Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան

Այս թեմայով
- Մարդու իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ
- ԵԽ-ն չի կարող աջակցել Սահմանադրությունից դուրս որևէ բանի, մնացածը մանիպուլյացիա է և էժան PR
- Դատարանների պաշարումը շատ թանկ է նստելու մեզ վրա
- Ո՞ր ներդրողը կգա մի երկիր, որտեղ փողոցում, մայրաքաղաքի սրտում կարող են հարձակվել թոռների հետ զբոսնող պետական,քաղաքական գործիչի վրա
Հայաստանի ներկայիս կառավարությունը ամենաանփորձ, ամենաոչպրոֆեսիոնալ կառավարությունն է, կառավարության ներկայացրած ծրագիրը Աժ՝ ամենաոչպրոֆեսիոնալ թաստաթուղթն է: Այսօր այս մասին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության ղեկավար, Վահան Բաբայանը:
«Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ամենալավն է հասկանում ժողովրդին, իսկ այսօր ասում է, որ աղքատությունը մարդկանց գլխի մեջ է», - նշեց բանախոսը` կարծիք հայտնելով, որ այսօր վարչապետը հասկանալով, բայց չխոստովանելով իր կառավարության անդամների ոչպրոֆեսիոնալիզմը, փորձ է անում խուսափել իր ասած խոստումների իրագործումից:
«Չի կարելի փորձ չունեցող մարդկանց թույլ տալ, որ զբաղեցնեն պետական բարձրագույն պաշտոններ», - ընդգծում է Վահան Բաբայանը՝ վստահեցնելով, որ ցանկացած տեղում աշխատելու համար ամենուրեք մարդկանցից աշխատանքային փորձ են պահանջում, մինչդեռ կառավարությունում այսօր տեղ են զբաղեցնում մի շարք անձինք, ովքեր գիտելիքներ և փորձ չունեն: Ոչպրոֆեսիոնալ է նաև վարչապետի վարքագիծը. «Վարչապետը հայտարարում է՝ մեզ անհրաժեշտ է 6 միլիարդ դրամ, որ մենք թուշակները բարձրացնենք 1000 դրամով: Մինչդեռ մենք պարզ հաշվարկով կարող ենք տեսնել, որ մենք ունենք 470.000 թոշակառու, եթե 1000 դրամ ավելանա՝ դա դառնում է 470.000.000, եթե բազմապատկենք 12-ով՝ կստանանք 5.360.000.000: Հարց է առաջանում, մի՞թե 360.000.000 դրամն այն գումարն է, որ կարելի է այս ու այն կողմ անել: Յուրաքանչյուր տնտեսագետ ամեն միլիոնի համար հստակ թվաբանություն է ներկայացնում: Սա խոսում է թվերի վերաբերյալ վարչապետի ոչ լիարժեք պատկերացման մասին: Կամ ասում են՝ 5000 դրամով եթե բարձրացնենք թոշակը, մեզ անհրաժեշտ կլինի 30 միլիարդ դրամ, բայց իրականում՝ 28 միլիարդ 200 միլիոն, այսինքն 1.800.000.000-ով ավելի պակաս»:
Նման ոչճշգգրիտ հայտարարությունները, ըստ Վահան Բաբայանի, բնորոշ են ընդդիմադիր գործիչներին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այօր արդեն իշխանության գլուխն է. «Էդ նախկինը չկա էլ, դուք ղեկավարում եք երկիրը, ու՞մ վրա եք մունաթ գալիս: Հիմա Նիկոլ Փաշինյանը հաղթել է, ՀՀԿ-ն չկա, ո՞վ է խանգարում, որ այսօր կարողանան լուրջ փաստաթուղթ բերել, փոխարենը իրենք իրենց պարգևավճարներ են անում: Այդ պարգևավճարները էապես հարվածեցին Նիկոլ Փաշինյանի դիրքերին», - ընդգծեց, Ռեֆորմիստներ»-ի ղեկավարը՝ հավելելով, որ իշխանության նման գործունեության շնորհիվ է, որ այսօր ֆեյսբուքյան տիրույթում ընդդիմադիրների նկատմամբ ատելությունը, արդեն չկա: Այն մարդիկ, ովքեր մի քիչ բանականություն ունեն, արդեն հասկանում են, որ նրանք խաբվել են:
Հայկ Կիսեբլյան