Այսօր՝ 22 հունվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ

Խորհրդարանի գործունեությունը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն: Ցավոք, մենք դեռ չենք նկատում հեղափոխական փոփոխություններ ՀՀ քաղաքացիների կյանքում, որոնք արդարացիորեն սպասվում էին նրանց կողմից: Ամփոփելով խորհրդարանի գործունեության առաջին տարվա արդյունքները, այս մասին ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Ըստ նրա, խորհրդարանական մեծամասնության մասին խոսելիս կարելի է երկու հիմնական բնութագիր առանձնացնել: Նախ, ակնհայտ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը բավականին մասնատված պատգամավորների խումբ է իրենից ներկայացնում՝ այստեղ առկա են քաղաքական տարբեր հայացքներ և մոտեցումներ: Իսկ նման մեծամասնությունից, ընդգծեց փորձագետը, դժվար է ակնկալել գործողությունների թափանցիկություն և կանխատեսելիություն.

«Մասնավորապես, դրա օրինակներից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, երբ դրա ընտրված անդամներից մեկը, ով հենց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր, նույնիսկ խորհրդարանական մեծամասնության համար անսպասելի հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ թե ինքը, այլ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածուն: Այս տարվա ընթացքում մենք ականատեսն ենք եղել այլ ոչ հասկանալի ու անհամաչափ գործողությունների պոռթկումների ևս»,- նշեց նա:
Երկրորդ բնութագիրը, որ ներկայացվեց Ղուկասյանի կողմից այն է, որ նոր խորհրդարանի գործունեության հենց սկզբից պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակում է գործել որոշումների կայացման կենտրոնացված «գերհամակարգը», երբ կարևոր որոշումները կայացվում են գործադիրի կողմից, իսկ ԱԺ-ն հիմնականում հնազանդորեն հաստատում է այդ նախագծերը: Խնդիր է նաև այն, որ խորհրդարանը չունի խորհրդարանական վերահսկողության գործիքներ, ներառյալ վարչապետին ենթակա ուժային կառույցների գործունեության մասով:

«Թվում է, թե խորհրդարանական մեծամասնությունը փորձեց որոշակիորեն անկախություն ցուցաբերել Ամուլսարի հարցում՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ գործադիր իշխանության դեմ հանդես եկող հայտարարություններ արեցին՝ աջակցելով բնապահպանների բողոքներին: յնուամենայնիվ, դրանից հետո ոչինչ չփոխվեց: Թեև խորհրդարանական մեծամասնության մասնատումը, հնարավոր է, ավելի դրական կլիներ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման համար», - նշեց նա:
Ղուկասյանը նաև հիշեցրեց, որ անցած ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արժանացել են հանրության ոչ միանշանակ արձագանքին: Օրինակ, խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նոր կառուցվածքին, որը բերեց նախարարությունների թվի կրճատման, այդ թվում այնպիսի կարևորագույնների, ինչպիսիք են Գյուղնախարարությունը և Մշակույթի նախարարությունը: Իսկ որոշ գերատեսչություններ վերածե սուպերնախարարությունների բավականին քննադատվեց փորաձգետների և ընդդիմության կողմից:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ հիշեցրեց կոռուպցիայի դեմ պայքարը: Նրա խոսքով, խորհրդարանը հավանություն է տվել ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման, ինչպես նաև բանկային գաղտնիության մասին օրենքներում փոփոխություններ կատարելուն, ինչը իրավապահ մարմիններին թույլ կտա մուտք գործել շատ ավելի մեծ թվով մարդկանց բանկային ու մասնավոր կյանք, քան միայն այս կամ այն քրեական գործով անցնողներն են: Ըստ նրա, այս օրենքները հիմք են հանդիսացել իրավապահ մարմինների իրավասությունների չափազանց ընդլայնման համար, ինչը մի միջավայրում, որտեղ իշխող մեծամասնությունը չի էլ թաքցնում իր համար անընդունելի դատավորներից, գործարարներից կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներից ազատվելու ցանկությունը, ակնհայտորեն հարցեր է առաջացնում:

Ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում տիրող մթնոլորտին, փորձագետը նշեց, որ գործնականում ոչինչ չի փոխվել. խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև հարաբերությունները դժվար թե կարելի է կառուցողական անվանել: Կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ բախումներ, հույզերն ու խռովկանությունը գերակշռում են և նվազագույն մակարդակի են առարկայական քննարկումները: Աստիճանաբար դառնում է պրակտիկա, որ ընդդիմադիր խմբակցությունը ստիպված է լքել նիստերի դահլիճը՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

«Այսպիսով, խորհրդարանի աշխատանքը չի կարելի անվանել արդյունավետ, այն դեռևս չի համապատասխանում թավշյա հեղափոխությունից հետո «նոր Հայաստանի» ոգուն: Քաղաքացիների հիմնական սպասումը նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի զգալի բարելավումն էր: Թվում էր, թե խորհրդարանական մեծամասնությունը մի շարք քայլեր ձեռնարկեց այս ուղղությամբ՝ ընդունելով օրենքներ հարկերի կրճատման, սոցիալական վճարումների փոքր բարձրացման մասով: Այնուամենայնիվ, այս քայլերը մինիմալ են իշխող մեծամասնության կողմից օգտագործվող հռետորաբանության ֆոնին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առավել ռադիկալ փոփոխությունները արվում են նոր իշխանության գործունեության առաջին տարում , կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին հազիվ թե ակնկալելի լինի իրավիճակի որևէ էական բարելավում՝ թե՛ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման, թե՛ քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման առումով», - հավելեց Ծովինար Կոստանյանը:

website by Sargssyan