Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին

2019 թվականի հուլիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին: Կառավարության մամլո ծառայության կողմից տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում Սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի Սփյուռքի հետ կապերը, և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է: Իր հերթին Արա Նաջարյանը նշել է, որ Սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով: Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու և գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։ Ըստ պարոն Նաջարյանի՝ այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ և Սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը:

Այս հանդիպումից շուրջ մեկ ամիս հետո, օգոստոսի 12-ին վարչապետը հայտարարում է, որ սեպտեմբերի 22 պատրաստվում է մեկնել Գլենդեյլ և ելույթ ունենալ Լոս Անջելեսի Գրանդ Փարքում: Ավելին, նա հրավիրել է ԱՄՆ համայն հայությանը՝ մասնակցելու այդ հանրահավաքին (!), որի ընթացքում վարչապետը պատրաստվում է քննարկել այն օրակարգը, որի մասին ինքը խոսել է Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ: Վարչապետը մեծ հույսեր է կապում Գրանդ Փարքում կայանալիք միջոցառման հետ՝ ակնկալելով հուժկու հանրահավաք:
Այս տարօրինակ միջոցառումը թե իր բովանդակությամբ և թե անցկացման օրվա հետ կապված՝ դեռ օգոստոսին առաջացրեց բազմաթիվ հարցեր, սակայն հետզհետե հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ գրեթե մարեց: Այդուհանդերձ ես կուզեի կրկին անդրադառնալ այդ իվենթին: Չմանրանալով այն մասին, որ առնվազն զարմանալի է հանրահավաքի ընթացքում ինչ որ բան ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ակնկալիքը, քանի որ հանրահավաքին նա կարող է միայն մենախոսություն կատարել ակնկալելով ծափահարություններ, խոսենք հայտարարված թեմայի մասին՝ Ստեփանակերտում հնչեցրած օրակարգի մասին: Հիշեցնեմ, որ Ստեփանակերտում վարչապետը առավելապես խոսել է Հայաստանի և Արցախի ապագայի մասին և մի քանի բառով՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մասին: Եթե վարչապետը պատրաստվում է պետական միջոցներով մեկնել արտասահման այնտեղ Հայաստանի և Արցախի ապագայի մասին խոսելու համար, ապա դա ոչ այլ ինչ է, քան պետական բյուջեի մսխում, քանի որ նա դա կարող է անել լայվի միջոցով, ինչը վերջին ժամանակահատվածում անկասկած դարձել է նրա երկրորդ մասնագիտությունը: Սփյուռքի հետ հարաբերությունների մասին հանրահավաք կազմակերպելը օտարերկրյա ափերում նույնպես տարօրինակ է, քանի որ ամենամեծ հայկական սփյուռքը ապրում է Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում: Ավելին՝ Ռուսաստանում ապրող սփյուռքի զգալի մասը դեռ ունեն ՀՀ անձնագիր և այդպիսով հանդիսանում են ընտրազանգված, ինչը պիտի ավելի հետաքրքրեր վարչապետին, քան առավելապես ԱՄՆ քաղաքացիներից կազմված սփյուռքի համար հանրահավաք կազմակերպելը: Հանրահավաքի ձևաչափը ինքն իրենով ավելի տեղին կլիներ ցանկացած այլ երկրում, բայց ոչ ԱՄՆ-ում: Հավանաբար վարչապետը չի կարողանում դուրս գալ փողոցային ակտիվիստի դերից և ցանկացած հարցին գերադասում է անդրադառնալ հանրահավաքի ձևաչափով:
Փորձենք հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ այսպիսի տարօրինակ միջոցառում կազմակերպելու համար: Ինչպես որ նշեցի՝ Գլենդեյլի հայությունը ընտրազանգված լինելու առումով հետաքրքրություն չի ներկայացնում: Սակայն այն կարող է խորը գրպանի դեր խաղալ մասնավորապես Արցախում ծրագրեր ֆինանսավորելու համար: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ հայությունը ակտիվորեն մասնակցում էր զանազան տելեթոններին, որոնց արդյունքում հավաքված գումարը ուղղվում էր Արցախում տարբեր խնդիրներ լուծելուն: Այստեղ պիտի հիշենք նաև մի քանի ամիս առաջ մամուլում շրջանառվող լուրերը այն մասին, որ Փաշինյանը ուզում է հնազանդեցնել Արցախը՝ այն ֆինանսավորման աղբյուրներից կտրելով: Միգուցե դրանք պաշտոնական հայտարարություններ չեն եղել, սակայն քաղաքական առումով դա կլիներ տրամաբանական: Վերջին ամիսների ընթացքում ՛թավշյա հեղափոխության՛ նկատմամբ ԱՄՆ հայության վերաբերմունքի կառուցվածքը կտրուկ փոխվել է: Թեև դեռ մնացել են այնպիսիք, ովքեր կուրորեն հավատում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը, սակայն ԱՄՆ հայության շրջանում կա մի ստվար զանգված, ում անհանգստացնում է նոր Հայաստանի դիրքորոշումը Արցախի անվտանգության, Արցախի հերոսների և տարածքների ստատուսի վերաբերյալ: Լինելով պրագմատիզմի հայրենիք հանդիսացող ԱՄՆ-ի բնակիչներ՝ նրանք առաջնորդվում են ոչ միայն հայրենասիրական և բարոյական նորմերով, այլ նաև զուտ ռացիոնալ մոտեցումներով՝ սփյուռքահայությունը տարիներ շարունակ մեծ ներդրումներ է կատարել Արցախը վերականգնելու համար: Բացի դրանից, հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը և մասնավորապես դատաիրավական համակարգի նկատմամբ իշխանությունների ընդվզումները՝ Հայաստանը չի կարող ակնկալել լուրջ ներդրումային ընկերությունների կողմից հայկական արմատներով չպայմանավորված հետաքրքրությունը: Բայց աննախադեպ ներդրումների խոստումները տրված են և այդ խոստումների տակից դուրս գալ է պետք: Այսպիսով Փաշինյանը ցանկանալով վերականգնել և վերահսկողության տակ վերցնել դեպի Հայաստան և Արցախ գնացող ֆինանսական հոսքերը և փրկել իր կայծակնային արագությամբ զրոյին ձգտող վարկանիշը՝ որոշում է գնալ այսպիսի արկածախնդրության և կազմակերպել հանրահավաք Գլենդեյլում: Իսկական զավեշտ: Պետական այրերի այցերը պետք է լինեն արդյունավետ, քանի որ կատարվում են պետական բյուջեի հաշվին: Սյս դեպքում Փաշինյանը չի հայտարարել որևէ բարձրաստիճան պաշտոնյաի հետ հանդիպման մասին: Սա հատկապես հետաքրքիր է Բոլթոնի պաշտոնանկության ֆոնի վրա, քանի որ հայտնի է Բոլթոնի դերակատարումը (թեև ոչ անմիջական) անցած տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններում: Թեև արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու Բոլթոնին, սակայն Հայաստանը այս պահին չի գտնվում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցուցակի նույնիսկ առաջին հնգյակում: Սա կարող է վարչապետի համար դառնալ նոր սկիզբ, բայց կարող է նաև ունենալ ճիշտ հակառակ էֆեկտ: Նույնիսկ այն պարագայում, երբ Գլենդեյլի քաղաքապետը, ըստ վարչապետի աշխատակազմի մամլո ծառայության, շատ բարձր է գնահատում թավշյա փոփոխությունները Հայաստանում և ամենայն հավանականությամբ հենց նա է կարգավորել հանրահավաք անցկացնելու թույլատվություն ստանալու հետ կապված բոլոր հարցերը, ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է վերադասի կարգադրությամբ ապահովել հանրահավաքին մարդկանց ներկայությունը: Հուսով եմ, վարչապետի մտքով չի անցնում, որ նա կարող է հետը պետության հաշվին Հայաստանից այդքան մարդ տանի, որ ստիպված չլինի Գրանդ Փարկում ինքն իր հետ հանրահավաք անի: Ջիվանիկն էլ դժվար կարողանա Գլենդեյլում վարչապետի հրավիրած հանրահավաքին ներկա գտնվի, որպեսզի փրկի իրավիճակը, եթե հանկարծ քիչ մարդ հավաքվի: Հանրահավաքի օրվա ընտրությունը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ինչի՞ համար է վարչապետը մեկնում արտերկիր հանրահավաքի անմիջապես Անկախության օրվա հաջորդ օրը: Հավանաբար հույս ունի, որ հայրենասիրական ոգևորվածությունը, որը իր կարծիքով կընկղմի ԱՄՆ-ի հայությանը սեպտեմբերի 21-ին կպահպանվի նաև հաջորդ օրը, ինչը կօգնի իրեն հասնել նպատակին՝ կրկին օգտագործելով մարդկանց վեհ զգացմունքները:
Մի խոսքով, անհասկանալի է, թե ինչի համար է վարչապետը պատրաստվում պետության հաշվին մեկնել Գլենդեյլ հանրահավաք կազմակերպելու համար: Սա Լեյտենանտ Շմիդտի որդիներին է հիշեցնում, որոնք նախորդ դարի սկզբին լայնորեն տարածվել էին նորաստեղծ Սովետական Միության անծայրածիր տարածքներում և զբաղվում էին մասսայական փող մուրալու միջոցառումներ կազմակերպելով: Սա լավ նշան չէ, երբ պետության առաջնորդը, հավանաբար անդունդը գլորվող վարկանիշից խուճապի մատնված, սկսում է անկռահելի և անբացատրելի քայլեր անել, ընդ որում՝ մեր հաշվին…
Այս տխուր նոտայի վրա չեմ ուզում ավարտել և կկիսվեմ ընթերցողի հետ Աբսուրդոպեդիայի դարաններից պեղված մի գաղափարով՝ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին…

Նատալյա Սաղիյան

website by Sargssyan