասնակցել է ակցիաների: Բայց երբ ի պատասխան իրենց այդ փաստարկին, դու բերում ես քո փաստարկը, որ նույն ակցիաներին մասնակցել ես դու եւ ավելի մեծ թափով ու բանակով, երբ դու արել ես քո ժողովրդի համար ավելին, քան ընդամենը շոուն ու անձնական փիարն է, պատասխանը մեկն է` դու ՀՀԿ-ի կողմնակիցն ես: Այնպես, որ իրավիճակ փոխվել է միմիայն այնտեղ, ուր գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

– Քաղաքականության մեջ Ձեզ ի՞նչն է օգնում դիմակայել` սունդուկյանական հումո՞րը, թե՞ այն, որ Ստանիսլավսկու «շկոլային» ծանոթ լինելով` երբեմն բոլորին հակառակ կարող եք ասել` «նե վերյու»:

– Շատ հաճախ է մասնագիտությունս օգնության հասնում, երբեմն սունդուկյանական հումորը, երբեմն Ստանիսլավսկու ուսմունքը, իսկ հաճախ եւ հիմնականում շեքսպիրյան դադարները` ճիշտ պահին լռելն ու ներքին մոնոլոգով գնալ դեպի Ստանիսլավսկու «եթե իրոք»-ը ու ինքս ինձ համոզել, որ եթե իրոք ես համբերատար մարդ եմ, եթե իրոք հավատում եմ իշխանական թեւի բարի նպատակներին:

«ԱՄԵՆ ՄԻ ՇԵՂՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՄ»

– Կարծում եք, ամիսներ առաջ մեկնարկած էյֆորիայի եւ դմփ-դմփ-հու աղմուկի մեջ ընտրողը կլսի՞ Ձեր մշակութային խորհրդարանական ծրագրերը, կամ այն ճշմարտությունը, որը երբեմն դառն է, երբեմն սոցցանցերում լուրջ քննադատության է արժանանում, բայց հնչեցնում եք:

– Եվս մեկ անգամ անդրադառնամ մասնագիտությանս. դահլիճներ լռեցնելը մասնագիտականս է, ցավոք, այսօր մեր ժողովրդին հասցրել են այն վիճակին, որ նա միայն մտածում է իր ստամոքսի մասին, նրան պետք չէ մշակույթն ու արվեստը, նա չի հետաքրքրվում ոչնչով, բացի իր ստամոքսի պարունակությունից եւ ԱԱԾ-ի կազմակերպած շոուներից: Բայց կփորձեմ մարդկանց հետ խոսել ոչ միայն արվեստից ու մշակույթից, այլ ինձ ու իրենց անհանգստացնող խնդիրներից: Համացանցը հարաբերական է, քանզի եթե հավատանք համացանցի օգտատերերին, ապա Հայաստանում ապրում է տասը միլիոնից ավել հայ: Քննադատում են հիմնականում ֆեյքերը, իսկ ես կենդանի շփման կողմնակից եմ:

– Ի դեպ, այս գումարման խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր, նույնպես դերասան Հրաչյա Հակոբյանը հնչեցրեց դերասանների աշխատավարձի բարձրացման հարցը, ու այդպես էլ այն լուծում չգտավ` ո՛չ այս տարի, ո՛չ էլ` նախատեսված է հաջորդ տարվա բյուջեում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հրաչյա Հակոբյանը շնորհալի երիտասարդ է, եւ նա էլ ինձ նման լավ է հասկանում` ի՞նչ է նշանակում մի ողջ ամիս աշխատել եւ վերջում կոպեկներ վճարվելը, բայց ո՛չ Հրաչյան, ո՛չ ես, ո՛չ մեկ ուրիշը չի կարող այս հարցը վերջնակետին հասցնել, քանի դեռ չի փոխվել հայ դերասանի տեսակը, քանզի բոլոր ժամանակների իշխանությունները հրաշալի գիտակցել են, որ ոչ մի դերասան դուրս չի գա իր դեմ, չի բարձրաձայնի, քանզի կոչումների ու պատվոգրերի խնդիր կա: Այս հարցում չեմ մեղադրում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս իշխանությանը, առանց այն էլ նրանց չի հետաքրքրում թատրոնը դեռ մի բան էլ թատրոնականները միշտ լռում են, միշտ համակերպվում են ու բավարարվում պետության կողմից տրված գրոշներով եւ պատվավոր կոչումներով:

«ՀԱՃԵԼԻ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ»

– Որոշ արվեստագետներ հարմարավետ տեղավորվեցին նոր իշխանության կողքին, օրինակ, որպես Երեւանի ավագանու անդամներ: Իսկ ինչո՞ւ Դուք հայտնվեցիք ՀՀԿ ցուցակում, հատկապես հաշվի առնելով, որ հիմա էլ այս կուսակցության գործած ու չգործած բոլոր «մեղքերի» մեջ նաեւ Ձեզ են սկսելու մեղադրել:

– Երբեք չեմ վազել նրա հետեւից, ինչ ինձ հեշտ է տրվում, միշտ պայքարել եմ, թե՛ մասնագիտական, թե՛ այսօր արդեն քաղաքական հաջողություններիս համար: Նաեւ այն, որ իմ տեսակով հավատարիմ եմ ու միշտ կանգնում եմ նրանց կողքին, ով այդ պահին իմ լումայի կարիքն ունի: ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը ստացա Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանից, հետո իմացա, որ նաեւ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցում է ՍԻՄ կուսակցությունը, եւ ինձ համար հաճելի է աշխատել ու համագործակցել սկզբունքային քաղաքական գործիչների հետ: Վահան Բաբայան, Հայկ Բաբուխանյան, Արփինե Հովհաննիսյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, այս մարդիկ ինձ համար սկզբունքային քաղաքական գործիչներ են, իսկ ՀՀԿ-ն ազգային արժեքներ պահպանող, նժդեհյան ուսմունքով առաջնորդվող կուսակցություն է, եւ ինձ ուրիշ տեղ չէի էլ պատկերացնում, քանզի ես էլ սկզբունքներիս հավատարիմ մարդ եմ, նաեւ անդավաճան ընկեր: Գիտակցված է եղել քայլս, պատրաստ յուրաքանչյուր լուտանքի ու վիրավորանքի: Բացի այս ամենից, իմ այս քայլով մի փոքր շնորհակալություն եմ հայտնում ՀՀԿ նախկին փոխնագահ Կարեն Կարապետյանին` քաղաքս վերակառուցելու համար:

«ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ` ՍԿՍԱԾ ՈՉ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՆԱԽԱՐԱՐԻՑ...»

Բացի Թատրոնի մասին օրենք ունենալուց, Ձեր ոլորտում էլ ի՞նչ բացեր ու խնդիրներ կան, որոնք պատգամավոր ընտրվելու դեպքում կբարձրաձայնեք ու լուծումներ կփնտրեք:

– Այսօր թատրոնն ու մշակույթը ամենախոցելին է մեր երկրում` այո՛, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք անլուծելի խնդիրներ` սկսած մշակույթի ոչ արհեստավարժ նախարարից վերջացրած թատրոնում աշխատող ամենասովորական աշխատակցից, ընտրվեմ, թե չընտրվեմ պայքարելու եմ սրա համար, պայքարելու եմ հայ թատրոնի ու կինոյի զարգացման համար, պայքարելու եմ հայ մշակույթը որակապես բարձրացնելու համար, պայքարելու եմ թատրոններում եւ կինոաշխարհում խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերությունների դեմ, պայքարելու եմ դերասանի բեմին կարոտելու դեմ, պայքարելու եմ ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ:

– Ձեր առաջադրված ընտրատարածքում է իր թեկնածությունը դրել նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում` ազգանունն արդեն իսկ անուղղակի «վարչական ռեսուրսի կիրառում» չի՞ լինելու:

– Ոչ միայն թիվ 13 ընտրատարածքում է օգտագործվելու վարչական ռեսուրսը, այլ իմ կարծիքով` բոլոր ընտրատարածքներում, նոր իշխանությունը հներից վերցրել է միայն վատ օրինակներ: Երբ ինձ առաջարկվեց Տավուշի մարզը, ընդունեցի այդ առաջարկն առանց այլեւայլության` գիտակցելով, թե ո՞ւր եմ գնում եւ թե ի՞նչ կարող է պատահել ինձ հետ, բայց կլինեմ չափազանց ուշադիր եւ խոստանում եմ ամեն մի խախտում, շեղում ընտրական օրենսգրքից, կհրապարակեմ:

«ՆԵՐԻՐ ԻՆՁ ԻՄ ՍԵՐ, ՆԵՐԻՐ ԹԱՏՐՈՆՍ...»

– Անահիտ ինչո՞ւ պետք է տավուշեցները հենց Ձեզ ընտրեն:

– Միշտ ասել եմ ու կասեմ, արվեստագետը ազգություն չունի, ոչ էլ ծննդավայր, ես հայ եմ ու պատկանում եմ իմ ժողովրդին: Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, եթե տարբերակեն ճշմարտությունը ստից, ապա կընտրեն ինձ: Եթե նրանք ինձ ընդունեն այս փուլում, որպես քաղաքական գործիչ, ինչպես ընդունել են որպես սիրված դերասանուհի, ապա վստահ կարող եմ ասել, որ բավական շատ ձայներ կարող եմ ստանալ:

– Եթե ընտրվեք, կշարունակե՞ք դերասանական կարիերան, թե՞ այս դեպքում քաղաքականությունը կհաղթի թատրոնին:

– Ոչ ոք եւ ոչինչ չի կարող հաղթել թատրոնին, քանզի նա իմ անբուժելի հիվանդությունն է, իմ ճակատագիրն ու կենսակերպն է, նա իմ անդավաճան ու խանդոտ սերն է: Իմ սերը այսօր ինձ խանդում է, նեղացել է, քանզի ուշադրությունս շեղվել է իրենից, բայց ես եւ նա կոնսենսուսի ենք եկել, նա կլցնի իմ հոգին, իսկ քաղաքականությունը ուղեղս, նա համաձայնվեց, բայց գիտեմ, որ չի ներել ինձ: Ես դեռ երկար աշխատանք ունեմ տանելու, որպեսզի ստանամ իր ներումը: Օգտվելով առիթից` ընդամենը կասեմ` ներիր ինձ իմ սեր, ներիր թատրոնս...

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

website by Sargssyan