Այսօր՝ 08 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի... Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու ս... Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում
ԼՐԱՀՈՍ
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով

Ո՞րն է Հայաստանի և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը

Այսօր, երբ լրանում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Երևանում կատարված «ապստամբական» գործողության՝ ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարելիցը, «Սասնա Ծռեր»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այս օրը՝ հուլիսի 17-ը, դառնալու է ազգային տոն: Հիշեցնեմ, որ «Սասնա Ծռեր»-ը զինված հարձակում է գործել ոստիկանական ՊՊԾ գնդի վրա, վերցրել պատանդներ, այրել մեքենաներ, թալանել բանկոմատ, կրակել ոստիկանների վրա…: Այդ գործողությունների ընթացքում, եղան վիրավորներ, զոհվեց ոստիկանական 3 սպա, 3 ընտանիք որբացավ:
Ընդամենը երկու 2-օր առաջ՝ հուլիսի 15-ին, Սիրիայի «ապստամբների» կողմից հերթական անգամ գնդակոծվեց Հալեպի հայկական թաղամասը, զոհվեց 6 խաղաղ բնակիչ, իսկ 9 հոգի վիրավորվեց: Այժմ ինքներդ դատեք, ո՞րն է Հայաստանի «ապստամբների» և Սիրիայի «ապստամբների» տարբերությունը:
Կարծում եք, թե իրականում «Սասնա Ծռեր»-ը ոչ մեկի էլ չէի՞ն սպանել, կասեք, որ «Սասնա Ծռեր»-ը մտադրություն չունեի՞ն մարդ սպանելու: Այժմ եկեք տեսնենք և հիշենք, թե 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 5:30-ին, ի՞նչպիսի պաշտոնական հաղորդագրություն էր տարածում «Սասնա Ծռեր»-ը և ինչպիսի կոչերով էր դիմում մարդկանց:
2016 թ.-ի հուլիսի 17-ին, ժամը 5:30-ի մոտ, առաջին անգամ «Սասնա Ծռեր» կոչվող խումբը տարածեց իր առաջին հաղորդագրությունը, որտեղ էլ հենց ինքն իրեն անվանեց «Սասնա Ծռեր»: Այդ հայտարարությունն անմիջապես տարածվեց բազմաթիվ լրատվակայքերով, որոնց մեծ մասն այնուհետև դարձավ անհասանելի: Մի քանի ժամից այդ լրատվակայքերը վերականգնվեցին, սակայն առանց տվյալ նյութի, իսկ «Սասնա Ծռեր»-ը մամուլում սկսեց ներկայացվել լրիվ այլ կերպով՝ որպես հալածված ազատամարտիկների խումբ, որը ստիպված է եղել ինքնապաշտպանվել զենքով, սպանել մեկ ոստիկայի, մի քանիսին վիրավորել և ստիպված է եղել վերցնել պատանդներ….:
Ստորև կնշեմ վերոնշյալ հաղորդագրությունից վերցված մի քանի ուշագրավ հատվածներ:
1. «…ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է», - այստեղ «Սասնա Ծռեր»-ը հայտարարում են, որ իրենք իրենք քայլը՝ զինված գրոհը հայտարարում են խնդիրների լուծման միակ տարբերակ, որին պիտի միանա նաև ժողովուրդը:
2. «….որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության», - այս հատվածում նրանք հաստատում են, որ զինված հարձակումն իրենց կողմից կատարվել է գիտակցաբար և նախապես պլանավորած:
3. «Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ», այս հատվածում «Սասնա Ծռեր»-ը հանդես է գալիս լարվածություն ստեղծող կեղծ տեղեկատվությամբ և փորձում հանդես գալ ավելի ծանրակշիռ դիրքերից, ստելով, թե իրենք ոչ միայն ՊՊԾ գունդն են գրավել, այլ նաև մի քանի ոստիկանական բաժիններ:
4. «Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները», - այս հատվածում «Սասնա Ծռեր»-ը կրկին ստում են, տպավորություն ստեղծելով թե իրենք հզոր են և բազմամարդ, փորձելով վախ սերմանելով մարդկանց մեջ դրդել միանալ իրենց: Հայտնում են, թե Երևանի ամենամեծ թաղամասերից մեկն ամբողջովին իրենց խմբավորման տիրապետության տակ է և մի բան էլ ավելին ու նրանք սկոսում են գրավել նաև ամբողջ Երևանը:
5. «Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ», - այս հատվածում «Սասնա Ծռեր»-ը կրկին ստում է, փորձ անելով հանրության մոտ ձեռք բերել վստահություն, հեղինակություն և ցույց տալ, որ կան նաև մի շարք զինվորական սպաներ, որոնք նույնպես «Սասնա Ծռեր»-ի կողմնակիցն են և կանգնած են նրանց կողքին, այնինչ դա սուտ էր:
6. «Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին», - հատվածում «Սասնա Ծռեր»-ը կոչ է անում խաղաղ հասարակությանը, միանալու զինված խմբավորմանը և աջակցել նրանց գործողություններին:
7. «Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն», - հատվածում «Սասնա Ծռեր»-ը ցույց են տալիս, որ իրենց են վերապահում նաև դատական համակարգի, գործառույթներ, կամ աստվածային դեր և պատրաստ են այժմ իրենց աջակցող նախկին հանցագործներին և օրինախախտներին շնորհել ներումներ:
8. «Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության», - «Սասնա Ծռեր»-ը հաղորդագրության այս հատվածում՝ ամեն ինչ պարզ ու հստակ է: Նրանք կոչ են անում խախաղ բնակիչներին զինվել, կատարել հակաօրինական գործողություններ, իսկ նրանց հակառակվողներին մեղմ «չեզոքացնել», ասելով՝ նկատի ունեն, որ «ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության» կարելի է անգամ մարդ սպանել, ինչպես հենց իրենք արեցին ՊՊԾ գնդում:
9. «Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով», - հատվածում «Սասնա Ծռեր»-ը վստահեցնում են, որ եթե իշխանությունը չկատարի իրենց պահանջները՝ նրանք կկատարեն դա զենքի կիրառմամբ և պարտադրանքով:
10. «… ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը», - այս հատվածում «Սասնա Ծռեր»-ը կոչ են անում զինծառայողներին, ապօրինաբար լքել ծառայության վայրը և գրավել խաղաղ բնակավայրեր:
11. «ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն», - հատվածում «Սասնա Ծռեր»-ը բացահայտ ցույց է տալիս, որ պատրաստե է «չեզոքացնել», այսինքն՝ վերացներ, ոչնչացնել, սպանել, իրենց խանգարող ոստիկաններին:
12. «Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան…», հատվածում «Սասնա Ծռեր»-ը կաչ են անում զենք ունեցող ոստիկաններին, զենքի կիրառմամբ, կամ թեկուզ առանց զենքի, միանալ իրենց գործողություններին սատարող անձանց:
13. «Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք», -հատվածում նրանք հայտարարում են որ պատրաստ են «չեզոքացնել» այսինքն սպանել նաև իրենց հակառակվող ԱԱԾ աշխատողներին:
Այսքանից հետո միայն պիտի փառք տանք Աստծուն, որ «Սասնա Ծռեր»-ի գործողությունը հաջողությամբ չպսակվեց, ժողովուրդից ոչ մի զանգված, չզինվեց և չմիացավ նրանց, այլ ոստիկանական ստորաբաժանումներ, գյուղեր, կամ քաղաքներ չգրավվեցին, այլ անձինք չզոհվեցին, այլապես այսօր Հայաստանը ոչինչով չէր տարբերվի, այսօրվա Սիրիայից:
Ցավոք «Սասնա Ծռեր»-խմբավորումը «Թավշյա հեղափխության» շնորհիվ համաներմամբ հայտնվեց ազատության մեջ և ստեղծեց համանուն «Սասնա Ծռեր» կուսակցությունը ու անգամ մասնակցեց ՀՀ ԱԺ ընտրություններին, որը ցանկաված զարգացած երկրի համար կհամարվեր չտեսնված խայտառակություն:

Հայկ Կիսեբլյան

website by Sargssyan