Այսօր՝ 18 հունվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

ԴԻՄՈՒՄ ՄԻՊ Ա.Թաթոյանին

​Հարգեի պարոն՝ Թաթոյան
2019թվականի հունիսի 25-ին Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում դանակահարել են Ռեֆորմիստներիի կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
Դանակահարող տղամարդը հեռացել է դեպքի վայրից,իսկ Արմեն Հրանտի Ամիրջանյանին/ծնված 25.08.1987թվականին/ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է տուն։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ՝ Նարեկ Հարությունյանը 25.06.2019թվականին որոշում է կայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

26.06.2019թվականին Արմեն Ամիրջանյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Ըստ փորձագետի եզրակացության Արմեն Ամիրջանյանին դիտավորությամբ պատճառվել է մարմնական վնասվածք՝ Ձախ նախաբազկի ս/3-ի միջային մակերեսի կտրած-պատռած վերքեր՝ որոնք Ամիրջանյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հորուցելու առիթն ու հիմքերը, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ՝ Նարեկ Հարությունյանը իր 28.06.2019թվականի որոշմամբ՝նյութերով հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Այնուհետև, հետաքննություն կատարող անձի կողմից որոշում է կայացվել գործը քննիչին հանձնելու մասին, ինչի կապակցությամբ գործը հանձնվել է ոստիկանության ընդհանուր բաժին/քարտուղարություն/ Կենրոնի քննչական բաժնին հանձնելու նպատակով:
Այդ ամենից հետո Կենտրոնի քննչական բաժնից ճշտել ենք ,որ քրեական գործը հանձնվել է քննիչ՝Պարույր Գրիգորյանին,որը ստանալով գործի նոյւթերը 03.07.2019թվականին քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել:
Հատկանշական է, որ նախաքննություն իրականացնող մարմինը քրեական գործը վարույթ ընդունելով,այլ քննչական գործողություններ չի կատարել, շարունակելով հետաքննության մարմնի կողմից որդեգրած քաղաքականությունը, քանի որ նյութերի նախապատաստման փուլում հետաքննիչի կողմից համապատասխան առիթների և հիմքերի առկայության պայմաններում երկար ժամանակ քրեական գործ չի հարուցվել, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին կարգավիճակ չի տրվել , նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառել:
Այսինքն՝ հետաքննության մարմնի կողմից անտեսվել են ՀՀ քրեական դատավարության 34-րդ հոդվածը, 128-րդ և 129-րդ հոդվածները:


Անտեսվել են օրենքով չթույլատրված արարք կատարած անձին՝ ձերբակալելու համար,վերջինիս կողմից այլ արարքների կատարելը ,վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու նպատակով, ինչպես նաև տուժողի և վարույթով անցնող հնարավոր վկաների,դեպքի ականատեսների վրա ազդեցությունները բացառելու նպատակով:
Վերը նշված նպատակների ապահովման համար անհրաժեշտ էր օրենքով չթույլատրված արարք կատարած անձին, թեկուզև՝ մինչև փորձագետի եզրակացության կայացնելը ձերբակալել :
​Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը չձերբակալվելու հետևանքով վարույթ իրականացնող մարմինը զրկվել է հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու հնարավորությունից:
​Նրա գործողություններից տուժած անձը մտավախություններ ունի,որ նա կարող է հատել ՀՀ սահմանը պատժից խուսափելու նպատակով,ինչը ոչ միայն կդժվարացնի գործի քննությունը,այլ ուղղակի հնարավորություն կտա քրեորեն պատիժ կատարելով անպատիժ մնալ:
Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Սույն դեպքով քրեական պատասխանատվության հիմքը նույնպես առկա է:Արմեն Ամիրջանյանին դանակահարող անձը՝ կատարել է մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելով խուլիգանական մղումներով հասարակական կարգի կոպիտ խախտմամբ զուգորդված:

05.07.2019թվականի Կենտրոնական քննչական բաժնի քննիչ՝ Պ.Գրիգորյանին դիմում-միջնորդություն է ներկայացվել ՝սույն գործով Արմեն Հրանտի Ամիրջանյանին տուժող ճանաչելու մասին: Մինչ օրս քննիչի կողմից պատասխան չի տրվել ,և օրենքով նախատեսված գործողություններ չեն կատարվել, կամ գոնե հանցագործությունից Տուժած անձը տեղեկություն չունի գործի քննության վերաբերյալ, և տուժող ճանաչված չէ ՝ տուժողի կարգավիճակ չունի:
​Հանցագործության արդյունքում տուժած անձի խախտված իրավունքների վերականգնումը որպես պետության պոզիտիվ պարտավորություն սահմանող վերոշարադրյալ դրույթների հիմքում ընկած են միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերում ամրագրված պահանջներ:
Քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտականությունը սահմանված է նաև «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» Միացյալ ազգերի կազմակերպության N 40/34 բանաձևում, որի 4-րդ կետի համաձայն` հանցագործությունից տուժողները ներպետական օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք: Բանաձևի 6-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերը ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում`
ա) դատական քննության ընթացքում տուժողների դերի, դատավարության իրականացման կարգի, ժամկետների և արդյունքների մասին տուժողներին տեղեկատվություն տրամադրելու միջոցով,
բ) վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու և այդ կարծիքները քննարկելու եղանակով, հատկապես երբ տվյալ հարցը վերաբերում է տուժողին,
գ) ամբողջ դատավարության ընթացքում տուժողին անհրաժեշտ օգնություն տրամադրելու եղանակո

ե) գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին կայացված որոշումները կատարելու միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է տուժողի իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պարտականությանը: Մասնավորապես, Յանկովիցն ընդդեմ Խորվաթիայի գործով վճռի համաձայն` անձնական կյանքի գաղափարը ներառում է նաև անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգ:

Օրենսդրությամբ սահմանված է, որ Յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր կատարած արարքի համար, ենթարկվում է համապատասխան պատժի , պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Տուժած անձի համար անհասկանալի և անընդունելի է քրեորեն պատժելի արարք կատարած անձի նման արտոնյալ վիճակը:
​Արմնե Ամիրջանյանը հաանդիսանում է <<Ռեֆորմիստների>> Կուսակցության խորհրդի անդամ: Կուսակցության խորհրդի անդամ :Այդ իսկ պատճառով հիմնական հարցադրումը ուղղված մեզ՝ եղել է այն արդյոք մենք կատարվածը կապում ենք Արմեն Ամիրջանյանի և Լիլիթ Հովակիմյանի քաղաքական գործունեության հետ: Սակայն ի սկզբանե մենք ՝հայտարարությամբ հայտարարել ենք, որ մեր կուսակցության անդամի հետ տեղի է ունեցել տվյալ դեպքը ՝ագրեսիվ,ոչ ադեկվատ անձի խուլիգանական գործողությունների հետևանքով,կենցաղային վեճի կապակցությամբ:
​Նյութերի նախապատրաստման փուլից մինչ օրս գործով քննության թերի իրականացումը <<Ռեֆորմիստների >> Կուսակցության մոտ մտավախություն է առաջանում ,որ այն բոլոր խոսակցությունները ,որ հնարավոր է այս հանցանքը կատարվել է քաղաքական միտումով ՝կարծես ,թե արդիականանում է: Քանզի նման անտարբերությունը, վարույթ իրականացնող մարմնի կողմից ջանասիրության բացակայությունը այլ բան չի թողնում մտածել:
​Հարգելի ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան ՝ Դուք կոչված եք հետևել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում եք խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Տուժող ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը նշված դատավարական ակտի կայացման համար անհրաժեշտ նախապայման է համարում հանցագործության արդյունքում անձին բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառված լինելու կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության հաստատումը, ինչը, սակայն, չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձին տուժող ճանաչելու համար անհրաժեշտ լինի հանցակազմի բոլոր տարրերի հաստատում կամ վնաս պատճառելու վերաբերյալ սպառիչ տվյալների հավաքագրում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն.
1. Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:
2. Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: Քննիչը նաև իրավասու է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժել քրեական գործ հարուցելը: Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:
3. Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:
4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`
1) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
2) հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
3) միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.
4) պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
5) պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.
6) իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
7) իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.
հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.
9) կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.
10) առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.
11) կանչել անձանց որպես վկա.
12) գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
13) ձերբակակել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
14) որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.
15) ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվող, քաղաքացիական պատասխանող.
16) ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.
17) պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող` սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.
18) համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.
19) լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.
20) լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.
21) իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.
22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.
23) որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
24) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
25) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.
26) հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.
27) որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու.
28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
29) կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում:
5. Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:
51. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
6. Քննիչն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
Սույն նորմի վերլուծությունից պարզ է ,որ սույն գործով ինչ-ինչ պատճառներով տեղի ունենում քննիչին օրենքով վերապահված լիազորությունների կոպիտ խախտում է : Անհասկանալի է,թե ով է այդ ԱՐՏՈՆՅԱԼ /ինքնությունը պարզված /ԱՆՁԸ ,ով դիտավորությամբ անձի առողջությանը վնաս պատճառելու պայմաններում հանգիստ իր համար շրջում է մեր քաղաքի փողոցներով: Արդյոք ՞ Արմեն Ամիրջանյանի կյանքին կամ նրա ընտանիքի անդամների կյանքին և առողջությանը այդ անձի կողմից վտանգ չի սպառնում, ով գիտե այդ հանցանքը կատարած անձը ինչի է պատրաստ անպատիժ մնալու համար,կամ միգուցե նա իր մտադրությունը կիսատ է թողել, քանի որ Արմեն Ամիրջանյանը նախաբազկի վնասվախքները ստացել է պարանոցին/կոկորդին/ուղղված հարվածից պաշտպանվելու արդյուքնում, բնականաբար կոկորդին նշմարած անձը քաջ գիտակցել է, որ դա կենսական կարևոր մաս է,և այդ հարվածը իր նշանակետին հասնելու դեպքում Արմեն Ամիրջանյանի կյանքը վտանգված էր լինելու:

Սույն գործով քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության չի իրականացնում:

Հարգելի, Պարոն Թաթոյան ՛

Օրենքի պահպանությամբ ՝ տուժող ճանաչելու որոշում կայացնելով, հանցագործությամբ քրեորեն պատժելի վնաս պատճառող անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու պայմաններում է միայն հնարավոր ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքներից փաստացի օգտվելու հնարավորությունը և հասնել հանցագործության արդյունքում վնաս կրած անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու ՝ քրեական դատավարության խնդրի արդյունավետ իրականացմանը:
Ելնելով վերոգրայալից և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամ և միջազգային պայմանագրերի դրությներով
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ՝
Ձեր աջակցությունը ,այն է հետևել պետական պաշտոնատար անձ ՝ Քննիչի կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, Արմեն Ամիրջանյանի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը նպաստելու նպատակով:

​ Միաժամանակ խնդրում ենք ՄԻՊ գրասենյակի մասնագետներին անհապաղ այցելել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին թիվ 15854919 քրեական գործով ստեղծված իրավիճակը պարզելու ,եզրակացություն կազմելու պաշտոնատար անձի գործողությունների իրավաչափության,ինչպես նաև անձի իրավունքների և ազատությունների պահպանման խախտումների վերաբերյալ :

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

Վահան Բաբայան


09.07.2019թ.

website by Sargssyan