Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Այս թեմայով
- Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության և ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեցած իր մարտական ընկերների հետ Արցախում այսօր շատ ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու
- Ազատամարտի և բանակաշինության ակունքներում կանգնած ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Պատերազմական խրոնիկա. Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի. մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ապրիլյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին:
ՀՀԿ կազմավորման օրվա առիթով ՀՀԿ նախագահը և կուսակցության անդամներն այցելել են նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր, Արցախյան ազատամարտի սկզբում ձևավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման հրամանատար, անկախության նվիրյալ Աշոտ Նավասարդյանի շիրմին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջ
Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին:


