2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը

Այս թեմայով
- Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին
- Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today
- Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը
- Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան
2018 թ կառավարության ծրագրում սփյուռքին վերավերվող մասում գրածը և այսօրվա իրականությունը ,նայեք,համեմատեք:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ
Կառավարությունը որդեգրում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացնելու եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու ռազմավարություն։ Այս իմաստով կարեւոր է համարվում առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները։
Կառավարությունը կարեւորում է սփյուռքի ջանքերը եւ դերը աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքներում հայապահպանության գործում։ Միաժամանակ կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծելու ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտելու Հայաստանի Հանրապետության գործնական դերակատարումը։
Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը։
Այսքանից միայն արվեց մեկ քայլ`փակվեց Սփյուռքի նախարարույունը:
Շարունակելի...
Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին: