Այսօր՝ 07 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի... Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու ս... Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում
ԼՐԱՀՈՍ
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով

Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա

Երեկ Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը և ողջ օրվա ընթացքում միայն ծույլը չի անդրադարձել այդ թեմային: Ես նույնպես որոշեցի անմասն չմնալ ընդհանուր թրենդից և ամբողջ օրը հետևում էի վարչապետի տեղաշարժերին և ելույթներին: Լսելով, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսքեր ձոնում ԵԱՏՄ-ի հասցեին, մեղմ ասած տարակուսանք ապրեցի: Ինչ խոսք, վերջին 15 ամիսների ընթացքում այդ զգացողությունը սթափ դատող մարդկանց հաճախակի է այցելում, հաշվի առնելով հանգամանքները: Բայց այսօր Նիկոլ Փաշինյան վարչապետը իր երեսպաշտությամբ գերազանցեց Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր պատգամավորին: Այո, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ երկու Փաշինյանները մրցում են միմյանց հետ, որպեսզի պարզեն, թե իրենցից որ մեկն է սկզբունքներին ամենաարագ կերպով դավաճանելու և դրանցից հօգուտ սեփական շահի հեշտությամբ հրաժարվելու առումով աշխարհի չեմպիոնը: Այս ֆանտասմագորիայում, որի մեջ ակամա հայտնվել ենք մենք՝ հեղափոխական շմոլքի ազդեցության տակ չընկնողներս, չեն գործում սկզբունքայնության կանոնները: Այս իրականության մեջ այսօր կարելի է հեշտությամբ մոռանալ այն, ինչ պնդել ես նախկինում, դրժել սեփական խոստումները և առանց երկմտելու կիրառել երկակի ստանդարտների սկզբունքը: Որպեսզի խոսքերս ավելի առարկայական լինեն, հիշեցնեմ հետևյալը՝ 

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քարոզչություն էր իրականացնում Հայաստանի ԵԱՏՄ անդամության դեմ: 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նույնիսկ հոկտեմբերի 3-ին «Ելք» դաշինքի կազմում ներկայացրել էր նախագիծ Հայաստանի Հանրապետության մասով ԵԱՏՄ անդամության պայմանագրի գործողությունը դադարացնելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները ջանք ու եռանդ չէին խնայում ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր իրական և երևակայական թերությունները մատնանշելու և ժողովրդի ուշադրությունը դրանց վրա սևեռելու համար: Նույնիսկ անցած տարի գարնանը, երբ Հայաստանում դեռ կար լեգիտիմ ընտրված իշխանություն, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ քայլում էր Գյումրիից Երևան և կպչուն ժապավենով փակում էր նկարահանող սարքերը, դեռ բավականին բարեկազմ էր և դեռ վայելում էր ժողովրդի վստահությունը, նա դեմ էր Հայաստանի անդամությանը ԵԱՏՄ-ին: Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ողջունում է ԵԱՏՄ գագաթնաժողովի հյուրերին և ասում է, որ «Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունը և գրավչությունը որպես միջազգային ինտեգրացիոն միավորում…» և այլն, շողոքորթման ժանրի կակոններին համաձայն: Բա ու՞ր մնացին այն բոցաշունչ հակա-ԵԱՏՄ-ական խոսքերը, որոնք հնչեցնում էր ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը այս նույն՝ 5 տարեկան դարձած, կազմակերպության մասին: Սկզբունքայնությո՞ւն,: Դա ի՞նչ է: Ցավով պիտի արձանագրենք, որ սկզբունքայնությունը Նոր Հայաստանում դարձել է շատ հազվադեպ երևույթ: Սա հասկանալի էր արդեն այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես հրաժարվեց ընդունել, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է եղել արագաչափերին՝ պնդելով, թե ինքը արագաչափերի մասին բան չի ասել, երբ նույն ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց չհրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից, այնինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս դեմ է արտահայտվել այդ համակարգին: Ես կարող եմ այսպիսի օպորտունիստական վարքի դրսևորումների երկար ցուցակ ներկայացնել, բայց եկեք անդրադառնանք այս ֆանտասմագորիայի գործողություններից հաջորդը՝ նախկինների աշխատանքի արդյունքում ներկայում ստեղծված բարենպաստ իրողությունները որպես սեփական նվաճում ներկայացնելը: Նույն ինքը՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ոչ շատ վաղ անցյալում ասում էր, որ իրեն ոչ ոք չի կարողացել փաստարկված ապացուցել, որ ԵԱՏՄ-ն լավ բան է, այսօր, արդեն հանդես գալով ՀՀ վարչապետի պաշտոնում, ասում է, որ բացի մնացած բաներից շատ է կարևորում Իրանի և Սինգապուրի պատվիրակությունների մասնակցությունը այս գագաթաժողովին: Եվ, նույն ժանրի կանոնների համաձայն, բարեհաջող մոռանում է, որ երբ 2014 թվականին հոկտեմբերի 10-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամենաբարձրն էր թմբկահարում այդ պայմանագրի՝ իբր Հայաստանի ինքնիշխանության համար վտանգավոր լինելը:
Այս ցանկը նույնպես կարելի է շարունակել գրեթե անվերջ, բայց ընդդիմադիր պատգամավորի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող, միմյանցից տրամագծորեն տարբերվող երկու Նիկոլ Փաշինյանների՝ այս միմյանց հետ անհեթեթ և պաթոլոգիկ պայքարը հակիրճ բացատրելու համար կօգտգործեմ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա ժամանակին ասել է Սերժ Սարգսյանի հասցեին և կշարադրեմ դրանք այսպես՝ «Չի բացառվում, որ գովերգելով ԵԱՏՄ-ն` Նիկոլ Փաշինյանը հետապնդում է շատ կոնկրետ, որոշակի ներքաղաքական նպատակներ` սրանից բխող հարակից հետևանքներով»…
Այսուհետ բոլորս պիտի հասկանանք, որ սկզբունքայնությունը իսպառ վերացել է նոր Հայաստանի իշխանական շրջանակներից: Այն այլևս նորաձև չէ, տիկնայք և պարոնայք:

Նատալյա Սաղիյան

website by Sargssyan