Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա

Հիշում՞եք ասում էին մինչև ԱԺ նոր ընտրություններ չլինի ներդրումներ չեն լինելու:
Անցավ մեկ տարի այդ ընտրություններից,ներդրումներ էլի չկա:
Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա:
Երկու կամ երեք տարի էլ անցնի վիճակը միայն վատանալու է, սա լավ իմացեք, լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա:
Վստահության և լեգետիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է:
Ու՞մ եք սպսում, նոր փրկիչի, որը էլի կխաբի ձեզ, համարում եք, որ Հայաստանը փորձադաշտ է հա՞, որ տարիներով պետք է սպասի փոփոխությունների ու մի տասնամյակ անց նոր հանգեք մեր այսօրվա ասածներին:
Սթափվեք,խոսեք մի վախեցեք, կարծիք հայտնեք, պայքարեք,պարտվեք, հաղթեք ,մի սպասեք, որ մեկը կգա և կփրկի ձեզ:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
Վահան Բաբայան