Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից

Եթե պետք է լինի նոր հեղափոխություն,ապա այն պետք է լինի հաշտության հեղափոխություն:
Ի վերջո բոլոր նախկին ղեկավարներն էլ ունեն և կողմնակիցներ և համակիրներ:
Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից և չի ունենա հաջողություն:
Բոլորն էլ հոգնել են վենդետաներից,Հայաստանին համերաշխություն և հաշտություն է պետք:Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն և օտարածին,ապազգային և ծայրահեղական բոլոր ուժերը պետք է տեղ չունենան մեր քաղաքական օրակարգում,բայց առանց վենդետաների և «ասֆալտներին փռելու»:
Բռնի ուժը,զոռբայությունը,կեղծիքն ու սուտը պետք է վռնդվեն մեր հանրային կյանքից:
Եթե սա չանենք տարին մեկ երկիրը ցնցվելու է հեղափոխական և սուտ փրկիչների ամբիցիաների պատճառով:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
Վահան Բաբայան