Այսօր՝ 22 սեպտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին
ԼՐԱՀՈՍ
Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում... Նրանք երբեք չեն դառնա «Պոզեր և սմբակներ» գրասենյակի այցելուներ Արձակուրդը ժանտախտի ժամանակ

«Ո՛չ Սորոսը, ո՛չ էլ ինչ-որ մի կազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ»

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գրասենյակ: Հիմնադրամում վերջինս խոսել էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ, ըստ էության, համեմատել ֆաշիստական Գերմանիան` նախկին իշխանությունների հետ` ասելով. «Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւ խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլեւս վտանգված չէ»:

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ասաց, որ ոչ միայն հանրապետականների, այլ Հայաստանի նախորդ որեւէ իշխանության վերաբերյալ երկրի ղեկավարության կողմից նման համեմատությունն առնվազն պատմության չիմացության եւ թյուրիմացության արդյունք է:

– Որեւէ ընդհանրություն չի կարող լինել ու այս հարցը նույնիսկ քննարկելու ցանկություն էլ չկա: Նախ ֆաշիստական ռեժիմները թույլ չեն տա, որ ընդդիմություն լինի երկրում: Չմոռանանք, որ ֆաշիստական իշխանությունների եւ պետությունների կառավարման ժամանակահատվածում բոլոր ընդդիմությունները գործել են ընդհատակյա: Մինչդեռ ինքս եղել եմ ընդդիմադիր եւ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ ու քննադատել եմ նախորդ իշխանություններին` իրենց իշխանության օրոք, եւ ընդհատակում չեմ գործել: Ընդհանրապես չեմ տեսել նման դրսեւորումներ, ու եթե ես չեմ տեսել, վստահ եմ` շատերն էլ չեն տեսել: Իհարկե, եղել են բազմաթիվ խնդիրներ, բացասական երեւույթներ, բայց նման համեմատություն անելն, ուղղակի, անլուրջ է, եւ աշխարհի որեւէ պետություն, որեւէ տարածաշրջանային լուրջ ձեւաչափերում որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող կենտրոն շատ անլուրջ կվերաբերի նման հայտարարություններին: Ֆաշիստական ռեժիմ ունեցող պետությունը չի կարող անդամակցել եվրոպական լրջագույն կառույցներին, որը եղել է նախորդ իշխանության ժամանակ: Ասեմ ավելին` ՀՀԿ-ն Եվրոպական ժողովրդական հեղինակավոր կուսակցության հետ համագործակցության լայն ֆորմատ ունի եւ չի կարող ունենալ այն բնորոշումները, որ տալիս է ներկայիս իշխանությունը: Ի վերջո, Հայաստանը չէր կարող մասնակցել տարածաշրջանում եւ աշխարհում տարբեր ժողովրդավարության հետ կապված հարցերին, քննարկումներին, նախագծերին, Հայաստանում չէին գործի այն հասարակական կազմակերպությունները, որոնք ջատագովն են մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, անգամ կրոնական ազատությունների: Որտե՞ղ եք տեսել, որ ֆաշիստական ռեժիմների ժամանակ գործեն աղանդներ, առանց որեւէ խոչընդոտի, տեղի ունենան գրանտային տարբեր մեծ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են դրսից, հնարավորություններ տրվեն մարդկանց տարբեր ընդդիմադիր կուսակցություններ ստեղծելու: Այսինքն` այս ամենը նոնսես է:

– Ի դեպ, դրսից ֆինանսավորման եւ որոշ գրանտային ծրագրերի մասին. օրեր առաջ միլիարդատեր, Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել եւ նշել, թե Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար: Ինչպես հայտնի է, Ջ. Սորոսի հիմնադրված տարբեր կառույցները ժողովրդավարության տարածման անվան տակ շատ երկրներում բերել են պետական համակարգերի տոտալ կոլապսի` նախեւառաջ ական դնելով գրեթե բոլոր ազգային արժեքների տակ: Ըստ Ձեզ, ի՞նչ գործընթացի մեկնարկի մասին է այս ամենը հուշում:

– Կարծում եմ` այդ գործընթացները հիմա չեն մեկնարկել, այլ շատ վաղուց: Սա ավելի շուտ սառցաբեկորի գագաթն է, բայց ներքեում վաղուց է ընթանում այդ գործընթացը եւ նոր չէ: Բայց ես չէի ցանկանա շատ ծանր տանենք եւ «պանիկայի» մեջ ընկած խոսենք Սորոսից: Երբ մենք չխոսենք իրենից, ընդհանրապես արհամարենք այս թեման, ավելի հաջողված դուրս կգանք իրավիճակից: Գիտեք, երբ ակամայից նույն բանը ամեն անգամ ասվում է, այդ մարդու անունը այդքան շրջանառվում է, շատերի մոտ հետաքրքրություն էլ է առաջանում, թե ով է Սորոսը, որ այդքան հնարավորություններ է տալիս այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար: Այսինքն` ինքներս ենք լրջացնում այդ ամենը: Մինչդեռ հայ ժողովուրդը բազմադարյա պատմություն ու ավանդույթներ ունեցող ժողովուրդ է ու ո՛չ Սորոսը, ո՛չ ինչ-որ մի պետություն, ո՛չ էլ ինչ-որ մի կազմակերպություն չեն կարող քանդել այն արժեքները, որ դարերով եկել են ու հասել մեզ: Կարող են քամիներ լինել, այդ քամիները կանցնեն, կգնան, բայց մեր ժայռերն ու լեռները կմնան: Այնպես որ, դրանք խոսակցություններ են, որ ինքներս պետք է շատ լուրջ չվերաբերենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Բաբայանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

website by Sargssyan