Այսօր՝ 16 հունիսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցն... Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխան... Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում
ԼՐԱՀՈՍ
Փաշինյանը սպառել է իրեն, պանդորայի արկղը կարելի է համարել բացված Փաշինյանին առաջարկվել է իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե նախաձեռնել (տեսանյութ). Լivenews.am Քաղաքական դաշտում մեր տեղի կարևորությունը ուղղակի իրողություն է, որը պիտի ընդունեն Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք քաղաքական դաշտում դերակատար ենք և մեր դերակատարությունը գնալով ավելի է լրջանալու Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը. վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին Ընդունել եմ Ռեֆորմիստների կուսակցության առաջարկը՝ ստանձնել Երիտասարդների միության ձևավորման պատասխանատվությունը Ինչու՞ է մեր թիմը գտնվում ինֆորմացիոն բլոկադայի մեջ Վստահության հանրաքվեի մեր առաջարկը այսօր դարձավ ավելի ակտուալ Իշխանությունը թանկով «ծախեց» իր պարտությունը Աբովյան քաղաքում Հանրագումարում ստացվում ա հետևյալը՝ ժողովրդավարություն = Նիկոլի պարտություն Աբովյանում ուղղակի պարտվել և մերժվել է Նիկոլը Վստահության հանրաքվեն այլընտրանք չունի Փաստորեն քրեա-օլիգարխիան առանց կեղծելու էլ ա հաղթում. իսկ կարո՞ղ ա մնացած բոլոր ստերի նման սա էլ էր սուտ Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7% չի ունենալու Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Վահագն Գևորգյանը Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է«Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է չլինի պոպուլիստ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի Փաշինյանը նույնիսկ նախկին 7 տոկոսը չի ունենա, սա պրոցես է, որը արդեն անխուսափելի է Նման անհեթեթ բան տեսել ե՞ք, որ օպերատիվ տեղեկատվության հետ սենց անփութորեն վարվեն Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում Ո՞նց անենք, որ վարչապետը գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի էս անլուրջ մեղադրանքները, անմակարդակ ու դատարկ հայտարարությունները ինչքա՞ն ժամանակ դեռ պետք է լսենք ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին Տեր-Պետրոսյան - Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը Վստահության հանրաքվեն կապացուցի, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել որջ ժողովրդի անունից. Բաբայան Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ Հայելու առաջ 03.06.2019 Արփինե Հովհաննիսյան Ռեֆորմիստների կուսակցությունը իշխանություններին առաջարկում է վստահության հանրաքվե անցկացնել Պետության քայքայումը հենց այդպես է լինում Պետք է անցկացնել նոր ընտրություններ և հիմա տեսնեք Նիկոլը քանի տոկոս կտանի Երևանում ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Մի օր չկա, որ մեր երկրում այս կամ այն սոցիալական խնդրի պատճառով ճանապարհ չփակվի Թվում էր, թե երկար ժամանակ է պետք, որ մարդիկ հասկանան այս հեղափոխության անիմաստությունը Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպոյի կողմից. ԺԱՄԱՆԱԿ Կոչ եմ անում իրենց գիտնական համարող բոլոր հայրենասեր մարդկանց՝ խոսեք և մի վախեցեք կարծիք հայտնել Ռոբերտ Քոչարյանից անցում են կատարում դեպի Սերժ Սարգսյան, բայց այդ անցումը կարող է շատ ցավոտ և տհաճ լինել իրենց պատվիրատուների համար Գնում ենք դեպի իշխանափոխություն. Իրավունք TV-ի հարցազրույցը Վահան Բաբայանի հետ ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին Մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ «Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր աղմկահարույց ստատուսի մասին. ՀՐԱՊԱՐԱԿ ԵԽ-ն չի կարող աջակցել Սահմանադրությունից դուրս որևէ բանի, մնացածը մանիպուլյացիա է և էժան PR Պատմաբան պատգամավորը տեղյակ չէր, որ Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Ես ոչ միայն հերքում եմ, այլ նաեւ ասում եմ....Արթուր Դանիելյան Հիմա տեսա՞ք, որ անիմաստ շոու էր Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին՝ չմասնակցել այս անօրինական քայլին Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող պետական,քաղաքական գործիչի վրա Անհապաղ պետք է հարուցել քրեական գործ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Գործող իշխանությունների անհեռանկար քաղաքականությունը մեր երկիրը տանում է դեպի անդունդ». Կ. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող Ինչ կար, արդեն զիջել-պրծել եք. քամի մի արեք. Արմեն Աշոտյան Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․860․000 դրամ. Տեսանյութ Հայաստանը չի դառնալու Հյուսիսային Կորեա, որքան էլ դա ցանկանան որոշ մարդիկ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. հանդիպել են նախագահներ Սագսյանն և Տոկաևը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. «Ժամանակ» Ոստիկանությունը հայտնաբերել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու Հիմա այսքան մեծ պատվիրակությունը ի՞նչ է, եթե ոչ պետական միջոցների անարդյունավետ վատնում Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը Մայիսի 8-ին Փաշինյանը,ոչ թե պետք է ասուլիս տա, այլ ներողություն խնդրի իրեն աջակցած մարդկանցից և հրաժարական տա Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պատերազմական խրոնիկա. Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԱՏՄ նիստը վարում է այդ կառույցին դեմ եղած նախկին պատգամավորը Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի. մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 26-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կանցկացնի ֆլեշմոբ՝ ընդդեմ մարիխուանայի քարոզին

ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`

 

հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեց­ված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20 000 մարտական փամփուշտներ,
մոտ 30 հատ մարտական նռնակներ,
20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
30-ից ավել դետոնատորներ
փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրա­մա­նոց տրոտիլային պայթաղյուսներ,
փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրո­տիլային պայթ­­աղ­յուս­ների կոտրված կտորներ։
Վերը թվարկված հրազենն ու ռազմամթերքը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. հունիսի 16-ին և 19-ին կատարված խուզարկություններով։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Մանվել Գրիգորյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ գույքի մի մասը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն կնոջ և որդու օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է:

Մ. Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվող «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ» ընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Հափշտակված ապրանքների մի մասը խուզարկությամբ հայտնաբերվել են «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 19 հասցեում տեղակայված գրասենյակում.

1․ 4317 հատ մսի պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2015-2016թթ-ին, ընդհանուր արժեքը՝ 4․470․066 ՀՀ դրամ,

2․ 1776 հատ ձկան պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 840․048 ՀՀ դրամ,

3․ 840կգ մակարոնեղեն «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016-2017թթ, ընդհանուր արժեքը՝ 214․040 ՀՀ դրամ,

4․ 8 պարկ յոդացված աղ, արտադրված 27․04․2016թ․ ընդհանուր արժեքը՝ 31․685 ՀՀ դրամ,

5․ 15 պարկ շաքարավազ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 06․06․2016թ․, ընդհանուր արժեքը՝ 280․190 ՀՀ դրամ,

6․ 3 պարկ լոբի, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 264․075 ՀՀ դրամ,

7․ 2 պարկ ոսպ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 92․045 ՀՀ դրամ,

8․ 119 շիշ «Ոսկե Կաթիլ» արևածաղկի ձեթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 116․606․7 ՀՀ դրամ,

9․ 180 հատ խտացրած կաթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2017թ․, ընդհանուր արժեքը՝ 183․840 ՀՀ դրամ,

10․ 19 զույգ գուլպա, 5 զույգ ձեռնոց, 30 հատ շապիկ, 19 տուփ սափրիչ, 4 զույգ երկարաճիտ կոշիկներ՝ ընդհանուր արժեքը՝ 108․700 ՀՀ դրամ,

11․ «Uaz Hunter» մակնիշի 01 AG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,

12․ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 AC 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,

13․ «Uaz Pickup» մակնիշի 01 OX 045 հ/հ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ,

14․ «Uaz 374195-05» մակնիշի 01 FM 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․200․000 ՀՀ դրամ արժողությամբ,

15․ «Uaz 39625» մակնիշի 01 DA 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,

16․ «Uaz 390945» մակնիշի 01 PG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․500․000 ՀՀ դրամ արժողությամբ,

17․ «Uaz 3163-105-30» մակնիշի 01 GP 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 8․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,

18․ «Uaz Pickup» մակնիշի 01 PA 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից ներքոհիշյալ ապրանքները խուզարկությամբ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում.

1․ 2006 հատ, հիմնականում 2015թ-ին արտադրված, որոշները՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ խտացրած կաթ՝ ընդհանուր արժեքը՝ 928․634.7 ՀՀ դրամ,

2․ 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածո, արտադրված՝ 2015-2016թթ, ընդհանուր արժեքը՝ 250․400 ՀՀ դրամ,

3․ 33 շիշ ձեթ, արտադրված՝ 25․12․2015թ․, ընդհանուր արժեքը՝ 23․452 ՀՀ դրամ,

4․ 69 կգ մակարոնեղեն, արտադրված՝ 2014-2016թթ․, ընդհանուր արժեքը՝ 78․600 ՀՀ դրամ,

5․ 14 տուփ թեյ, արտադրված՝ 2015թ․, ընդհանուր արժեքը՝ 4824 ՀՀ դրամ,

6․ 140 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր արժեքը՝ 20․699 ՀՀ դրամ,

7․ 1231 միավոր՝ դեղորայք, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ ընդհանուր արժեքը՝ 330․765.7 ՀՀ դրամ,

8․ 250 միավոր ներքնաշորեր՝ ընդհանուր արժեքը՝ 166․440 ՀՀ դրամ,

9․ Նույն ամառանոցում սեփական ավտոմեքենաների շարքում՝ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 CA 045 հ/հ ավտոմեքենան՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից 7․076․980 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /պահածոներ, ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ ընկերության պահեստում։

Հափշտակված ապրանքներից 832․500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /հյութեր, մակարոնեղեն, պահածոներ, բժշկական և հիգիենայի պարագաներ, հագուստեղեն, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը։

«ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են հետևյալ ապրանքները` 2976 պահածոներ՝ արտադրված 2015-2016թթ՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, 269 հատ՝ առանց հիշյալ մակնշման, 60 կգ մակարոնեղեն, 20 հատ խավիար, 41 հատ խտացրած կաթ, շաքարավազ, համեմունքներ, մուրաբաներ, ըմպելիքներ, անկողնային պարագաներ, ներքնաշորեր, զինվորական հանդերձանքի պարագաներ, բժշկական և հիգինեայի պարագաներ, հոսանքի գեներատոր սարք «LUTIAN» տեսակի, «LT2500s» մոդելի, ծխախոտներ, բենզինային վառելանյութ և այլն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5․348․328 ՀՀ դրամ։

Այսինքն, Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զբաղեցրած պաշտոնների /զինվորական տարբեր ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ ՊՆ փոխնարարար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ՀԿ նախագահ/, անձնական հեղինակության, անձնական-հարազատական կապերի, մի շարք ընկերություններում ունեցած մասնակցության, պետական կառավարչական մարմիններում ունեցած ազդեցության բերումով հովանավորելով իրեն փոխկապակցված մի շարք ընկերությունների, կազմակերպել է դրանց տնօրենների կողմից պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որի արդյունքում «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ, «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՑ» ԲԲ, «ԿՈՒԱՐԼԻՆԻ» ՍՊ ընկերությունների միջոցով խուսափել է 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ ՀԿ վարչության նախագահ անմիջական պատասխանատվություն կրելով կազմակերպության իրականացված գործունեությունից առաջացած հարկային, ֆինանսական պարտավորությունների համար, հարկ չվճարելու նպատակով, հիշյալ կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել է 2013-2018թթ եկամտահարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 53․176․123 /տույժ-տուգանքով՝ 102․408․095/ ՀՀ դրամ հարկ վճարելուց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Գրիգորյանը, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիմքով կազմակերպությանը 2013-2018թթ տրամադրված ֆինանսական միջոցներից 1․255․003․300 ՀՀ դրամը վատնել է, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում :

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan