Այսօր՝ 22 օգոստոսի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար
ԼՐԱՀՈՍ
Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում... Նրանք երբեք չեն դառնա «Պոզեր և սմբակներ» գրասենյակի այցելուներ Արձակուրդը ժանտախտի ժամանակ Նիկոլը հավանաբար մոռացել է, որ մարդիկ հրապարակ չէին եկել 50.000-ի փոխարեն 60.000 ստանալու համար Օտարերկրյա լուրջ ներդրումներ այդպես էլ չեղան ՀՀ, 2027թ., Ստամբուլյան կոնվենցիան վավերացվել է 2019թ. սեպտեմբերին. մի դրվագ մի ընտանիքի կյանքից Նիկոլի ամբոխապետությունը մեզ վերադարձնում է միջին դարեր Ինչու ՀՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի և մյուս ուժերի հայտարարությանը․ զրույց Հայկ Մամիջանյանի հետ. ՍԻՎԻԼՆԵԹ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը՝ վերջի սկիզբն է և սեփական սահմանադրության վախճանը Սերժ Սարգսյանը կերտել է պատմություն, դուք ո՞վ եք... Ռեֆորմիստների կուսակցությունը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարագացնի այս իշխանության հեռացումը «Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևը հրավիրում է ընդունելության Այն մեծ պաթոսը, որով համեմված է 192 նոր աղբամանների Երևան հասնելը, ձեզ պահեք Շանտաժ անողը... Ռեֆորմիստները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել. ԻՐԱՏԵՍ Ռուսաստան արտագաղթող հայերի թիվը կտրուկ ավելացել է. հետազոտություն «էքստրեմիստ» իջևանցիները դարձան իշխանության աչքի գրողը Հեղափոխության նոր փուլը, պարկետային գեներալներ բուծելն է՞ Նապոլեոն Բոնապարտը,որպես տաղանդավոր գեներալ գերեզմանում շուռ եկավ Գործող իշխանությունն ունի մեկ հենարան`ատելությունը А хочешь, конфетку дам? Нету! Երևի պիտի մի քիչ թերթեր կարդաք, որ իմանաք՝ ես իշխանություն չեմ եղել. Վահան Բաբայանի պատասխանը Լուսինե Բադալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ուրիշ զորամաս գտեք փիառվելու համար... Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ է ընտրել Նիկոլական ֆեյքերը ողջ կազմով զանգվածային ապատեղեկություն են տարածում Տավուշը փաստացի մարզպետ չունի Որտեղ են խոստացված հազարավոր աշխատատեղերը Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը Բա ու՞ր են ռեյտինգայինով հազարավոր ձայներ ստացած ՔՊ-ական պատգամավորները Բան է փոխվել, հիմա ռեկետը իրականացվում է ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Ռեֆորմիստները հարգանքի տուրք մատուցեցին 2016թ հուլիս 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին Սեպտեմբերին Հայկոն գրելու է իր հրաժարականը. իշխանականները չունեն բավարար կարողություններ և պետք է ամբողջական կազմով հեռանան

«Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մոռացա՞ք

Այսօր երբ Երևանում բոլորի ուշք ու միտքը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, վարչապետի և նրա աղջկա սելֆիները և այն, որ Հայաստանում կենսաթոշակը բարձրանում է տասը տոկոսով՝ կարծես թե մեր ժողովուրդը մոռացել է, թե ինչի համար էր հեղափոխությունը:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ուներ ապօրինի կուտակած միլիարդներ, հանդիսանում էր բազմաթիվ բիզնեսների 50% փայատեր: Եթե դա իրոք այդպես էր, դա նշանակում է, որ միայն Սաշիկ Սարգսյանի ենթադրյալ թալանը բացահայտելը բավարար պիտի լիներ, օրինակ որպեսզի Հայաստանում տևական ժամանակով այդ նույն կենսաթոշակները բարձրացվեին: Սաշիկ Սարգսյանի «թալանը» բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր նաև, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը», այնինչ այսօր դրա մասին խոսք չկա, իսկ թոշակների ավելացումը՝ արվում է արտաքին պարտքը մեծացնելու հաշվին:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանը թալանած և ապօրինի հարստացած մեծահարուստներ էին նաև Տարոն Մարգարյանը, Միհրան Պողոսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ: Նաև Տարոն Մարգարյանի, Միհրան Պողոսյանի և մյուսների ենթադրյալ թալանը բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը»: Այսօրվա իշխանավորները կարծես թե առաջ ամեն ինչ գիտեին փաստերով և նրանց համար ամեն ինչ պարզ ու հասարակ էր ու իշխանության գալուց անմիջապես հետո՝ կսկսեն դատել, դատապարտել այդ անձանց և գումարները հայտնաբերելով, կվերադարձնեն հանրությանը: Այնինչ այսօր տեսնում ենք, որ ոչ մի աղմկահարույց սենսացիոն բացահայտում էլ չկա և չկա ոչ մի ծպտուն:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզներսները խուսափում էին հարկերից, աշխատում էին բազմաթիվ օրինախախտումներով, կեղծիքներով և պետությանը հասցնում էին միլիարդավոր դրամների վնաս: Այս «թալանների» բացահայտման հույսը ևս «հեղափոխության» խթանիչ ուժերից մեկն էր և ժողովուրդը ցանկանում էր այդպիսով շուկայում հաստատել արդարություն ու հավասարություն, հուսալով նաև որ պետությունից կատարված այդ «թալանն»-էլ այսօր պիտի վերադարձվի պետությանը: Այս ամենի համար, հեղափոխության օրերին նաև առանձին բողոքի ակցիաներ էին իրականացվոմ «Երևան Սիթի» սուպերմարկետների առաջ: Իսկ այսօր՝ ոչ մի խոսք, ոչ մի սենսացիոն բացահայտում, ոչ մի «թալանի» վերադարձ չկա նաև այս առումով:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներում կատարվել էր աննախադեպ թալան և մի շարք բարձրաստիճան զինվորասկաններ, «կերել էին» բանակի փողերը: Սրան հավատալով է նաև, որ մի շարք քաղաքացիներ մասնակցեցին «հեղափոխությանը» և աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, սպասելով, որ բանակը թալանողները պետք է պատժվեն: Սրանից ևս ենթադրելի էր, որ իշխանափոխությունից անմիջապես հետո, պետք է սկսվեր աղմկահարույց բացահայտումների մի շարք և մի շարք բարձրաստիճան զինվորականներ պիտի զրկվեն զինվորական կոչումներից ու պաշտոններից և կանգնեն դատարանի առաջ: Սակայն մինչև այսօր նման բան ևս տեղի չի ունեցել:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ հասարակության սոցիալական վիճակի պատճառով, կուտակային կենսաթոշակային համակարգն անընդունելի էր, ինչպես նաև փողոցներում ավտոկայանատեղերի կարմիր գծերը, ճանապարհների արագաչափ-տեսախցիկները: Այսօրվա իշխանավորները նախկինում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում կարմիր գծերի, արագաչափ-տեսախցիկների և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Այդ ամենին հավատալով է նաև որ քաղաքացիներն իրականացրեցին հեղափոխությունը: Այսքանից հետո սակայն, կարմիր գծերը վերացնելու մասին խոստումները մոռացվեցին, արագաչափ-տեսախցիկների մեծ մասն այդպես էլ չվերացվեց, իսկ նույն Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանի հետ միասին, առանց ժողովրդի կամքը հարցնելու, նույն կուտակային կենսաթոշակային համակարգը դարձրեց պարտադիր:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Ռոբերտ Քոչարյանը թալանել է Հայաստանից, մոտ 7’000’000’000 դոլար: Այդ աննախադեպ «թալանը» Հայաստանին վերադարձնելու պատրվակով էր նաև, որ մարդիկ մասնակցում էին «հեղափոխությանը»: Այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և անցնում է դատական գործով, սակայն ցանկացած բանիմաց և գիտակից մարդ գիտի, որ այս գործընթացը բացարձակապես կապ չունի 7-միլիարդի, կամ թեկուզ 7-միլիոնի հետ և եթե Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի՝ Հայաստանի դրամական միջոցները դրանից չի ավելանա և ոչ մի ցենտով:

Եվ ի վերջո նշենք, որ ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, նախկին չինովնիկների ապօրինությունների և կոռուպցիայի ակունքն ու հիմքը՝ ապօրինի, բազմաթիվ կեղծիքներով և ընտրակաշառքներով իրականացված ընտրություններն էին, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այդ ամենի «գլխավոր նկարիչն» էր, բազմաթիվ թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ էին, նույն շարքերում էին նաև «ՍԱՍ»-ի Արտակը, նրա եղբայրը և մերձավորները: Այս անձանց դեմ պայքարելով և բողոքելով է նաև, որ մարդիկ մասնակցեցին այս «հեղափոխությանը»: Այդ ամենը ենթադրում էր նաև, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց անմիջապես հետո, պիտի լինեին աղմկահարույց բացահայտումներ, ԿԸՀ մի շարք պաշտոնյաներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ պիտի հեռացվեին աշխատանքից և պիտի կանգնեին օրենքի առաջ: Մինչ այսօր, ոչ մի նման բան ևս տեղի չի ունեցել: Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես համագործակցել է այդ նույն կոլեկտիվի հետ և մանսակցել ընտրությունների: Մինչ այսօր ոչ մեկ չի դատվել և պատժվել նաև համատարած ընտրակաշառքների՝ «10.000» -դրամների, կամ «ՍԱՍ»-ի ձայնագրության գործով:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ
Հայկ Կիսեբլյան

website by Sargssyan