Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի

Հոկտեմբերի 6-ին մեկնարկեց WCIT-2019 համաժողովը:
Ինչ խոսք, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» իվենթը չափազանց մեծ մասշտաբի միջոցառում է և նրա նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար հնարավոր չէ գերագնահատել:
Սակայն եկեք անդրադառնանք այս և այլ ՏՏ ոլորտի միջոցառումներին, ինչպես նաև դրանց Հայաստանում անցկացման հնարավորությունը ստեղծողներին:
2019-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու որոշումը կայացվել է դեռ 2016 թվականի սկզբին, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք և նրա անձնական միջամտության շնորհիվ: Այնպես որ մեր հայրենիքի բնակչության այն զանգվածը, որը անբացատրելի հրճվանք է ապրում այս միջոցառման հետ կապված, պիտի սկսի հասկանալ, որ եթե չլիներ ՀՀ 3-րդ Նախագահի նպատակասլացությունը, ապա այսօր իրենց սրտի Վարչապետը և իր տիկինը Ռիչարդ Քվոսթի հետ լուսանկարվելու հնարավորություն չէին ունենա: Ավելին, նրանք չէին ունենա գլուխ գովալու հնարավորություն ուրիշների նախաձեռնությունները իրենց հատուկ անամոթությամբ որպես սեփականը ներկայացնելիս: Այս նույն աճպարարությունը ՀՀ նոր իշխանությունները կիրառեցին նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի անցկացման ժամանակ՝ նույնիսկ մեկ բառով չհիշատակելով, որ այդ միջոցառումը 2 տարիների ընթացքում պատրաստվել է և կազմակերպվել է ՛նախկինների՛ կողմից:
Իսկ հիմա եկեք թարմացնենք այդ նույն զանգվածի հիշողությունը:
2008 թվականից ի վեր ամեն տարի Հայաստանում անց է կացվում Armtech բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը, որի հոբելյանական «High միտք» համաժողովը անց է կացվել Երևանում 2017 թվականին:
Վստահ եմ, մեզանից յուրաքանչյուրը պարբերաբար կարճ հաղորդագրություն է ստանում զանազան Էքսպոների, այդ թվում DigiTec Expo-ի մասին: DigiTec Expo-ն նույնպես անց է կացվում ամեն տարի 2008 թվականից սկսած: Այսօր այդ էքսպոն հանդիսանում է մեր տարածաշրջանում տեխնոլոգիական խոշորագույն ցուցահանդեսը: Այն նույնպես երեկ չի ստեղծվել, այն նախաձեռնվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:
2008 թվականից ի վեր ՀՀ Կառավարությունը զանազան պայմանագրեր է ստորագրել Հայաստանում Microsoft, Alcatel, HP, Sun Microsystems, National Instruments, MentorGraphics, Cisco, Intel, Sinopsys, Siemens, D-Link, Synergy, IBM, SAP և ՏՏ ոլորտի այլ խոշոր ընկերությունների համար հրապուրիչ պայմաններ ապահովելու համար, որպեսզի նրանց ներգրավվածությունը Հայաստանի ՏՏ ոլորտում նպաստի այդ ոլորտի զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2010թ. հիմնվել է և ամեն տարի շնորհվում է ՏՏ տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների մրցանակ:
2011 թվականին հիմնադրվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն այսօր իր մասնաճյուղերն ունի Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Հենց այստեղ է սիրում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը բերել իր օտարերկրյա հյուրերին և ցույց տալ այն՝ նկարագրելով այն բոլոր նվաճումները, որոնք Հայաստանը գրանցել է ՏՏ ոլորտում: Կարծում եմ, ավելորդ է նշել, որ նա ոչ մի բառ անգամ չի արտաբերում այն մասին, թե ում պաշտոնավարման օրոք և ում անձնական ներգրավվածության շնորհիվ է հիմնադրվել Թումոն:
2016-2017 թվականներին ներդրվել են ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շնորհիվ ՏՏ ոլորտում նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի են դարձել հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են շահութահարկի 0 տոկոս և եկամտահարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում: Մինջև 2018 թվականի գարուն այդ արտոնությունների օգտատեր են դարձել 591 ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնցից 351՝ միայն 2017 թվականին:
2008 թվականին Հայաստանում կար 175 ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն, իսկ 2017 թվականին այդ թիվը գերազանցեց 1000-ը:
Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի, մեկ մպատակով միայն՝ բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանը դարձնել ՏՏ ոլորտի առաջատար:
Առակը ի՞նչ կցուցանե: Հարգելի Հայաստանի նոր, թավշյա, աննախադեպ իշխանություն ի դեմս վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողի՝ ձեր կողմից դրսևորվող վարքագիծը՝ նախորդ իշխանությունների առաջադիմական նախաձեռնությունների և ծրագրերի, ընդունված ռազմավարությունների և իրականացված բարեփոխումների արդյունքները վայելելը առանց հեղինակներին հիշատակելու, առնվազն անբարոյական է: Կային ժամանակներ, երբ տարածված էր այսպիսի մի արտահայտություն (կներեք, որ ռուսերեն եմ մեջբերում, բայց բնագիրը ռուսերեն է)՝ «за такие фокусы в приличной компании принято бить в морду»:

Նատալյա Սաղիյան

website by Sargssyan