Այսօր՝ 07 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի... Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու ս... Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում
ԼՐԱՀՈՍ
Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով

Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին

Անկեղծ ասած, լինելով լավատես՝ ինքս ինձ մտածեցի, թե պետք է ևս մեկ անգամ լսել իր տրված խոստումները և փորձել գտնել մի լավ բան, որ արվել է այս ընթացքում: Ի վերջո, մարդը մեկ տարի պաշտոնավարում է, չի կարող պատահել, որ այդքան ապաշնորհ լինի, որ ոչինչ արած չլինի այս ընթացքում:
Չզլացա, փնտրեցի և գտա նախընտրական հանրահավաքի վիդեոն Դավթաշենում և ամբողջությամբ նայեցի, ինչը ինձ տրվեց բավականին մեծ դժվարությամբ: Նախընտրական փուլում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է 9 խոստում: Եկեք անդրադառնանք խոստումներից մի քանիսին:
1. Ուղիղ ժողովրդավարություն - Հանրաքվե
«Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»: Էլ չմանրանամ, ուղղակի մեկ հարց տամ՝ պարոն քաղաքապետ իսկ գրեթե 150.000 դոլար արժողությամբ նոր եղևնի գնելու հարցը ո՞ւմ հետ քննարկեցիք, կարող է՞ հանրաքվե է եղել, ուղղակի ոչ ոք տեղյակ չէր դրա մասին:
2. Տրանսպորտ
«Պատվի հարց է դարձել իր համար»,- ասում է դեռ քաղաքապետ չդարձած դերասանը՝ խոսելով տրանսպորտի որակը բարձրացնելու մասին, և հետո նշում է, որ քաղաքային տրանսպորտի ողջ ցանցը պիտի արդիականացվի ներդրումների միջոցով: «Ձերբազատվում ենք մարշրուտկա կոչվածներից»,- ասում է նա, և, իհարկե, որպես խայծ բնակչության խոցելի խմբերի համար ընդգծում է զեղչերի տարբերակը: Հաջորդիվ անում է մի հայտարարություն, որը ըստ վերջերս մամուլում տարածված մոտեցումների կարելի է բռնության կոչ համարել՝ «Վերացնենք բոլոր գծերը և բոլոր գծատերերին»: Այսինքն, ո՞նց՝ վերացնենք: Հետո պատմում է հեքիաթներ 3 չափսի ավտոբուսներ ներկրելու մասին և այլն: Անդրադառնում է մետրոյի նոր կայարան կառուցելուն, Գործարանային կանգառի մոտ բիզնես կենտրոն, ուսումնական կենտրոն և, ինչու՞ ոչ, նաև բազմաբնակարանային շենքեր կառուցելուն… Ինչպիսի մտքի թռիչք… Ամիսներ անց Հայկ Մարությանը կասի մեզ, որ մետրո կառուցելու համար շատ մեծ գումարներ են հարկավոր և մեկ կիլոմետր մետրո կառուցելն արժե միջին հաշվարկով 100 միլիոն դոլարին համարժեք դրամ:
Հատկապես ուշագրավ է այն, որ երբեմնի փողոցային ակտիվիստ Հայկոն, ով ջանք չխնայեց տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ինքն իրեն ցուցադրելու համար, այսօր ասում է, որ եթե ամեն ինչը թանկանում է, ապա ինչո՞ւ տրանսպորտը չպիտի թանկանա: Իսկ տրանսպորտի վիճակը ինչպես կար անմխիթար, այնպես էլ մնացել է:
3. Աղբահանությունը
Նույնիսկ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այս հարցին, քանի որ մենք բազմիցս խոսել ենք Երևան քաղաքում աղբահանության վիճակի մասին: Ուղղակի նշեմ, որ իր նախընտրական ելույթում քաղաքապետի թեկնածում մեղադրել է նախկիններին, ասելով, որ նրանք պատշաճ կերպով չեն կատարել իրենց գործառույթները: Մեկ տարի էր հարկավոր, որպեսզի նորաթուխ քաղաքապետը կարողանա լուծել աղբահանության հարցը:
4. Համատիրություններ
Մեծ պաթոսով հայտարարվեց, որ այսուհետ համատիրությունները գործելու են նրա համար, ինչի համար որ ստեղծված են:
Վերելակները՝ «Երևանում կա մոտ 4400 վերելակ, որից 4200 վթարային վիճակում է:» -ասաց նա և հետո հավելեց, որ քաղաքապետարանը այստեղ անելիք չունի, բայց հաշվի առնելով սոցվիճակը և այն, որ քաղաքապետարանը ոչ ոքինը չի, այլ մեր բոլորինն է, ապա քաղաքապետարանը պիտի մասնակցի վերանորոգելու և փոխելու գործին: Սա ընտրություններից առաջ: Իսկ գիտե՞ք հետո հարցի լուծման ինչպիսի տարբերակ է առաջարկել քաղաքապետարանը: Ասեմ՝ «Մենք կփոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»:
5. Մանկապարտեզներ
Քաղաքապետի թեկնածում շատ բաներ ասաց մանկապարտեզղների հիմնահարցի վերաբերյալ: Նշեմ միայն, որ 2019 թվականին մանկապարտեզը ավարտող բալիկները չստացան արդեն ավանդական դարձած դպրոցական պարագաներով պայուսակները, որոնք ավանդաբար ստանում էին քաղաքապետարանից արդեն շուրջ մեկ տասնամյակ:
6. Պոլիկլինիկաներ
Հնչեցին բոցաշունչ խոսքեր, ինչպես որ ասում են «հոգուտ աղքատների» և խոստում՝ գնել էլեկտրոնային հերթագրման համակարգեր պոլիկլինիկաներում հերթերից խուսափելու համար: Որևէ մեկը այս մեկ տարվա ընթացքում որևէ բան լսե՞լ է պոլիկլինիկաներում վերազինման կամ այդպիսի համակարգերի տեղադրման մասին: Ես չեմ լսել: Իսկ դո՞ւք:
8. Բնապահպանություն և կանաչապատում
Այս կետը ամենաշատը դուրս եկավ: Հատկապես, երբ հիշեցի այն պաթոսը, որով քանդում էին Օպերայի մոտի սրճարանները կանաչապատ տարածքներ ստեղծելու պատրվակով և այդ ներկայացումը ավարտվեց ՄԵԿ սրճարանի ապամոնտաժելով, որը, ի դեպ, գիտենք, թե ում էր պատկանում: Այս մեկ տարվա ընթացքում, հարգելի ընթերցողներ, ձեզանից որևէ մեկը լսե՞լ է մեր քաղաքում իրականացվող ծառատունկերի կամ առհասարակ կանաչապատման աշխատանքների մասին, որոնք ինչ-որ կերպ տարբերվել են նախկինում կատարվողներից: Ես չեմ լսել:
35 րոպե կորցրած ժամանակ՝ Դավթաշենում անցկացված նախընտրական հանրահավաքի տեսանյութը դիտելու համար, որը եզրափակվեց ավանդական դմփ-դմփ-հուով, ընդ որում՝ ամբոխի պահանջով:
Բացի այս 9 կետից բոլորս հիշում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ էր դեռ ընդդիմադիր եղած ժամանակ այժմյան ՀՀ նոր իշխանությունը, մասնավորապես ի դեմս Հայկ Մարությանի, թմբկահարում կարմիր գծերի հիմնախնդիրը: Անընդհատ աղաղակում էին այն մասին, թե դրա գումարները բյուջե չեն մտնում, որ ոմանք այդ աստղաբաշխական եկամուտները գրպանում են և այլն: 2018 թվականի հեկտեմբերի 13-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ լավ չի լինի, եթե կարմիր գծերը հանենք, դրանցից գոյացող գումարները չմտնեն քաղաքի բյուջե և մանկապարտեզները չկարողանանք վերանորոքել… Զավեշտ ուղղակի: Բա մեկը չկար, հարցներ, իսկ չի՞ կարող այնպես լինել, որ նախկինում նույնպես այդ գումարներով մանկապարտեզներ են վերանորոգվել: Իհարկե, կարող է, և ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կար, ուղղակի ձեռք էր տալիս անդադար սևացնել նախկիններին և դրա համար ցանկացած միջոց արդարացված էր:
Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված այս փոքրիկ հետազոտությունս շատ տխուր արդյունքներ տվեց՝ բոլոր կետերը լսելուց հետո ունեցա ընդամենը երկու պատասխանի տարբերակ՝ «Իյաաա, իրո՞ք» և «Բա ո՞ւր է»: Եվ պետք չէ հիմա սկսել հնացած՝ «համբերեք, բոլոր հարցերը հերթով կլուծվեն» երգը: Քաղաքապետարանը ունի տարբեր բաժիններ, որոնք պիտի աշխատեն զուգահեռ տարբեր խնդիրների լուծման համար: Ժամանակակից ուրբան մենեջմենտի սկզբունքները թելադրում են քաղաքային իշխանությունների տարբեր ճյուղերի զուգահեռ զարգացում և կոորդինացված աշխատանք: Այսօր մենք ունենք ըստ էության ՄԵԿ լուծված խնդիր՝ աղբահանություն, այն էլ հանրության ակտիվ քննադատության պատճառով: Բա մնացած հիմնահարցերը ո՞վ պիտի լուծի, իսկ ավելի ճիշտ՝ ե՞րբ:
Հ.Գ. Հանրահավաքի ժամանակ իր ամպագոռգոռ ծրագրերը ներկայացնելիս քաղաքապետի թեկնածուն անընհդատ օգտագործում էր «այսուհետ» բառը: ԱՅՍՈՒՀԵՏ նշանակում է այս րոպեից սկսած, պարոն դերասան:

Նատալյա Սաղիյան

website by Sargssyan