Այսօր՝ 19 օգոստոսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալո... Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին
ԼՐԱՀՈՍ
Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում... Նրանք երբեք չեն դառնա «Պոզեր և սմբակներ» գրասենյակի այցելուներ Արձակուրդը ժանտախտի ժամանակ Նիկոլը հավանաբար մոռացել է, որ մարդիկ հրապարակ չէին եկել 50.000-ի փոխարեն 60.000 ստանալու համար Օտարերկրյա լուրջ ներդրումներ այդպես էլ չեղան ՀՀ, 2027թ., Ստամբուլյան կոնվենցիան վավերացվել է 2019թ. սեպտեմբերին. մի դրվագ մի ընտանիքի կյանքից Նիկոլի ամբոխապետությունը մեզ վերադարձնում է միջին դարեր Ինչու ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և մյուս ուժերի հայտարարությանը․ զրույց Հայկ Մամիջանյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը՝ վերջի սկիզբն է և սեփական սահմանադրության վախճանը Սերժ Սարգսյանը կերտել է պատմություն, դուք ո՞վ եք... Ռեֆորմիստների կուսակցությունը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարագացնի այս իշխանության հեռացումը «Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևը հրավիրում է ընդունելության Այն մեծ պաթոսը, որով համեմված է 192 նոր աղբամանների Երևան հասնելը, ձեզ պահեք Շանտաժ անողը... Ռեֆորմիստները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել. ԻՐԱՏԵՍ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն «էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը Հեղափոխության նոր փուլը, պարկետային գեներալներ բուծելն է՞ Նապոլեոն Բոնապարտը,որպես տաղանդավոր գեներալ գերեզմանում շուռ եկավ Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը А хочешь, конфетку дам? Нету! Երևի պիտի մի քիչ թերթեր կարդաք, որ իմանաք՝ ես իշխանություն չեմ եղել. Վահան Բաբայանի պատասխանը Լուսինե Բադալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ուրիշ զորամաս գտեք փիառվելու համար... Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ է ընտրել Նիկոլական ֆեյքերը ողջ կազմով զանգվածային ապատեղեկություն են տարածում Տավուշը փաստացի մարզպետ չունի Որտեղ են խոստացված հազարավոր աշխատատեղերը Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները Բան է փոխվել, հիմա ռեկետը իրականացվում է ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Ռեֆորմիստները հարգանքի տուրք մատուցեցին 2016թ հուլիս 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին Սեպտեմբերին Հայկոն գրելու է իր հրաժարականը. իշխանականները չունեն բավարար կարողություններ և պետք է ամբողջական կազմով հեռանան Փաշինյանն անցել է սուտ խոսելու բոլոր սահմանները.Վահան Բաբայան. Livenews.am Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ արկածախնդիր Տրուֆալդինոյի նման ուզում է լինել երկու տիրոջ ծառա, իր այս վեթինգ-մեթինգները դատապարտված են ձախողման Կարծում եմ, գաղտնիքը սոցիալական ցանցի մեջ է, եթե այդպես դիմեն կարող է մի գլոբուս էլ իրենք նվեր ստանան Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները Քաղավիացիայի երիտասարդ ղեկավարի «օդ» ասուլիսի փոխարեն, ավելի լավ է «Ազիզյանները» նայեք Վենետիկի հանձնաժողովը գոտկատեղից ներքև հարված հասցրեց թավշյա վարչապետին

Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո. Livenews.am

Livenews.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային սխալ, նույնիսկ խայտառակ քաղաքականությունը, ինչպես արդեն նշել եմ իմ նախորդ՝ «Փաշինյանի նշանակած կադրն այլասերվածների իրավունքների պաշտպան լինելուց բացի, մասոն է կամ մասոններին շատ մտերիմ» հրապարակման մեջ, արդեն իսկ մեծ դերակատարում է ունեցել, որպեսզի շատերը նրանից հիասթափվեն, վարչապետի գործունեությունից իրենց դժգոհությունը հայտնեն:

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկը, որը մշտապես ծառայեցվել է իշխանական քարոզչության իրականացմանը, ինչպես արդեն հայտնի է, հանդես եկավ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հետևյալ հարցմամբ՝ «Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից»: Մեկ նախադասության մեջ լեզվական ու մտքի սխալները (Փաշինյանը վարչապետի պաշտոնը չի ղեկավարում, այլ կառավարությունն ու Հայաստանի Հանրապետությունը) թերևս լավագույն կերպով բնութագրում են նորեկների կրթական մակարդակը, բայց այդ մակարդակին չէ, որ այս հրապարակմամբ ցանկանում ենք անդրադառնալ, այլ այն իրողությանը, որ հարցումը խայտառակ արդյունք ունեցավ:

Հիշենք, որ վերոնշյալ հարցումից մոտ տասն օր առաջ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ ու մամուլի ասուլիսով, որոնցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախաձեռնել իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե։ Ռեֆորմիստների կարծիքով, դրա պահը հասունացած է, Փաշինյանն արդեն ակնհայտորեն չունի հասարակական այն վստահությունը, որը ժամանակին ուներ, մի շարք պատճառներով նրա հանդեպ վստահության բավական մեծ անկում է արձանագրվել, իրավիճակն այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր։ «Իմ քայլը» խմբակցության կամ նրա ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկի նախաձեռնած հարցումը հավանաբար հետապնդում էր հակառակն ապացուցելու քարոզչական-մանիպուլյացիոն ու քաղաքական նպատակ (զուգահեռաբար միգուցե նաև՝ «զոնդաժի»), սակայն…

Չնայած գործող իշխանության մոլեռանդ պաշտպան (եթե չասենք նրան պատկանող) մեծաթիվ ֆեյքերի առկայությանը, առաջին հարցումն արագորեն ցույց տվեց Փաշինյանի ղեկավարումից հասարակական մեծ դժգոհությունը: Կարճ ժամանակում հարցմանը մասնակցածների (ավելի քան 6000 հոգի) գերակշիռ մասն իր դժգոհությունը հայտնեց Փաշինյանի կառավարումից: Հարցումն՝ իր արդյունքներով հանդերձ, արագորեն հեռացվեց հիշյալ ֆեյսբուքյան էջից, հետո մի արհեստական պատճառաբանությամբ, «կրկին փորձիր» սկզբունքով կրկնվեց, ու դարձյալ կարճ ժամանակում արձանագրեց Փաշինյանի նկատմամբ հարցմանը մասնակցածների մեծամասնության (63 տոկոս) դժգոհությունը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարումից դժգոհ և իրենց դժգոհությունը քվեարկությամբ արտահայտողների քանակն, անշուշտ, էլի կաճեր, եթե «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջից երկրորդ՝ կրկնված հարցումը նույնպես չհեռացվեր իր արդյունքներով հանդերձ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, խայտառակ պարտության հանրայնացումից խուսափելու նպատակով՝ «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումներն էլ, որից մեկում՝ արդեն հարցվածների 59%-ը դժգոհել էր Փաշինյանի վարչապետությունից, իսկ երկրորդում 63%-ը դժգոհում և շարունակում էր դժգոհել»,- վերոնշյալ հարցման կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Աթոյանը և ապա հետգրությամբ հավելել.

«Շնորհավորում եմ բոլոր՝ իրավիճակը սթափ գնահատող, ադեկվադ, հայրենասեր, քրիստոնյա մարդկանց առաջին հանրային մեծ հաղթանակի կապակցությամբ, սա ավելի նյարդայնացնող էր քայլածների համար, քան Աբովյանի ընտրությունները»:

«Իմ քայլը» էջի հարցումից հետո համացանցում այլ էջերի, կայքերի կողմից ևս նմանաբնույթ հարցումներ անցկացվեցին, ինչպես, օրինակ, ֆեյսբուքյան «Խելքով» էջի կողմից, վարչապետի ղեկավարումից դժգոհ մարդկանց տոկոսը հասավ 85-ի, բայց այս ամենը մի կողմ թողնենք, վարչապետը, իշխող ուժը ֆեյսբուքյան այլ էջերի, կայքերի նախաձեռնած հարցումների արդյունքները կարող են համարել սարքովի, բայց «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջի կրկնակի հարցման արդյունքներին նույն գնահատականը չեն կարող տալ:

Անկախ վերոնշյալ հարցումների արդյունքներից, և նույնիսկ անկախ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև վերջերս անցկացված ՏԻՄ ղեկավարների ընտրությունների մեծամասնությունում իշխանության ներկայացուցիչների պարտությունից, հավանաբար բոլորին էլ, բացի Փաշինյանի անձի նկատմամբ կույր պաշտամունք ունեցողներից կամ Նիկոլի վկաներից, ակնհայտ է, որ վարչապետի ղեկավարումից, Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, գործազրկության և աղքատության ցուցանիշները նվազեցնելու նրա անկարողությունից դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է: Փաշինյանի թիմակիցներից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տևական ժամանակ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության հարցը չի կարողանում լուծել, ամռան այս շոգին հակահիգենիկ, վտանգավոր ու խայտառակ վիճակ է Երևանում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

Դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է նաև վարչապետի արտաքին քաղաքականությունից, ԼԳԲՏ-ների, այսինքն՝ այլասերվածների ու նրանց «իրավունքների» պաշտպանների նկատմամբ բարեհաճ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր հերոս գեներալների հանդեպ ազգավնաս, առնվազն վտանգավոր վերաբերմունքից, շատուշատ հարցերում Փաշինյանի անգործությունից, ինչպես արդեն նշեցի, նրա կադրային խայտառակ, ձախողված քաղաքականությունից…

Վերոնշյալ թվարկումը կարելի է էլի շարունակել, բայց, կարծում ենք, նշվածը լիովին բավական է: Փաշինյանից, նրա գործունեությունից և անգործություևից դժգոհության աճն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է, վարչապետից հիասթափությունն ու դժգոհությունն աճում են ինչպես վայր գլորվող ձյունագունդը: Շատ մարդիկ արդեն կանխազգում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության երգն արդեն երգված է, կես տարի հետո կլինի դա, մեկ տարի հետո, թե քիչ ավելի ուշ՝ ամենակարևոր հարցը չէ, առավել կարևոր է այն, թե Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայստանն ու Արցախը, Աստված մի արասցե, մինչ այդ աղետի չե՞ն ենթարկվի, և երկրի ղեկավարումից Փաշինյանի հեռանալուց կամ հեռացվելուց հետո ի՞նչ է լինելու, ո՞վ է լինելու հաջորդը, Հայաստանն, ի վերջո, ունենալո՞ւ է իրեն արժանի ղեկավար:

Արթուր Հովհաննիսյան

website by Sargssyan