Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևո... Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել
ԼՐԱՀՈՍ
Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում... Նրանք երբեք չեն դառնա «Պոզեր և սմբակներ» գրասենյակի այցելուներ Արձակուրդը ժանտախտի ժամանակ Նիկոլը հավանաբար մոռացել է, որ մարդիկ հրապարակ չէին եկել 50.000-ի փոխարեն 60.000 ստանալու համար Օտարերկրյա լուրջ ներդրումներ այդպես էլ չեղան ՀՀ, 2027թ., Ստամբուլյան կոնվենցիան վավերացվել է 2019թ. սեպտեմբերին. մի դրվագ մի ընտանիքի կյանքից Նիկոլի ամբոխապետությունը մեզ վերադարձնում է միջին դարեր Ինչու ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և մյուս ուժերի հայտարարությանը․ զրույց Հայկ Մամիջանյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը՝ վերջի սկիզբն է և սեփական սահմանադրության վախճանը Սերժ Սարգսյանը կերտել է պատմություն, դուք ո՞վ եք... Ռեֆորմիստների կուսակցությունը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարագացնի այս իշխանության հեռացումը «Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևը հրավիրում է ընդունելության Այն մեծ պաթոսը, որով համեմված է 192 նոր աղբամանների Երևան հասնելը, ձեզ պահեք Շանտաժ անողը... Ռեֆորմիստները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել. ԻՐԱՏԵՍ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն «էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը Հեղափոխության նոր փուլը, պարկետային գեներալներ բուծելն է՞ Նապոլեոն Բոնապարտը,որպես տաղանդավոր գեներալ գերեզմանում շուռ եկավ Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը А хочешь, конфетку дам? Нету! Երևի պիտի մի քիչ թերթեր կարդաք, որ իմանաք՝ ես իշխանություն չեմ եղել. Վահան Բաբայանի պատասխանը Լուսինե Բադալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ուրիշ զորամաս գտեք փիառվելու համար... Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ է ընտրել Նիկոլական ֆեյքերը ողջ կազմով զանգվածային ապատեղեկություն են տարածում Տավուշը փաստացի մարզպետ չունի Որտեղ են խոստացված հազարավոր աշխատատեղերը Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները

Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ, կարծում եմ, դեռ երկար կմնա: Իսկ թե ինչու է դադարեցվել իմ եւ Լեւոն Արոնյանի դպրոցի ֆինանսավորումը եւ ինչու է փորձ արվում փակել այն, յուրաքանչյուրը կարող է իր համար ենթադրություն անել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորումը: Օրերս այդ տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հիշեցնենք, որ 2004 թվականից ֆեդերացիայի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սագսյանն է:

Գաբրիել, ինչպե՞ս առաջացավ շախմատի դպրոց ստեղծելու գաղափարը եւ ո՞րն էր հիմնական նպատակը:

Դպրոց բացելու գաղափարը իմը եւ Լեւոն Արոնյանինն է: Հայաստանում այդ ժամանակ շատ շախմատի դպրոցներ կային, բայց մասնագիտացված գրոսմայստերական դպրոց չկար: Հենց այդ հիմքով դպրոցի անունը դրեցինք շախմատի գրոսմայստերական դպրոց, քանի որ բոլոր մարզիչները գրոսմայստերներ են: Այդպիսի դպրոց չկար, եւ դրա կարիքն իրոք կար: Դիմեցինք ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ նրա աջակցությամբ հիմնվեց մեր դպրոցը: Հարցը լուծվեց այնպես, որ մարդադպրոցը պետք է գործեր նախկին «Միկա» մարզահամալիրում, որն այդ ժամանակ պատկանում էր Պետական եկամուտների կոմիտեին: Ըստ այդմ դպրոցը ֆինանսավորվում էր ՊԵԿ-ի կողմից:

Դպրոցը եղել է պետական: Ունենք 20 աշակերտ: Մեր նպատակը եղել է կոնկրետ արդյունքները, հաջողություններ գրանցելը: Աշխատել ենք փոքր խմբակներով: Երեք մարզիչ ենք ունեցել: Իմ եւ Լեւոն Արոնյանի աշխատանքը կայացել է նրանում, որ ընդամենն օգնել ենք մարզիչներին: Սա եղել է պետական դպրոց, պետական ծրագիր եւ սեփական, մասնավոր ոչինչ չի եղել: Շախմատի պետական դպրոց էր լավագույն երեխաների համար: Եվ պետք է նշեմ, որ դպրոցն արդարացրել է իր նպատակը, քանի որ հասել ենք հաջողությունների: Վերջին աշխարհի եւ Եվրոպայի պատանիների առաջնություններում 8 մեդալից 6-ը մեր դպրոցի երեխաներն են նվաճել: Նույն հաջողությամբ այս օրերին Հայաստանի մեծահասակների առաջնություններն է ընթանում եւ այստեղ մեր դպրոցը 7 ներկայացուցիչ ունի թե տղամարդկանց, թե կանանց պայքարում: Սա դպրոցի համար շատ մեծ հաջողություն է: Եթե գնահատենք դպրոցի այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունները, կարելի է ասել՝ աշխարհի լավագույն դպրոցներից մեկն է:

Իսկ ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկությունն ումի՞ց եւ ինչպե՞ս եք ստացել, ի՞նչ պատճառաբանությամբ:

Շախմատի դպրոցը գործել է ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի ներքո: Ֆինանսավորումը դադարեցվել է ուսումնական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանի կողմից:

Ֆինանսավորման դադարեցման մասին մեզ տեղեկացրել են 2018 թվականի սեպտեմբերին: Առանձնապես պարզաբանումներ չհնչեցին: Միայն, պարզապես, պայմանավորված նրանով, որ երկրում փոփոխություններ են եղել, եւ այդ գումարն այլեւս չի կարողանում վճարել: Անձամբ Լեւոն Բարխուդարյանն է կապվել ինձ հետ եւ տեղեկացրել, որ այլեւս չեն կարող ֆինանսավորել, քանի որ երկրում, այսպես ասած, իրավիճակ է փոխվել:

Ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ից, բայց մենք շարունակում ենք մարզումները, մարզիչներն աշխատում են առանց վարձատրության: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, որպեսզի դպրոցը չփակվի:

Այս իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում ֆեդերացիան:

Տարօրինակ եւ կասկածելի իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն միայն Երեւանում բազմաթիվ շախմատային դպրոցներ կան, բայց կառավարությունը որոշել է փակել հենց մեր դպրոցը: Փաստացի փակում են Երեւանի լավագույն դպրոցը: Ամեն մարդ կարող է իր համար ենթադրություն անել, թե հենց մեր դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու նպատակը որն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիային, անկեղծ, ինձ համար շատ տհաճ է, որ ֆեդերացիան այս հարցում մինչ այժմ շատ պասիվ է: Փաստորեն, ամեն ինչ արվում է կմ, Լեւոնի եւ մարզիչների միջոցով: Մենք ենք փորձում դիմել տարբեր տեղեր, ինչ-որ միջոցներով դպրոցը փորձել պահել, այն դեպքում, երբ դպրոցը միշտ եղել է պետական, իսկ նպատակը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այստեղ ոչ մի բիզնես-պրոեկտ, անձնական շահ կամ եկամուտ չկա: Հույս ունենք, որ առաջիկայում ֆեդերացիան կակտիվանա եւ դպրոցը պահպանելու հարցում մեզ կաջակցի: Այլ է, երբ ֆեդերացիան իր անունից դիմի տարբեր կառույցների, բնականաբար, լրիվ այլ, որ ես կամ Լեւոն Արոնյանը դիմենք:

Եթե հունվարին կամ փետրվարին կառավարությունը չլուծի մեր դպրոցի ֆինանսավորման հարցը, վերջնականապես կփակվի, քանի որ մարդիկ չեն կարող երկար աշխատել առանց աշխատավարձի:

Ի դեպ, Հայաստանի առաջնությունների մեկնարկի օրը, ՀՇՖ փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խուսափեց խոսել դպրոցի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառներից, մատնանշելով կառավարության որոշումը:

Սմբատ Լպուտյանի հայտարարությունը, թե դադարեցման պատճառների մասին պետք է հարցնել կառավարությանը, չեմ ցանկանում մեկնաբանել: Հավանաբար, նա ավելի շատ զբաղված է իր շախմատային ակադեմիայի գործերով եւ մյուս դպրոցները նրան, երեւակայի, այդքան էլ չեն հետաքրքրում: Սա շատ անտրամաբանական է, հաշվի առնելով, որ նա ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալն է, եւ բոլոր դպրոցները նրա համար պետք է լինեն հավասար:

Ըստ քեզ, միտում կա՞ այս ամենում:

Չեմ կարող որեւէ հստակ պատասխան տալ, քանի որ նոր իշխանության ներկայացուցիչների հետ առանձնապես կապ չունեմ: Նրանք փորձում են փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը, եւ թե ինչու է սա արվում, յուրաքանչյուրն ինքը թող դատի: Միայն կարող եմ ասել, որ դպրոցի փակվելու դեպքում ամենաուժեղ հարվածն է լինելու հայկական պատանեկան շախմատին:

«Միկա» մարզահամալիրը Պետական եկամուտների կոմիտեից անցավ Սպորտի նախարարությանը: Ստացվում է, որ սպորտի նախարարությունն է հրաժարվել շարունակել դպրոցի ֆինանսավորումը:

Չեմ կարող ասել, ՊԵԿ-ից դուրս գալու պատճառն էր ֆինանսավորման դադարեցումը, Լեւոն Բարխուդարյանի անձնական որոշումը, թե իրականում քաղաքական որոշում ուրիշ մարդկանց կողմից: Առանձնապես իրենից որեւէ խնդիր չէր ներկայացնում մարզահամալիրի որեւէ կառույցից մեկ այլ կառույցի ենթակայության տակ փոփոխվելը: Այդ գումարը նույն հաջողությամբ կարող էր տալ նաեւ Սպորտի նախարարությունը, մասնավորապես, երբ առանձնապես մեծ գումարի մասին չէր խոսքը, ընդամենը ամսական 1 մլն 500 հազար դրամի ֆինանսավորման մասին է:

Սերժ Սարգսյանը շարունակու՞մ է գլխավորել ֆեդերացիան:

Այո, իհարե... Նա շարունակում է մնալ ֆեդերացիայի նախագահ: Ֆեդերացիայում այդ առումով ոչինչ չի փոխվել, կարծում եմ՝ չի էլ փոխվելու: Սերժ Սարգսյանը հայկական շախմատի եւ շախմատիստների համար շատ բան է արել: Ըստ իս, մեր՝ շախմատիստներիս պարտքն է, ցանկացած իրավիճակում աջակցել նրան: Համոզված եմ, որ դեռ երկար ժամանակ Սերժ Սարգսյանը կմնա մեր ֆեդերացիայի նախագահ, այնքան ժամանակ, որքան նա կցանկանա:

Եթե չլուծվի ֆինանսավորման հարցը, ի՞նչ այլընտրանքային լուծում կա:

Ունենք դրսից ֆինանսավորում ստանալու առաջարկ: Ի դեպ, հենց ֆինանսավորողի կողմից էլ եղել է առաջարկը: Բայց հիշեցնեմ, որ դպրոցը պետական է, եւ եթե դրսից լինի ֆինանսավորումը՝ մի փոքր այլ կլինի իրավիճակը: Ամեն դեպքում այս պահին ավելի իրատեսական է, որ դրսից ֆինանսավորման տարբերակը կաշխատի, քան մեր իշխանության ներկայացուցիչներն իրենց կարծիքը կփոխեն:

Լուսինե Շահբազյան

website by Sargssyan