Այսօր՝ 11 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռ... Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ
ԼՐԱՀՈՍ
Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել

Երեկ հրաժարական է տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Առաջին պահին գրեթե ոչ ոք չէր հավատում, կարծում էին, թե իշխանությունները սպասարկող ԶԼՄ-ների հերթական անհաջող բլեֆն է: Չհավատալուն փոխարինեց շոկը, ընդ որում՝ բոլորի, թե հեղափոխականների, թե հակահեղափոխականների և թե չեզոք դիրք զբաղեցնողների մոտ… Րոպեներ անց, երբ հրապարակվեց պարոն Վանեցյանի պաշտոնական հրաժարականի տեքստը, ամեն ինչ ընկավ իր տեղը: Իմ կողմից շատ հարգված պարոն Վանեցյանը իր հրաժարականում, մասնավորապես վերջին պարբերությունում պարզ հայտնում է հրաժարականի պատճառները: Տեքստից կարելի է ենթադրել, որ պարոն Վանեցյանը հայտնվել է այնպիսի դրության մեջ, երբ ստիպված էր ընտրություն կատարել իր սպայի արժանապատվությունը պահպանելու և վերադասից ստացվող հրահանգները կատարելու միջև: Սրան դեռ կանդրադառնամ ստորև, իսկ նախքան դա ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպիսի էֆեկտ թողեց Վանեցյանի հրաժարականը: Պետք է ասեմ, որ հրաժարականի ժամանակը շատ ճիշտ էր ընտրված, կեցցե՜ք պարոն Վանեցյան: Հրաժարականը ունեցավ ռումբի պայթյունի էֆեկտ, և այն հրապարակելուց հետո բոլորը մոռացան Նիկոլ Փաշինյանի վանաձորյան մամուլի ասուլիսի մասին, որի ընթացքում նա դարձյալ վարպետորեն թոզ էր փչում ընտրազանգվածի աչքերին և վիճակագրական թվերի հետ աճպարարության վարպետության դասեր տալիս: Ամբողջ համացանցը հեղեղված էր ափսոսանք և տագնապ արտահայտող գրառումներով: Չկար մեկը, ով ուրախությամբ կընդուներ հրաժարականի լուրը: Հայաստանի ժողովուրդը այսօր ցույց տվեց, որ իրոք հարգանքով է վերաբերվում Արթուր Վանեցյանին: Բայց իշխանության շահերը սպասարկող և այսպես կոչված հիբրիդային պատերազմ վարող շքախումբը հրաժարականից արդեն 30 րոպե անց ստացավ «ֆաս» հրահանգը: Համացանցի բոլոր ծակերից դուրս պրծան զանազան նողկանքներ, որոնք իրենց ֆեյք պրոֆիլներից սկսեցին ռմբակոծել և խայթել բոլոր նրանց, ով ափսոսանք էր հայտնում Վանեցյանի հրաժարականի հետ կապված: Ավելին ասեմ, նույնիսկ Իոաննիսյան Դանիկը անմասն չմնաց և դիրքորոշում հայտնեց, որը իհարկե ոչ մեկին չի հետաքրքրում, սակայն իրենից ներկայացնում է կյանքով մեկ ՛աբիժնիկ՛ մնացած և անլիարժեքության բարդույթով տառապող մի արարածի կողմից իրեն համար անհասանելի բարձրության վրա գտնվող մարդու հասցեին արձակված մաղձի մի եզակի նմուշ: Ակնհայտ էր, որ տրված է հրահանգ՝ ՛փչացնել՛ Վանեցյանի կայծակնային արագությամբ աճող վարկանիշը (որն ի դեպ առանց այդ էլ բավականին բարձր էր): Այո, փաստորեն այլոց փառքը վարչապետին հանգիստ չի տալիս:

Ինչևիցե, վերադառնանք հրաժարականի բուն էությանը: Տեքստը հուշում է, որ ԱԱԾ Տնօրենը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որբ իրենից ակնկալվող կամ պահանջվող գործողությունները դեմ էին իր սկզբունքներին: Իհարկե, մենք, սովորական մահկանացուներս, երբեք չենք իմանա ճշմարտությունը, մեզ մնում է միայն ենթադրել, թե ի՞նչ է պահանջել ԱԱԾ Տնօրենից իր անմիջական վերադասը և պատկերացնել, թե որքան անօրինական են եղել այդ պահանջները, որ պարոն Վանեցյանը այլ ելք չգտավ և չկարողանալով իր վերադասին վերադարձնել ողջամտությանը, հրաժարական տվեց՝ կոչ անելով կանգ առնել: Ազգային անվտանգության համակարգում աշխատելու տարիների փորձ ունենալով՝ պարոն Վանեցյանը լավ գիտի, որ ուշ թե շուտ անխուսափելիորեն գալու է պատասխան տալու ժամանակը և չցանկանալով կիսել այդ պատասխանատվության բեռը իր կասկածելի նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառնող իշխանական համակարգի հետ՝ ընդունեց միագամայն հասկանալի որոշում:

Եվ սա դեռ ամենը չե: Տարօրինակ ձևով Արթուր Վանեցյանի հրաժարականը համընկնում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության ընդունման հետ։ Ըստ արդեն օրենք դարձած ապաշնորհ նախագծի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը դարձավ քաղաքական պաշտոն, և տնօրենի համար նախատեսված բոլոր խիստ չափանիշներին փոխարինելու եկան ԱԺ պատգամավորի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված, մեղմ ասած, ոչ այնքան խիստ չափանիշները։ Հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելի ընթերցողներ:

Այս ֆոնի վրա ուշագրավ էր նաև վարչապետի խոսնակ՝ Վլադիմիր Կարապետյանի հետևյալ հայտարարությունը՝ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այս խոսքերին ի պատասխան միայն մեկ բան կարող եմ ասել՝ լսեք, պարոն Կարապետյան, սպայի արժանապատվության իրական արժեքը կարող է իմանալ միայն այն մարդը, ով ծառայել է իր հայրենիքի բանակում: Դուք անձամբ թեև ծառայել եք ԽՍՀՄ բանակում, բայց կարծեք թե մոռացել եք ՛Պատիվ ունեմ՛ վեհ խոսքերի իմաստը: Եկեք Դուք պարոն Վանեցյանին ոչ մի բան մի հորդորեք, վստահ եմ՝ նա թե Ձեզանից և թե Ձեր անմիջական ղեկավարից լավ գիտի, որ սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել:

Նատալյա Սաղիյան

website by Sargssyan